ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2018 թվականի N 1670-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 396-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 4-ի «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 396-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 54-րդ կետի` «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակի «2018» թիվը փոխարինել «2020» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 26 Երևան |