ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1527-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ ու 12-րդ հոդվածի 2-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 2-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետում «ընթացքում» բառը փոխարինել «համար» բառով,
բ. լրացնել 4-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) զինծառայողի զոհված (մահացած) լինելու դեպքում նաև դիմումատուի՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ՝ ամուսնության վկայական կամ դիմումատուի ծննդյան վկայական կամ զոհված (մահացած) զինծառայողի ծննդյան վկայական:».
2) հավելվածի 3-րդ կետի առաջին նախադասությունում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով, իսկ երրորդ նախադասությունում «երկու աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «աշխատանքային օրերի» բառերով.
3) հավելվածի 4-րդ կետի առաջին նախադասությունում «դիմում՝ համաձայն N 5 ձևի,» բառերը փոխարինել «սույն կարգի N 1 ձևով նախատեսված դիմումը՝» բառերով.
4) հավելվածը լրացնել 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7. Հատուցման հիմնադրամին վճարված դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնելու դիմում կարող է տրվել նաև էլեկտրոնային եղանակով՝ Հատուցման հիմնադրամի կայքում ամրագրված կարգով:».
5) հավելվածի N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
6) հավելվածի N 4 ձևում՝
ա. վերնագրում «ընթացքում» բառը փոխարինել «համար» բառով,
բ. առաջին պարբերությունում «համար)» բառից հետո լրացնել «անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը.
7) ուժը կորցրած ճանաչել հավելվածի N 5 ձևը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1527 -Ն որոշման |
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի | |
(անուն, ազգանուն) |
(նշվում է չափը) |
Դիմում եմ, քանի որ.
□ Նախորդ տարվա համար մեկից ավելի հիմքով վճարել եմ դրոշմանիշային վճարը:
Այս դեպքում դիմումին անհրաժեշտ է կցել.
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը
- Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին:
□ Հանդիսանում եմ ժամկետային զինծառայող՝ |
_____________ |
____________-ի |
Անուն |
Ազգանուն |
□ ծնողը |
□ ամուսինը |
□ զավակը |
Այս դեպքում դիմումին անհրաժեշտ է կցել.
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը
- զինծառայողի զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի կողմից տրված տեղեկանք՝ զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին
- Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին:
□ Հանդիսանում եմ զոհված զինծառայող՝ |
_____________ |
____________-ի |
Անուն |
Ազգանուն |
□ ծնողը |
□ ամուսինը |
□ զավակը |
Այս դեպքում դիմումին անհրաժեշտ է կցել.
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը
- տեղեկանք զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին (եթե նախկինում արդեն իսկ չեք ուղարկել)
- դիմումատուի՝ զոհված (մահացած) զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ՝ ամուսնության վկայական կամ դիմումատուի ծննդյան վկայական կամ զոհված (մահացած) զինծառայողի ծննդյան վկայական (եթե նախկինում արդեն իսկ չեք ուղարկել)
- Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին:
Արդյո՞ք նախկինում Հիմնադրամին արդեն իսկ ուղարկել եք զինծառայողի՝ զոհված լինելու վերաբերյալ տեղեկանքը.
Այո □ |
Ոչ □ |
I. Անձնական տվյալներ
1. Ձեր Անունը, ազգանունը
2. Ձեր հեռախոսահամարը (պարտադիր)
3. Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:
4. Արդյո՞ք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ) կամ նոտար
Այո □ |
ՀՎՀՀ |
Ոչ □ |
5. Ձեր բանկային հաշվի տվյալները (պարտադիր՝ սպասարկող բանկի անվանումը և հաշվեհամարը): Քարտի համարը ՉՆՇԵԼ, քանի որ հաշվեհամարը նույնը չէ, ինչ քարտի համարը: Ձեր հաշվեհամարը կարող եք ճշտել՝ դիմելով Ձեր կազմակերպության հաշվապահին կամ զանգահարելով Ձեզ սպասարկող բանկ: Բանկի հեռախոսահամարը նշված է Ձեր բանկային քարտի հետևում: Եթե հաշվեհամարը պատկանում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի, խնդրում ենք հաշվեհամարից առաջ համապատասխանաբար նշել «Ա/Ձ» կամ «Նոտար» հապավումները:
□ Ցանկանում եմ գումարը ստանալ իմ հաշվեհամարին
____________________________________________________________________
(հաշվեհամար և սպասարկող բանկի անվանում)
□ Ցանկանում եմ, որ գումարը փոխանցվի այլ անձի հաշվեհամարին
_____________________________________________________________________
(ստացողի՝ հաշվետիրոջ անունը, ազգանունը)
______________________________________________________________________
(հաշվեհամարը և բանկի անվանումը)
□ Չունեմ բանկային հաշվեհամար և ցանկանում եմ գումարը ստանալ՝ ներկայացնելով իմ անձնագիրը
________________________________________________________________ բանկ:
(նշել Ձեզ մոտ գտնվող բանկի անվանումը և հասցեն) |
Դիմող՝ |
_________________________________ |
________________________________ |
____ ____________________ 20_____թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |