ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 49-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՏՐՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 185-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն թատրոնների գործունեության մասին» Ձև թիվ 1-թատրոն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 185-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝ | Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 49-Ն որոշման |
1. Հիմնական ցուցանիշներ |
Տողի համա-րը |
Ներկայացումների քանակը |
Հաճախումների |
Ներկայացումներից ստացված հասույթը, | |||
ընդամենը |
որից` | |||||
նոր |
հիմնավերանորոգված | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
101 |
Ստացիոնար ներկայացումներ, ընդամենը |
|||||
102 |
այդ թվում` առավոտյան |
|||||
103 |
երեկոյան |
|||||
104 |
Տող 101-ից` հիմնական բեմում |
|||||
105 |
Ներկայացումներ քաղաքից դուրս |
|||||
106 |
այդ թվում` գյուղական վայրերում |
|||||
107 |
Ընդամենը միջոցառումներ (101+105) |
|||||
108 |
Այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված ստացիոնար ներկայացումներ |
|||||
109 |
Հյուրախաղեր արտասահմանում |
|||||
110 |
Դահլիճների տարողությունը (ստացիոնար) |
|||||
111 |
այդ թվում` հիմնական բեմի |
|||||
112 |
լրացուցիչ բեմի |
2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
հազ.դրամ |
Ֆինանսական միջոցների առկայությունը |
Ֆինանսական ծախսեր |
Ֆինանսական միջոցների | ||||||||||||||||||
ընդա- |
այդ թվում` |
ընդա- |
այդ թվում` | |||||||||||||||||
մնա-ցորդը |
ընթացիկ տարվա մուտքերը |
նյութական ծախսեր |
ոչ նյութական ծառայու-թյունների վճարումներ |
գործուղ-ման ծախսեր |
աշխատա-վարձ և դրան հավա-սարեցված |
հիմնավերա-նորոգման, |
այլ ծախսեր | |||||||||||||
ընդա-մենը |
այդ թվում` | |||||||||||||||||||
բյուջեից (պետա- |
բնակչու-թյանը մատուցված ծառայու-թյուններից |
նվիրա-տվու- |
վարձա-կալու- |
այլ եկա-մուտներ | ||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 | |||||
Ղեկավար՝ |
___________________ |
_________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ |
|
| |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« __»__________ ____20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 49-Ն որոշման |
ՀՐԱՀԱՆԳ
«ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԹԱՏՐՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը կազմում են թատերական, կրկեսային և օպերային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
6. Տող 101-ում բերվում է ստացիոնար ներկայացումների ընդհանուր քանակը (սյունակ 3), որից առանձնացվում է նոր (սյունակ 4) և հիմնավերանորոգված (սյունակ 5) ներկայացումների քանակը:
7. Սյունակ 6-ում բերվում է հաճախումների քանակը, իսկ ներկայացումներից ստացված հասույթի գումարի չափը` սյունակ 7-ում:
8. Տող 105-ում բերվում է քաղաքից դուրս կազմակերպված ներկայացումների ընդհանուր քանակը (սյունակ 3), որից առանձնացվում է նոր (սյունակ 4) և հիմնավերանորոգված (սյունակ 5) ներկայացումների քանակը:
9. Միջոցառումների ընդհանուր քանակը բերվում տող 107-ում, ընդ որում տող 107 = տողեր (101 + 105):
10. Տող 108-ում բերվում է այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված ստացիոնար ներկայացումների մասին տվյալներ:
11. Տող 109-ում բերվում է արտասահմանում կազմակերպված հյուրախաղերի մասին տվյալներ:
12. Տող 110-ում բերվում է դահլիճների ընդհանուր տարողությունը (նախատեսված տեղերի քանակը):
III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
13. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
14. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
15. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
16. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:
17. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) սյունակ 14-ում բերվում է թատրոնի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
6) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 15-ում:
18. Սյունակ 16-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.12.2023, թիվ 46-Ն | 09.12.2023, թիվ 49-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|