ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1349-Ա
«ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆԸ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետին, 67-րդ և 68-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3, պետական գրանցման համարը՝ 286.120.07575) ընդհանուր ժողովին և ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 50 տոկոս բաժնեմասով (50000 հատ սովորական բաժնետոմսեր) կողմ քվեարկել ընկերության լուծարման մասին որոշման ընդունմանը.
2) ընկերության բաժնետերերի ժողովի կողմից լուծարման մասին որոշման ընդունման դեպքում ստեղծվող լուծարման հանձնաժողովում առաջարկել ընդգրկել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ) և «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչների:
2. Սահմանել, որ՝
1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական բաժնեմասին համապատասխան դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում պետական բաժնեմասի համապատասխան գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|