ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1280-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 15 ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը՝
1. Սահմանել Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 1 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 15 ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ
1. Հանրային խորհրդին կից ձևավորվող և գործող 15 մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներն են՝
1) գիտության, կրթության հարցերի հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, հրատարակչական գործ.
2) պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն.
3) քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով՝ մարդու և քաղաքացու իրավունքներ ու ազատություններ, կուսակցություններ և այլ հասարակական միավորումներ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, այլ զանգվածային լրատվության միջոցներ.
4) ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողով՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, պետական գույքի կառավարում, բյուջետային օրենսդրություն, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ.
5) գյուղատնտեսական հարցերի հանձնաժողով՝ գյուղատնտեսություն, անասնաբուծություն, սննդամթերքի անվտանգություն.
6) բնապահպանական հարցերի հանձնաժողով՝ բնական պաշարներ, բնապահպանություն.
7) առողջապահության հանձնաժողով՝ առողջապահություն, մայրություն, մանկություն, ծնելիություն, սննդի անվտանգություն.
8) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով՝ տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ.
9) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողով՝ պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ.
10) ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողով՝ ձեռնարկատիրական գործունեություն, առևտուր և ծառայություններ, սպառողների իրավունքներ.
11) մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով՝ մշակույթ, երիտասարդություն, սպորտ.
12) ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողով.
13) կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողով՝ կրոնական կազմակերպություններ, սփյուռքի կազմակերպություններ և խնդիրներ, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների ներդաշնակեցում.
14) սոցիալական հարցերի հանձնաժողով՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներ, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, վետերանների խնդիրներ.
15) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողով՝ տրանսպորտ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:
(1-ին կետը փոփ., խմբ. 21.01.19 N 54-Ն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան