Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 78-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2019-15.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.09/2(1455) Հոդ.286.18
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

     

30 նոյեմբերի 2018 թ.

թիվ 78-Ն

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԵՐԳՆԱ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ), «ՆԵՐԳՆԱ, ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱԳՆԱ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 35 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներգնա և ներքին զբոսաշրջության մասին» Ձև 1-զբոսաշրջություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ներգնա և ներքին զբոսաշրջության մասին» Ձև 1-զբոսաշրջություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել «Ներգնա, ներքին և արտագնա զբոսաշրջության մասին» Ձև 2-զբոսաշրջություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Հաստատել «Ներգնա, ներքին և արտագնա զբոսաշրջության մասին» Ձև 2-զբոսաշրջություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 4-ի:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի ապրիլի 4-ի «Միջազգային և ներքին զբոսաշրջիկության մասին Ձև թիվ-1 զբոսաշրջիկություն պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 35 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

    

Նախագահ՝ Ս. Մնացականյան

   

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 78-Ն որոշման

      

Ներմուծեք նկարագրությունը_18682

        

I. Ընդհանուր ցուցանիշներ

1. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի (ՀՏՕ) տեսակը (նշել)

 Հյուրանոց

                   

 Մոթել

 

 Հյուրանոցատիպ հանգրվան

 

 Առողջարան

 

 Հանգստյան կամ մասնագիտացված ճամբարներ կամ տներ

 

 Պանսիոն

 

 Զբոսաշրջային բնակատեղիները (համալիրները՝ հոսթելները)

 

 Մանկապատանեկան բնակատեղիները (համալիրները)

 

 Ճամբարային բնակատեղիները (համալիրները)

 

 Զբոսաշրջային տուն

 

II. Ներգնա զբոսաշրջություն

2. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նպատակի

Մշտական բակության վայրի երկիր

Ներգնա զբոսաշրջիկներ (մարդ)

Ընդամենը

այդ թվում՝

Գործնական

Ա ն ձ ն ա կ ա ն

Հանգստի և ժամանցի

Կրթության

Բուժման

Այլ

1

2

3

4

5

6

             
             
             
              
             
             
             

 3. ՀՏՕ-ում տեղաբաշխված ներգնա զբոսաշրջիկների սեռատարիքային կազմը

  

Ըստ սեռի

Ըստ տարիքի

Զբոսաշրջիկների թվաքանակը

Կին

Տղամարդ

Մինչև 17

18-35

36-63

64 և ավելի

 

 

 

 

 

 

 4.Ներգնա զբոսաշրջիկների կողմից ծառայություններից օգտվելու արդյունքում ՀՏՕ-ի ստացված հասույթը

(հազ. դրամ)

  

Հաշվետու եռամսյակ

 Ընդամենը

 

 այդ թվում՝

 

 գիշերավարձ

 

 սնունդ և խմիչք

 

 այլ ծառայություններ (նշել)

 
   
   

III. Ներքին զբոսաշրջություն

 5. Ներքին զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նպատակի

Ներքին զբոսաշրջիկներ (մարդ)

 

այդ թվում՝

Ընդամենը

Գործնական

Ա ն ձ ն ա կ ա ն

Հանգստի և ժամանցի

Կրթության

Բուժման

Այլ

1

2

3

4

5

6

           
           
           

 6. ՀՏՕ-ում տեղաբաշխված ներքին զբոսաշրջիկների սեռատարիքային կազմը

Զբոսաշրջիկների թվաքանակը

Ըստ սեռի

Ըստ տարիքի

Կին

Տղամարդ

Մինչև 17

18-35

36-63

64 և ավելի

           

 7. Ներքին զբոսաշրջիկների կողմից ծառայություններից օգտվելու արդյունքում ՀՏՕ-ի ստացված հասույթը

(հազ. դրամ)

 

Հաշվետու եռամսյակ

 Ընդամենը

 

 այդ թվում՝

 

 գիշերավարձ

 

 սնունդ և խմիչք

 

 այլ ծառայություններ (նշել)

 
    
    

IV. ՀՏՕ-ի զբաղվածությունն ըստ համարների և ննջատեղերի

 8.Առկա համարների և ննջատեղերի քանակները և զբաղվածության ցուցանիշները

   

Հաշվետու եռամսյակ

 Համարների քանակը

 

այդ թվում՝

 

մեկտեղանոց համարներ

 

երկտեղանոց համարներ

 

երեքտեղանոց համարներ

 

ընտանեկան համարներ

 

լյուքս

 

նախագահական լյուքս

 

ապարտամենտ

 

սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդկանց համար հասանելի համարներ

 

 Զբաղվածությունը, համար-օր

 

 Ննջատեղերի քանակը համարներում

 

 Զբաղվածությունը, ննջատեղ-օր

 

          

V. ՀՏՕ-ում առկա ծառայությունները

 9. Ծառայությունների տեսակները (նշել)

 Բիզնես կենտրոն

                     

 Առևտրի կենտրոններ

 

 Թանկարժեք իրերի՝ դրամի, փաստաթղթերի պահասենյակ

 

 Բուժական-առողջարարական կենտրոն

 

 Ռեստորաններ և բառեր

 

 Լողավազան

 

այդ թվում՝

 

 բացօթյա

 

 փակ

 

 Այլ զվարճանքներ

 

 Տրանսպորտային (վարձակալում)

 

 Այլ (նշել)

 
   
   
   

            

   

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 78-Ն որոշման

    

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

       

«ՆԵՐԳՆԱ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

   

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

        

1. Սույն հրահանգը սահմանում է «Ներգնա և ներքին զբոսաշրջության մասին» Ձև 1-Զբոսաշրջություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Սույն հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին միայն հյուրանոցային տնտեսության օբյեկտները (այսուհետ` ՀՏՕ), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) 2016 թվականի հունիս 20-ի թիվ 05-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    

4. Զբոսաշրջիկը ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության (ԶՀԿ) համարվում է ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

5. Մշտական բնակության վայր. Սույն հրահանգի իմաստով դա այն աշխարհագրական տարածքն է, որտեղ անձը բնակվում է մշտապես:

ՀՀ ռեզիդենտ. Ըստ ԱՄՀ վճարային հաշվեկշռի կազմման մեթոդաբանության, ՀՀ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, իրավաբանական անձը կամ ՀՀ տարածքում գործող որևէ տնտեսավարող սուբյեկտ, որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական շահերի կենտրոնը (ֆիզիկական անձանց համար` կենսական շահերի կենտրոնը) հանդիսանում է ՀՀ-ն: Ներգնա և արտագնա զբոսաշրջության վիճակագրության տեսակետով, եթե անձն անընդմեջ` 1 տարուց ավելի ապրել և աշխատել է մեկ այլ երկրում, որն իր մշտական բնակության վայրի երկիրը չէ, դառնում է տվյալ երկրի ռեզիդենտ և նրա հետագա այցելությունը մշտական բնակության վայրի երկիր առնչվում է միջազգային զբոսաշրջությանը:

6. Այցելու է համարվում ֆիզիկական անձը, ով ճանապարհորդում է իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) մինչև մեկ տարի ժամկետով, ցանկացած նպատակով (ճանաչողական, ժամանցի, գործնական, հանգստի, հարազատներին այցելության, կրոնական, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ անձնական այլ նպատակներով), բացառությամբ ժամանման վայրում վճարովի գործունեություն իրականացնելը և ժամանման վայրում գտնվող կազմակերպություններից կամ ժամանման վայրի ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից վարձատրվելը: Այցելուները դասակարգվում են հետևյալ կերպ.

1) Զբոսաշրջիկներ (գիշերող այցելուներ). Այցելուներ, որոնք առնվազն մեկ գիշեր անց են կացնում ժամանած երկրում։

2) Մեկօրյա այցելուներ. Այցելուներ, որոնք ժամանման երկրում չեն գիշերում:

7. Ցանկացած երկրի համար զբոսաշրջությունը դասակարգվում է 3 խմբի.

1) Ներքին զբոսաշրջություն. Ներառում է այն զբոսաշրջիկներին, որոնք ճանապարհորդում են իրենց իսկ երկրի (մշտական բնակության վայրի) սահմաններում:

2) Ներգնա զբոսաշրջություն. Ընդգրկում է այն զբոսաշրջիկներին, որոնք ժամանում են մեկ այլ երկրից:

3) Արտագնա զբոսաշրջություն: Ընդգրկում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնում են իրենց երկրից (մշտական բնակության վայրի երկրից) մեկ այլ երկիր:

8. Ներգնա և արտագնա զբոսաշրջության վիճակագրության բնորոշման հիմնական առանցքային չափանիշը համարվում է մշտական բնակության վայրի երկիր հասկացությունը: Այդ իսկ պատճառով ներգնա զբոսաշրջության դասակարգումն ըստ երկրների իրականացման համար որպես այցելուի ծագման երկրի հիմնական չափանիշ օգտագործվում է բնակության վայրը, այլ ոչ թե քաղաքացիությունը:

9. Սույն հաշվետվության իմաստով և համաձայն զբոսաշրջության վիճակագրության մեթոդաբանության ներգնա զբոսաշրջության մեջ հաշվառման ենթակա չեն հետևյալ այցելուները.

1) որևէ երկրից մեկնող, կամ որևէ երկիր ժամանող միգրանտները, ներառյալ նրանց խնամակալության տակ գտնվողները,

2) այն անձինք, որոնք հայտնի են որպես սահմանային աշխատողներ(ապրում են մի երկրի պետական սահմանին մոտ, իսկ աշխատում են սահմանային մյուս երկրում),

3) դեսպանատների և հյուպատոսությունների աշխատողները, զինվորականները, որոնք ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում իրենց երկրից տեղափոխվում են մեկ այլ երկիր կամ հակառակը,

4) այն անձինք, որոնք ճանապարհորդում (տեղաշարժվում) են փախստականի կարգավիճակով,

5) տարանցիկ ուղևորները, որոնք ֆորմալ առումով անձնագրային հսկողության կետերով չեն ժամանում տվյալ երկիր,

6) ուսանողներ, որոնց ուսուցման ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է:

10. Հետևյալ խմբի այցելուները չեն ներառվելու ներքին զբոսաշրջության խմբերում.

1) այն բնակիչները, որոնք մեկնում են ՀՀ այլ տարածք այնտեղ բնակության հաստատման համար,

2) այն անձինք, որոնք մեկնել են այլ տարածք աշխատանքային գործունեություն իրականացնելու համար և ծախսերը վճարվել են տվյալ աշխատանքից ստացված վարձատրությունից,

3) այն անձինք, որոնք կանոնավոր կամ հաճախակի ճանապարհորդում են այլ վայր աշխատելու կամ սովորելու նպատակով,

4) մշտական բնակության վայր չունեցող անձինք,

5) զինվորականները զինավարժությունների ընթացքում:

11. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները դասակարգվում են ըստ հետևյալ տեսակների.

1) հյուրանոցները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն 10 սենյակ, որոնցից առնվազն 5-ը` մեկ կամ երկտեղանոց համարներով.

2) մոթելները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որը գտնվում է ճանապարհների հարևանությամբ, բաղկացած է մեկ կամ մի քանի շինություններից կամ կազմում է որևէ շինության մաս, որն ունի առնվազն 10 հյուրանոցային համար որոնցից առնվազն 5-ը՝ մեկ կամ երկտեղանոց համարներով: Մոթելում մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ.

3) հյուրանոցատիպ հանգրվանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում և ունեն առնվազն 5 սենյակ.

4) առողջարանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, մատուցվում է նաև հատուկ կարգի սպասարկում, այդ թվում՝ առողջարանային, բուժական և վերականգնողական.

5) հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ շինության կամ դրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, սկաուտական, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման, ալպինիստական և այլն) վարող անձանց.

6) պանսիոնները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, ի լրումն նվազագույն հյուրանոցային ծառայությունների, օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ.

7) զբոսաշրջային բնակատեղիները (համալիրները՝ հոսթելները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են զբոսաշրջիկների կացության հետ կապված ծառայություններ, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ, և որոնք ունեն գիշերելու համար առնվազն 20 ննջատեղ.

8) մանկապատանեկան բնակատեղիները (համալիրները) այն զբոսաշրջային բնակատեղիներն են, որոնք նախատեսված են դպրոցահասակ զբոսաշրջիկների համար.

9) ճամբարային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են վրաններով գիշերակացի, սննդի պատրաստման և տրանսպորտի կայանման ծառայություններ.

10) զբոսաշրջային տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մեկ շենքի կամ բնակարանի տարածքում տրամադրվում է գիշերակացի ծառայություն, ինչպես նաև կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ:

    

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

   

12. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը. համապատասխան վանդակում նշվում է «1»՝ օգտվելով սույն հրահանգի 11-րդ կետում ներկայացված սահմանումներից:

13. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նպատակի. աղյուսակի «Մշտական բնակության վայրի երկիր» սյունակի մեջ լրացվում է այն երկիրը, որը համապատասխանում է ՀՏՕ-ում գիշերակաց անցկացրած զբոսաշրջիկների մշտական բնակության վայրին: Ընդ որում 2-6 սյունակներում նշվում է ժամանման նպատակը`

1) գործնական (սարքավորումների տեղակայում, պայմանագրերի կնքում, խորհրդակցությունների, կոնգրեսների, ցուցահանդեսների, տոնավաճառների, դասախոսությունների, միջպետական մասշտաբով նշվող սպորտային միջոցառումների և համերգների մասնակցություն, կառավարական գործուղումներ` ներառյալ դիվանագետների, զինվորական ծառայողների, բացառությամբ այն դեպքերի, երբ այցելությունը կապված է ժամանման երկրում մշտական աշխատանքի հետ),

2) բուժման (այցելություն, առողջարաններ, հանգստյան տներ և այլ առողջապահական հաստատություններ առողջության վերականգնման նպատակով),

3) կրթության (ուսուցման, վերապատրաստման կամ հատուկ մասնագիտական դասընթացների մասնակցություն),

4) հանգստի կամ ժամանցի (հանգստի, տեսարժան վայրերի դիտում, մարզական, մշակութային միջոցառումների, խանութների այցելություն և այլն),

5) այլ (հարազատների այցելություն, կրոնական միջոցառումներին մասնակցություն և այլն):

14. ՀՏՕ-ում տեղաբաշխված ներգնա զբոսաշրջիկների սեռատարիքային կազմը. աղյուսակում լրացվում է ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը ըստ սեռի և նշված տարիքային խմբերի:

15. Ներգնա զբոսաշրջիկների կողմից ծառայություններից օգտվելու արդյունքում ՀՏՕ-ի ստացված հասույթը (հազար ՀՀ դրամ). Այս հատվածում լրացվում են ներգնա զբոսաշրջիկների կողմից ՀՏՕ-ում կատարված ծախսերը, ընդ որում առանձնացնելով գիշերակացի, սննդի և խմիչքի վրա կատարված ծախսերը, ինչպես նաև այլ ծախսերը, որոնց հետևանքով ՀՏՕ-ն ստացել է հասույթ (օր.՝ բուժական ծառայություններ, տուրերի ամրագրում և այլն): Այն դեպքում, երբ ծառայությունները չեն մատուցվում ՀՏՕ-ի կողմից, պետք է նշել միայն միջնորդավճարները:

16. Ներքին զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նպատակի. աղյուսակի 2-5 սյունակներում լրացվում են ՀՀ ռեզիդենտ զբոսաշրջիկների թվաքանակը, որոնք հանգստի, բուժման, գործնական կամ այլ նպատակներով (24 ժամից ավել կամ 1 տարուց պակաս ժամկետով) տեղավորվել են ՀՀ տարածքում գտնվող ՀՏՕ-ում:

17. ՀՏՕ-ում տեղաբաշխված ներգնա զբոսաշրջիկների սեռատարիքային կազմը. աղյուսակում լրացվում է ներքին զբոսաշրջիկների թվաքանակը ըստ սեռի և նշված տարիքային խմբերի:

18. Ներքին զբոսաշրջիկների կողմից ծառայություններից օգտվելու արդյունքում ՀՏՕ-ի ստացված հասույթը (հազար ՀՀ դրամ). Այս հատվածում լրացվում են ներքին զբոսաշրջիկների կողմից ՀՏՕ-ում կատարված ծախսերը, ընդ որում առանձնացնելով գիշերակացի, սննդի և խմիչքի վրա կատարված ծախսերը, ինչպես նաև այլ ծախսերը, որոնց հետևանքով ՀՏՕ-ն ստացել է հասույթ (օր.՝ բուժական ծառայություններ, տուրերի ամրագրում և այլն): Այն դեպքում, երբ ծառայությունները չեն մատուցվում ՀՏՕ-ի կողմից, պետք է նշել միայն միջնորդավճարները:

19. Առկա համարների և ննջատեղերի քանակները և զբաղվածության ցուցանիշները. Այս հատվածում անհրաժեշտ է լրացնել՝

1) համարների քանակը, որն իրենից ներկայացնում է համապատասխան ամսվա ընթացքում կարճաժամկետ այցերի համար նախատեսված համարների քանակ՝ բացառությամբ երկարաժամկետ վարձակալությամբ տրված կամ վերանորոգման մեջ գտնվող համարների: Լրացվում է նաև հյուրանոցային օգտագործման համարների և ոչ հյուրանոցային օգտագործման տրված համարների քանակը: Համարները տարանջատվում են ըստ հետևյալ սկզբունքի.

ա. մեկտեղանոց համարներ՝ նախատեսված է 1 անձի համար, կարող է ունենալ 1 ննջատեղ,

բ. երկտեղանոց համարներ՝ նախատեսված 1 կամ 2 անձի համար, կարող է ունենալ 2 կամ լրացուցիչ ննջատեղ տեղադրելու հնարավորություն,

գ. երեքտեղանոց համարներ՝ նախատեսված է 3 անձի համար, կարող է ունենալ կամ 3 մեկտեղանոց, կամ 1 երկտեղանոց և 1 մեկտեղանոց ննջատեղեր,

դ. ընտանեկան համարներ՝ նախատեսված է 4 անձի համար, 4 ննջատեղի հնարավորությամբ,

ե. լյուքս՝ ունի հյուրասենյակ, բարձրակարգ ննջասենյակ, երբեմն առկա է խոհանոցային անկյուն,

զ. նախագահական լյուքս՝ ունենում է մեկ կամ ավելի սենյակներ և հյուրասենյակ, որը ներառում է սենյակային ձևավորումը և բարձրորակ պարագաները, ինչպես նաև անհատական կարիքները բավարարող այլ ապրանքներ և ծառայություններ,

է. ապարտամենտ՝ նախատեսված է համեմատաբար երկար ժամկետով մնացող զբոսաշրջիկների համար, որը ներառում է խոհանոցային սարքավորումներ, լվացքի մեքենա, վարսահարդարման սարք և այլ նմանատիպ հարմարություններ, մատուցվում են նաև մաքրման ծառայություններ՝ շաբաթական մեկ կամ երկու անգամ,

ը. սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդկանց համար նախատեսված համարներ՝ հարմարեցված են սահմանափակ ֆիզիկական կարողություններով անձանց համար,

2) զբաղվածությունը (համար-օր) իրենից ներկայացնում է ամսվա յուրաքանչյուր օր այցերի արդյունքում զբաղված համարների հանրագումարը,

3) ննջատեղերի քանակը (միաժամանակյա տարողությունը) համապատասխանում է բոլոր համարներում մշտական տեղադրված մահճակալ-տեղերի թվին: Այս ցուցանիշում չեն ներառվում ժամանակավոր (լրացուցիչ) տեղերը և մշտական տեղերը, որոնք զբաղված են երկար ժամանակով և որոնց համար վճարումը չի կատարվում հյուրանոցում գործող սակագներով,

4) զբաղվածությունը (ննջատեղ-օր) է իրենից ներկայացնում է ամսվա յուրաքանչյուր օր զբաղված ննջատեղերի հանրագումարը, ընդ որում՝ հաշվառվում են նաև ժամանակավոր (լրացուցիչ) տեղերը, որոնք եղել են զբաղված:

20. Ծառայությունների տեսակները. այս հատվածում նշվում է հյուրանոցի հավելյալ ծառայությունների առկայությունը (առկայության դեպքում համապատասխան տողի դիմաց դրվում է «1»): Դրանք են` բիզնես կենտրոն (ներառում է արբանյակային հեռախոսային կապ, ֆաքսիմիլային կապ, էլեկտրոնային փոստ, համացանց, պատճենահանում, համակարգչային ծառայություն, միջոցառումների սրահ և այլն), առևտուր, թանկարժեք իրերի, դրամի, փաստաթղթերի պահասենյակ, բուժական-առողջարարական կենտրոն, ռեստորաններ և բարեր, բացօթյա և փակ լողավազան, զվարճանքի (ժամանցի) սրահներ, տրանսպորտային ծառայություն և այլ:

        

     

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 78-Ն որոշման

    

Ներմուծեք նկարագրությունը_18683

         

I. Ներգնա զբոսաշրջություն

1. Զբոսաշրջային օպերատորի/զբոսաշրջային գործակալի (ԶՕ/ԶԳ) ծառայություններից օգտված ներգնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ մշտական բնակության վայրի (երկրի)

Մշտական բնակության վայրի երկիր

Ներգնա զբոսաշրջիկներ (մարդ)

   
   
   
   

2. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ այցելության հիմնական նպատակի

Հիմնական նպատակ/զբոսաշրջության տեսակ

Ներգնա զբոսաշրջիկներ (մարդ)

Գործնական

 

Հանգստի և ժամանցի

 

որից՝

 

պատմամշակութային

զբոսաշրջություն

 

սպորտային և արկածային

զբոսաշրջություն

 

գյուղական զբոսաշրջություն

/ագրոտուրիզմ

 

էկոլոգիական զբոսաշրջություն

 

Հարազատներին և ընկերներին այցելություն

 

Առողջարանային և բժշկական զբոսաշրջություն

 

Կրոնական զբոսաշրջություն

 

Կրթական զբոսաշրջություն

 

3. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը, ովքեր Հայաստան են այցելել տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթի շրջանակներում

Ներգնա զբոսաշրջիկներ (մարդ)

 

4. Ներգնա զբոսաշրջիկների կատարված ծախսերը ԶՕ/ԶԳ-ի կողմից կազմակերպած/ամրագրած ծառայությունների վրա և դրանից ստացված ԶՕ/ԶԳ-ի հասույթը

 

Ծախսերը, հազ. դրամ

Հասույթը, հազ. դրամ

Ընդամենը

   

այդ թվում՝

   

հյուրանոց

   

սնունդ

   

տրանսպորտային ծառայություն

   

ուղեկցորդի և զբոսավարի ծառայություն

   

ճամփորդական ապահովագրություն

   

պատմամշակութային վայրերի այցելություն (մուտքի տոմսեր)

   

այլ

   

5. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը, ովքեր այցելել են հետևյալ վայրերը՝ ԶՕ/ԶԳ-ի կողմից կազմակերպած շրջագայությունների (տուրերի) շրջանակում

Վայր

Ներգնա զբոսաշրջիկներ (մարդ)

Երևան շրջայց

 

Գառնի-Գեղարդ

 

Էջմիածին-Զվարթնոց

 

Սևան

 

Ծաղկաձոր

 

Դիլիջան

 

Խոր Վիրապ

 

Նորավանք

 

Արենի

 

Տաթև

 

Խնձորեսկ

 

Սաղմոսավանք

 

Օշական

 

Ամբերդ

 

Ենոքավան

 

Գյումրի

 

Ջերմուկ

 

Հաղպատ-Սանահին

 

II. Ներքին զբոսաշրջություն

6. Ներքին զբոսաշրջիկների թվաքանակն ըստ այցելության հիմնական նպատակի

Հիմնական նպատակ/զբոսաշրջության տեսակ

Ներքին զբոսաշրջիկներ (մարդ)

Գործնական

 

Հանգստի և ժամանցի

 

որից՝

 

պատմամշակութային

զբոսաշրջություն

 

սպորտային և արկածային

զբոսաշրջություն

 

գյուղական զբոսաշրջություն

/ագրոտուրիզմ

 

էկոլոգիական զբոսաշրջություն

 

Հարազատներին և ընկերներին այցելություն

 

Առողջարանային և բժշկական զբոսաշրջություն

 

Կրոնական զբոսաշրջություն

 

Կրթական զբոսաշրջություն

 

7. Ներքին զբոսաշրջիկների կատարված ծախսերը ԶՕ/ԶԳ-ի կողմից կազմակերպած/ամրագրած ծառայությունների վրա և դրանից ստացված ԶՕ/ԶԳ-ի հասույթը

 

Ծախսերը, հազ. դրամ

Հասույթը, հազ. դրամ

Ընդամենը

   

այդ թվում՝

   

հյուրանոց

   

սնունդ

   

տրանսպորտային ծառայություն

   

ուղեկցորդի և զբոսավարի ծառայություն

   

պատմամշակութային վայրերի այցելություն (մուտքի տոմսեր)

   

այլ

   

8. Ներքին զբոսաշրջիկների թվաքանակը, ովքեր այցելել են հետևյալ վայրերը՝ ԶՕ/ԶԳ-ի կողմից կազմակերպած շրջագայությունների (տուրերի) շրջանակում

Վայր

Ներքին զբոսաշրջիկներ (մարդ)

Երևան շրջայց

 

Գառնի-Գեղարդ

 

Էջմիածին-Զվարթնոց

 

Սևան

 

Ծաղկաձոր

 

Դիլիջան

 

Խոր Վիրապ

 

Նորավանք

 

Արենի

 

Տաթև

 

Խնձորեսկ

 

Սաղմոսավանք

 

Օշական

 

Ամբերդ

 

Ենոքավան

 

Գյումրի

 

Ջերմուկ

 

Հաղպատ-Սանահին

 

III. Արտագնա զբոսաշրջություն

9. Արտագնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նշանակման երկրների

Նշանակման երկիր

Արտագնա զբոսաշրջիկներ (մարդ)

   
   
   
   
   
   

10. Արտագնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ այցելության հիմնական նպատակի

Հիմնական նպատակ/զբոսաշրջության տեսակ

Արտագնա զբոսաշրջիկներ (մարդ)

Գործնական

 

Հանգստի և ժամանցի

 

որից՝

 

պատմամշակութային զբոսաշրջություն

 

ծովափնյա հանգիստ

 

սպորտային և արկածային զբոսաշրջություն

 

գյուղական զբոսաշրջություն /ագրոտուրիզմ

 

էկոլոգիական զբոսաշրջություն

 

Հարազատներին և ընկերներին այցելություն

 

Առողջարանային և բժշկական զբոսաշրջություն

 

Կրոնական զբոսաշրջություն

 

Կրթական զբոսաշրջություն

 

11. Արտագնա զբոսաշրջիկների կատարված ծախսերը ԶՕ/ԶԳ-ի կողմից կազմակերպած/ամրագրած ծառայությունների վրա և դրանից ստացված ԶՕ/ԶԳ-ի հասույթը

   

Ծախսերը, հազ. դրամ

Հասույթը, հազ. դրամ

Ընդամենը

   

այդ թվում՝

   

օդային տրանսպորտ

   

հյուրանոց

   

սնունդ

   

տրանսպորտային ծառայություն

   

ուղեկցորդի և զբոսավարի ծառայություն

   

մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու ծախսեր

   

ճամփորդական ապահովագրություն

   

պատմամշակութային վայրերի այցելություն (մուտքի տոմսեր)

   

այլ

   

         

    

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 78-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՆԵՐԳՆԱ, ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱԳՆԱ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

   

1. Սույն հրահանգը սահմանում է «Ներգնա, ներքին և արտագնա զբոսաշրջության մասին» Ձև 2-Զբոսաշրջություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Սույն հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեին միայն զբոսաշրջային օպերատորները և զբոսաշրջային գործակալները (այսուհետ` ԶՕ/ԶԳ), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:

     

II. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

4. Զբոսաշրջիկը ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության (ԶՀԿ) համարվում է ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

5. Զբոսաշրջային օպերատոր` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է շրջագայության (տուրի) կամ զբոսաշրջային փաթեթի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն և ապահովում է փաթեթի կամ տուրի մեջ ընդգրկված ծառայությունների մատուցումը:

6. Զբոսաշրջային գործակալ` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը` որպես գործակալ, առանց զբոսաշրջային փաթեթ կամ շրջագայության (տուր) ձևավորելու մատուցում է հետևյալ ծառայությունները`

1) զբոսաշրջային փաթեթների խթանում և վաճառք,

2) ճանապարհորդության հետ կապված փաստաթղթերի ձևակերպում,

3) տրանսպորտային ծառայությունների տրամադրում,

4) հյուրանոցային ծառայությունների տրամադրում,

5) ճամփորդական ապահովագրության տրամադրում,

6) զբոսաշրջային այլ ծառայությունների տրամադրում:

7. Մշտական բնակության վայր. Սույն հրահանգի իմաստով դա այն աշխարհագրական տարածքն է, որտեղ անձը բնակվում է մշտապես:

8. ՀՀ ռեզիդենտ. Ըստ ԱՄՀ վճարային հաշվեկշռի կազմման մեթոդաբանության, ՀՀ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, իրավաբանական անձը կամ ՀՀ տարածքում գործող որևէ տնտեսավարող սուբյեկտ, որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական շահերի կենտրոնը (ֆիզիկական անձանց համար` կենսական շահերի կենտրոնը) հանդիսանում է ՀՀ-ն: Ներգնա և արտագնա զբոսաշրջության վիճակագրության տեսակետով, եթե անձն անընդմեջ` 1 տարուց ավել ապրել և աշխատել է մեկ այլ երկրում, որն իր մշտական բնակության վայրի երկիրը չէ, դառնում է տվյալ երկրի ռեզիդենտ և նրա հետագա այցելությունը մշտական բնակության վայրի երկիր առնչվում է միջազգային զբոսաշրջությանը:

9. Այցելու է համարվում ֆիզիկական անձը, ով ճանապարհորդում է իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) մինչև մեկ տարի ժամկետով, ցանկացած նպատակով (ճանաչողական, ժամանցի, գործնական, հանգստի, հարազատներին այցելության, կրոնական, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ անձնական այլ նպատակներով), բացառությամբ ժամանման վայրում վճարովի գործունեություն իրականացնելը և ժամանման վայրում գտնվող կազմակերպություններից կամ ժամանման վայրի ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից վարձատրվելը: Այցելուները դասակարգվում են հետևյալ կերպ.

1) Զբոսաշրջիկներ (գիշերող այցելուներ). Այցելուներ, որոնք առնվազն մեկ գիշեր անց են կացնում ժամանած երկրում։

2) Մեկօրյա այցելուներ. Այցելուներ, որոնք ժամանման երկրում չեն գիշերում:

10. Ցանկացած երկրի համար զբոսաշրջությունը դասակարգվում է 3 տեսակի.

1) Ներքին զբոսաշրջություն. Ներառում է այն զբոսաշրջիկներին, որոնք ճանապարհորդում են իրենց իսկ երկրի (մշտական բնակության վայրի) սահմաններում:

2) Ներգնա զբոսաշրջություն. Ընդգրկում է այն զբոսաշրջիկներին, որոնք ժամանում են մեկ այլ երկրից:

3) Արտագնա զբոսաշրջություն. Ընդգրկում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնում են իրենց երկրից (մշտական բնակության վայրի երկրից) մեկ այլ երկիր:

11. Ներգնա և արտագնա զբոսաշրջության վիճակագրության բնորոշման հիմնական առանցքային չափանիշը համարվում է մշտական բնակության վայրի երկիր հասկացությունը: Այդ իսկ պատճառով ներգնա զբոսաշրջության դասակարգումն ըստ երկրների իրականացման համար որպես այցելուի ծագման երկրի հիմնական չափանիշ օգտագործվում է բնակության վայրը, այլ ոչ թե քաղաքացիությունը:

12. Սույն հաշվետվության իմաստով և համաձայն զբոսաշրջության վիճակագրության մեթոդաբանության ներգնա զբոսաշրջության մեջ հաշվառման ենթակա չեն հետևյալ այցելուները.

1) որևէ երկրից մեկնող, կամ որևէ երկիր ժամանող միգրանտները, ներառյալ նրանց խնամակալության տակ գտնվողները,

2) այն անձիք, որոնք հայտնի են որպես սահմանային աշխատողներ(ապրում են մի երկրի պետական սահմանին մոտ, իսկ աշխատում են սահմանային մյուս երկրում),

3) դեսպանատների և հյուպատոսությունների աշխատողները, զինվորականները, որոնք ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում իրենց երկրից տեղափոխվում են մեկ այլ երկիր կամ հակառակը,

4) այն անձինք, ովքեր ճանապարհորդում (տեղաշարժվում) են փախստականի կարգավիճակով,

5) տարանցիկ ուղևորները, որոնք ֆորմալ առումով անձնագրային հսկողության կետերով չեն ժամանում տվյալ երկիր,

6) ուսանողներ, որոնց ուսուցման ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է:

13. Հետևյալ խմբի այցելուները չեն ներառվելու ներքին զբոսաշրջության խմբերում.

1) այն բնակիչները, որոնք մեկնում են ՀՀ այլ տարածք այնտեղ բնակության հաստատման համար,

2) այն անձինք, որոնք մեկնել են այլ տարածք աշխատանքային գործունեություն իրականացնելու համար և ծախսերը վճարվել են տվյալ աշխատանքից ստացված վարձատրությունից,

3) այն անձինք, որոնք կանոնավոր կամ հաճախակի ճանապարհորդում են այլ վայր աշխատելու կամ սովորելու նպատակով,

4) մշտական բնակության վայր չունեցող անձինք,

5) զինվորականները զինավարժությունների ընթացքում:

14. Զբոսաշրջության տեսակներն ըստ այցելության հիմնական նպատակի դասակարգվում են հետևյալ կերպ.

1) Գործնական զբոսաշրջություն. այցելության հիմնական նպատակը կապված է ծառայողական/աշխատանքային գործունեության հետ:

2) Հանգիստ/ժամանց/արձակուրդներ. այցելության հիմնական նպատակը հանգստի կազմակերպումն է, որը կարող է իրականացվել հետևյալ ենթատեսակներով՝

ա. Պատմամշակութային զբոսաշրջություն. այցելության հիմնական նպատակը երկրի /վայրի/ պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալն է:

բ. Սպորտային/արկածային զբոսաշրջություն. սպորտային զբոսաշրջության հիմնական նպատակը սպորտային միջոցառումներին մասնակցությունն է, իսկ արկածային զբոսաշրջությունը ենթադրում է հանգստի ընթացքում ֆիզիկական ակտիվություն և որոշակի ռիսկեր պարունակող ուղևորություն (հետիոտն, ռաֆթինգ, ժայռամագլցում, հեծանվային, լեռնադահուկային և այլ ուղևորություններ):

գ. Գյուղական զբոսաշրջություն/ագրոտուրիզմ. այցելության հիմնական նպատակը հանգստի կազմակերպումն է գյուղական միջավայրում, ինչպես նաև մասնակցությունը գյուղատնտեսական աշխատանքներին:

դ. Էկոլոգիական զբոսաշրջություն. այցելության հիմնական նպատակն ուղղված է բնության հատուկ պահպանվող տարածքների (ազգային պարկեր, արգելոցներ, արգելավայրեր, կենսոլորտային համալիրներ, բնության հուշարձաններ և այլն) կենսաբազմազանության ճանաչողությանը և պահպանմանը:

3) Այցելություն հարազատներին և ընկերներին. այցելության հիմնական նպատակը մերձավորներին և բարեկամներին տեսակցելն է:

4) Առողջարանային և բժշկական զբոսաշրջություն. այցելության հիմնական նպատակն առողջական վիճակի բարելավումն է, բուժումը և իրականացվում է բժշկական ծառայություններից օգտվելու նպատակով:

5) Կրոնական զբոսաշրջություն. այցելության հիմնական նպատակը կրոնական միջոցառումներին, ուխտագնացություններին մասնակցությունն է, ինչպես նաև այցելությունը դեպի սրբավայրեր:

6) Կրթական զբոսաշրջություն. իրականացվում է կրթական ծառայություններ ստանալու նպատակով:

15. Ուղեկցորդ` ֆիզիկական անձ, ով վճարի դիմաց շրջագայության (տուրի) կամ փաթեթի շրջանակներում զբոսաշրջիկներին մատուցում է կազմակերպչական ծառայություններ, ցուցաբերում մասնագիտական օգնություն և ապահովում զբոսաշրջիկների անվտանգությունը:

16. Զբոսավար` ֆիզիկական անձ, ով վճարի դիմաց զբոսաշրջիկներին տրամադրում է տեղեկություններ հնագիտության, պատմության, բնության, աշխարհագրության, պետական համակարգի, զբոսաշրջային արդյունքի, հայ ժողովրդի ինքնության, պատմության, մշակույթի և նվաճումների մասին, շրջագայության (տուրի) կամ փաթեթի շրջանակներում մատուցում է կազմակերպչական ծառայություններ:

       

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

    

17. Ընդհանուր նկատառում. եթե զբոսաշրջային օպերատորը փաթեթը վաճառել է ՀՀ ռեզիդենտ գործակալի միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն զբոսաշրջիկին, ապա դրանց մասին հաշվետվություն է ներկայացնում գործակալը, այլ ոչ թե օպերատորը:

18. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ մշտական բնակության վայրի երկրի. Աղյուսակի «Մշտական բնակության վայրի երկիր» սյունակի մեջ լրացվում են այն երկրների ցանկը, որոնք համապատասխանում են ԶՕ/ԶԳ-ի ծառայություններից օգտված զբոսաշրջիկների մշտական բնակության վայրին, իսկ երկրորդ սյունակում նշվում են համապատասխան երկրներից ժամանած և ԶՕ/ԶԳ-ի ծառայություններից օգտված զբոսաշրջիկների թվաքանակը:

19. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ այցելության հիմնական նպատակի. Համապատասխան տողերի դիմաց լրացնել ԶՕ/ԶԳ-ի ծառայություններից օգտված ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը՝ այցելության հիմնական նպատակը դասակարգելով ըստ 14-րդ կետում նշված տրամաբանության:

20. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը, ովքեր Հայաստան են այցելել տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթի շրջանակներում: Լրացնել ԶՕ/ԶԳ-ի ծառայություններից օգտված այն ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը, որոնց զբոսաշրջային փաթեթը ներառում է նաև այցելություն տարածաշրջանի այլ երկրներ:

21. Ներգնա զբոսաշրջիկների կատարված ծախսերը հետևյալ ծառայությունների վրա` կազմակերպած/ամրագրած ԶՕ/ԶԳ-ի կողմից և դրանից ստացված կազմակերպության հասույթը (կոմիսիոն վճարները, որոնք կարող են լինել նույնական). «Ներգնա զբոսաշրջիկների ծախսերը» սյունակում լրացնել այն գումարը, որը զբոսաշրջիկը վճարել է նշված ծառայություններից օգտվելու համար, իսկ «Կազմակերպության հասույթը» սյունակում լրացնել այդ գումարի այն մասը, որը ստացել է ԶՕ/ԶԳ-ն: Օրինակ՝ կամայական հյուրանոցում գիշերակացի համար զբոսաշրջիկը ԶՕ/ԶԳ-ին վճարել է 20000 դրամ, և այդ հյուրանոցի հետ ԶՕ/ԶԳ-ն աշխատում է այն պայմանավորվածությամբ, որ յուրաքանչյուր ամրագրումից հյուրանոցը վճարում է վերջինիս 10% կոմիսիոն վճար: Այսպիսով՝ առաջին սյունակում նշվում է 20,000, իսկ երկրորդ սյունակում՝ 2000: Միաժամանակ, եթե, օրինակ, ուղեկցորդի և գիդի ծառայությունն ուղղակիորեն մատուցվում է ԶՕ/ԶԳ-ի աշխատակիցների կողմից, այստեղ զբոսաշրջիկի կատարած ծախսերը և կազմակերպության հասույթը կլինեն նույնական: Եթե ԶՕ/ԶԳ-ն հանդես է եկել որպես գործակալ և չի տիրապետում տեղեկատվություն փաթեթի ծախսային բացվածքին, ապա այդ գումարները նշեք միայն «Այլ» տողի դիմաց:

22. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը, ովքեր ԶՕ/ԶԳ-ի կողմից կազմակերպած շրջագայությունների (տուրերի) շրջանակներում այցելել են հետևյալ վայրեր. Յուրաքանչյուր վայրի դիմաց նշել ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը, ովքեր ԶՕ/ԶԳ-ի կողմից կազմակերպած շրջագայության շրջանակներում այցելել են տվյալ վայրերը: Ընդ որում, եթե շրջագայությունը ներառում է մեկից ավելի վայր, ապա այն զբոսաշրջիկը, ով մասնակցել է տուրին, հաշվառվում է որպես տուրի մեջ ներառված բոլոր վայրերի այցելու: Օրինակ, Հաղարծին, Գոշավանք, Սևան, Սևանավանք շրջագայության բոլոր մասնակիցների մասին տվյալները կնշվեն և՛ Դիլիջան և՛ Սևան տողերում:

23. Ներքին զբոսաշրջիկների թվաքանակն ըստ այցելության հիմնական նպատակի. Համապատասխան տողերի դիմաց լրացնել ԶՕ/ԶԳ-ի ծառայություններից օգտված ներքին զբոսաշրջիկների թվաքանակը՝ այցելության հիմնական նպատակը դասակարգելով ըստ 14-րդ կետում նշված տրամաբանության:

24. Ներքին զբոսաշրջիկների կատարված ծախսերը հետևյալ ծառայությունների վրա` կազմակերպած/ամրագրած ԶՕ/ԶԳ-ի կողմից և դրանից ստացված կազմակերպության հասույթը (կոմիսիոն վճարները, որոնք կարող են լինել նույնական). Աղյուսակը լրացնել ըստ 21-րդ կետում ներկայացված տրամաբանության:

25. Ներքին զբոսաշրջիկների թվաքանակը, ովքեր ԶՕ/ԶԳ-ի կողմից կազմակերպած շրջագայությունների (տուրերի) շրջանակներում այցելել են հետևյալ վայրեր. Աղյուսակը լրացնել ըստ 22-րդ կետում ներկայացված տրամաբանության:

26. Արտագնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նշանակման երկրների. Աղյուսակում նշվում է ԶՕ/ԶԳ-ի ծառայություններից օգտված արտագնա զբոսաշրջիկների թվաքանակը ըստ նշանակման երկրների, ընդ որում, եթե փաթեթը ներառում է այց մի քանի երկրներ, տվյալ զբոսաշրջիկները հաշվառվում են այցելած բոլոր երկրների տողերի դիմաց:

27. Արտագնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ այցելության հիմնական նպատակի. Համապատասխան տողերի դիմաց լրացնել ԶՕ/ԶԳ-ի ծառայություններից օգտված արտագնա զբոսաշրջիկների թվաքանակը՝ այցելության հիմնական նպատակը դասակարգելով ըստ 14-րդ կետում նշված տրամաբանության:

28. Արտագնա զբոսաշրջիկների կատարված ծախսերը հետևյալ ծառայությունների վրա` կազմակերպած/ամրագրած ԶՕ/ԶԳ-ի կողմից և դրանից ստացված կազմակերպության հասույթը (կոմիսիոն վճարները, որոնք կարող են լինել նույնական). Աղյուսակը լրացնել ըստ 21-րդ կետում ներկայացված տրամաբանության:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.12.2023, թիվ 60-Ն 15.12.2023, թիվ 78-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան