Գլխավոր տեղեկություն
Համար
N 1347-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

29 նոյեմբերի 2018 թվականի N 1347-Ա

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 420-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԳՐԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու մասին» N 420-Ա որոշման հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

    

«

2.

7304 59 930 0

Պողպատյա անկար խողովակ

34CrMo4 մակնիշի
տաք գլանման եղանակով ստացված լեգիրացված պողպատյա անկար խողովակ

տոննա

30 000

Չինաստան,
Հարավային
Կորեա

14,5 մլրդ

3.

7326 19 900 9

Ավտոմեքենայի բարձր ճնշման բալոնի կիսապատ-րաստուկ (կիսաֆաբրի-
կատ)` սնամեջ գլանական մարմնի տեսքով

գլանաձև մարմին՝ մեկ կողմը փակած, ստացված լեգիրացված 34CrMo4 մակնիշի կամ խողովակի նախապատրաստվածքից կամ պողպատյա հարթ թերթային նախապատրաստվածքից

հատ/ տոննա

200 000/ 20 000

Իրան, Չինաստան,
ՀարավայինԿորեա

9,7 մլրդ

 

ԸՆԴԱՄԵՆԸ

  

26,7 մլրդ

»:

     

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

    

2018 թ. դեկտեմբերի 3

Երևան