Գլխավոր տեղեկություն
Համար
N 1292-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.28/88(1446) Հոդ.1211
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1292-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» N 1339-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետում «համապատասխան նշանակված փորձարկման լաբորատորիաները (այսուհետ` լաբորատորիաներ)։» բառերը փոխարինել «համապատասխան նշանակված համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ՝ ՀԳՆՄ)։» բառերով, իսկ «Փորձարկման լաբորատորիաներին» բառերը՝ «Համապատասխանության գնահատման մարմիններին» բառերով.

2) 1.1-ին կետում «լաբորատորիային» բառը փոխարինել «ՀԳՆՄ-ին» բառով.

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Առաջարկել սույն որոշման 1-ին կետով սահմանված ՀԳՆՄ-ներին տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման վկայականի հերթական համար տրամադրելու և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառելու նպատակով գրանցման մասին դիմումն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում պարենային արտադրանքի գրանցման մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, իսկ ոչ պարենային արտադրանքի գրանցման մասով՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տրամադրել տեղեկատվություն՝ համաձայն հավելվածի: Վկայականի տրամադրման մասին որոշումն ընդունվում է ՀԳՆՄ-ի կողմից՝ ներկայացված փաստաթղթերի փորձաքննության և արտադրանքի լաբորատոր բոլոր փորձարկումների դրական արդյունքների հիման վրա: Տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող տվյալ արտադրանքի բոլոր ցուցանիշների փորձարկումներն ապահովելու նպատակով ՀԳՆՄ-ն կարող է պայմանագրեր կնքել հավատարմագրված լաբորատորիաների հետ:».

4) 2.1-ին և 3-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» և «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» և «շուկայի վերահսկողության տեսչական մարմին» բառերով` իրենց համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 
2018 թ. նոյեմբերի 19
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան