Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 49-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2019-09.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.12.26/32(635).1 Հոդ.286.11
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.10.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

  թիվ 49-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՏՐՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 185-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն թատրոնների գործունեության մասին» Ձև թիվ 1-թատրոն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 185-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ՝ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 49-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18677

 

 1. Հիմնական ցուցանիշներ

Տողի համա-րը

 

Ներկայացումների քանակը

Հաճախումների
քանակը, մարդ

Ներկայացումներից ստացված հասույթը,
հազ. դրամ

ընդամենը

որից`

նոր

հիմնավերանորոգված

1

2

3

4

5

6

7

101

Ստացիոնար ներկայացումներ, ընդամենը

         

102

այդ թվում` առավոտյան

         

103

երեկոյան

         

104

Տող 101-ից` հիմնական բեմում

         

105

Ներկայացումներ քաղաքից դուրս

         

106

այդ թվում` գյուղական վայրերում

         

107

Ընդամենը միջոցառումներ (101+105)

         

108

Այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված ստացիոնար ներկայացումներ

         

109

Հյուրախաղեր արտասահմանում

          

110

Դահլիճների տարողությունը (ստացիոնար)

   

111

այդ թվում` հիմնական բեմի

 

112

լրացուցիչ բեմի

 

2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

հազ.դրամ

Ֆինանսական միջոցների առկայությունը

Ֆինանսական ծախսեր

Ֆինանսական միջոցների
մնացորդը տարեվերջին

ընդա-
մենը

այդ թվում`

ընդա-
մենը

այդ թվում`

մնա-ցորդը
տարե-սկզբին

ընթացիկ տարվա մուտքերը

նյութական ծախսեր

ոչ նյութական ծառայու-թյունների վճարումներ

գործուղ-ման ծախսեր

աշխատա-վարձ և դրան հավա-սարեցված
վճարումներ

հիմնավերա-նորոգման,
սարքավո-րումների և գույքի ձեռքբերման

այլ ծախսեր

ընդա-մենը

այդ թվում`

բյուջեից (պետա-
կան և
համայն-քային)

բնակչու-թյանը մատուցված ծառայու-թյուններից

նվիրա-տվու-
թյուններ

վարձա-կալու-
թյունից

այլ եկա-մուտներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

                               
           

 

Ղեկավար՝

___________________

_________________

 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)՝


___________________


_________________

 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

     
   

« __»__________ ____20___թ.

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 49-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ԹԱՏՐՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը կազմում են թատերական, կրկեսային և օպերային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

6. Տող 101-ում բերվում է ստացիոնար ներկայացումների ընդհանուր քանակը (սյունակ 3), որից առանձնացվում է նոր (սյունակ 4) և հիմնավերանորոգված (սյունակ 5) ներկայացումների քանակը:

7. Սյունակ 6-ում բերվում է հաճախումների քանակը, իսկ ներկայացումներից ստացված հասույթի գումարի չափը` սյունակ 7-ում:

8. Տող 105-ում բերվում է քաղաքից դուրս կազմակերպված ներկայացումների ընդհանուր քանակը (սյունակ 3), որից առանձնացվում է նոր (սյունակ 4) և հիմնավերանորոգված (սյունակ 5) ներկայացումների քանակը:

9. Միջոցառումների ընդհանուր քանակը բերվում տող 107-ում, ընդ որում տող 107 = տողեր (101 + 105):

10. Տող 108-ում բերվում է այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված ստացիոնար ներկայացումների մասին տվյալներ:

11. Տող 109-ում բերվում է արտասահմանում կազմակերպված հյուրախաղերի մասին տվյալներ:

12. Տող 110-ում բերվում է դահլիճների ընդհանուր տարողությունը (նախատեսված տեղերի քանակը):

 

III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

13. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

14. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

15. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

16. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:

17. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) սյունակ 14-ում բերվում է թատրոնի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

6) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 15-ում:

18. Սյունակ 16-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: