Գլխավոր տեղեկություն
Համար
N 1457-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2018 թվականի N 1457-Ա

 

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. նոյեմբերի 5
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

նոյեմբերի 5-ի N 1457
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Միրզոյան

- ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)

   

Գ. Ղազարյան

-ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար

   

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

   

Կ. Բրուտյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Հ. Սիմիդյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

   
Ա. Փամբուխչյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

   

Հ. Գասպարյան

-Հանրապետության նախագահի խորհրդական

   

Տ. Վիրաբյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Կիրակոսյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Դ. Կարապետյան

-ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական

   

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

   

Գ. Բոլշիկյան

- «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

   

Կ. Օհանյան

- Յ. Վարդանյանի բարեկամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան