Գլխավոր տեղեկություն
Համար
N 1464-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.12.26/33(636) Հոդ.1281
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1464-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհ) անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 82.000,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշմամբ հատկացվող ֆինանսական միջոցներից ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի`

1) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհերի անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին (ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով).

2) բուհերի անվճար համակարգում չընդգրկված՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով (ընդ որում, բուհի կողմից տրամադրվող և սույն որոշմամբ տրվող փոխհատուցման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը):

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա սույն որոշման 2-րդ կետով հատկացված 82.000,0 հազ. դրամը տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 20
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան