Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-904-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.30/91(1180).1 Հոդ.1225
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ, ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ԳՈԳԱՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 1 ԼՐԱՑՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2015 թվականի դեկտեմբերի 18-ին և 2015 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված «Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի թիվ 1 լրացումը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՆՀ-904-Ն