ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 187-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 836) ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 43 արձանագրություն) և քննարկելով «ՍԻԹԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 16.10.2018 թ., 25.10.2018 թ. և 29.10.2018 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ՍԻԹԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 12 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` Տիգրան Մեծի պողոտա 10 շենք, 14ա, 14բ, 1 և 13 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար:
2. «ՍԻԹԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 13 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Րաֆֆու փողոց 55/1 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
3. «ՍԻԹԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 14 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Հ. Հովհաննիսյան թաղամաս 24/7 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ 2018 թ. նոյեմբերի 14 Երևան
Ա. Ջավադյան