Գլխավոր տեղեկություն
Համար
N 1523-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.27/95(1453).1 Հոդ.1292.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին «ԱՐԹ-ԿԱՐՇԻՆ» ՍՊԸ-ի հետ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված N ՍՄ-ԳՀԱՇՁԲ-17/1/1 և «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի հետ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված N ՍՄ-ԳՀԱՇՁԲ-17/1/2 ծածկագրերով պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերի կատարման վերջնաժամկետները երկարաձգելով մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ը:

2. Որոշման 1-ին կետում նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերով նախատեսված շինարարական ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 973.2 հազար դրամ՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերով նախատեսված շինարարական ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացված 973.2 հազար դրամի ծախսման համար նոր մրցույթներ չեն անցկացվելու:

4. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2018 թ. դեկտեմբերի 27
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1523-Ն որոշման


 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1523-Ն որոշման


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1523-Ն որոշման