Basic information
Number
N 1359-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.10.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.10.27/57(356) Հոդ.1170
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.09.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.09.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
11.10.2004
Effective date
28.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2004 թվականի N 1359-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1726-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության բյուջետային վարկի պարտքի դիմաց գույք ընդունելու մասին» N 1726-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ապահովել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող «ՄԻ-8» N-24638 ուղղաթիռի (գործարանային համարը` N-8605, թողարկված` 1985 թվականի դեկտեմբերի 30-ին, շարժիչներ` ÒВ2-117АГ N-C96401411 և ÒВ2-117АГ N-C93311200, 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը 2 շարժիչի հետ միասին` 12656690 դրամ) հատուցելի օտարումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության` օտարվող գույքի գինը նախատեսելով 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքին համապատասխան, որի ավելացված արժեքի հարկը կազմում է 2531338 դրամ».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «դ» ենթակետը.

գ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «ա» ենթակետի» բառերը փոխարինել «ա» և «բ» ենթակետերի» բառերով.

դ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը.

ե) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել ընդունվող գույքի ամրացումը, ինչպես նաև օտարվող 3 ուղղաթիռը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրի գրանցումից հանելու մասին հայտ ներկայացնելը».

զ) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում «ա» ենթակետի» բառերը փոխարինել «ա» և «բ» ենթակետերի» բառերով.

է) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «ե» ենթակետը.

ը) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում «ա» ենթակետում» բառերը փոխարինել «ա» և «բ» ենթակետերում» բառերով.

թ) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 25
Երևան