ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 58-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 45-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 17-ի ««Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 193-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 45-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1 |
1. Շենքային պայմանները
Գրադարանի շենքի ընդհանուր |
Ընթերցասրահ | |
մակերեսը, քառ. մ |
տեղերի քանակը, միավոր | |
1 |
2 |
3 |
2. Գրադարանային հավաքածուի (ֆոնդի) շարժը
հազ. օրինակ |
Տողի |
Ընդամենը |
այդ թվում՝ ըստ բովանդակության | |||||
հասարա-կաքաղա- |
բնական գիտություն- |
տեխնիկական, գյուղատնտե-սական և տնտեսա-գիտական |
մշակույթ, ֆիզկուլ- |
բանասիրական, գիտա-կան և գեղարվեստա-կան գրականություն | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
201 |
Գրադարանային հավաքածուն տարեսկզբին |
||||||
202 |
Ստացվել է հաշվետու տարում, ընդամենը |
||||||
202.1 |
բյուջետային միջոցների հաշվին |
||||||
202.2 |
նվիրաբերած |
||||||
203 |
Դուրս է գրվել հաշվետու տարում |
||||||
204 |
Գրադարանային հավաքածուն տարեվերջին |
||||||
205 |
Տացքը |
||||||
205.1 |
որից՝ 1-9-րդ դասարանների աշակերտներին |
3. Ընթերցողների թվաքանակն ըստ տարիքի և կրթական մակարդակի
մարդ |
Տողի հա-մարը |
Ընթերցողների թվաքանակը |
այդ թվում` | |||||||||||
ըստ տարիքի |
ըստ կրթական մակարդակի | ||||||||||||
15 և ցածր |
16-18 |
19-25 |
26-40 |
41-55 |
56-63 |
64 և |
միջնա-կարգ |
միջին մասնա-գիտական |
թերի |
բարձրա-գույն | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
301 |
Ընդամենը |
||||||||||||
302 |
այդ թվում` կանայք |
4. Հաճախումների քանակը և զանգվածային միջոցառումները
միավոր
Տողի համարը |
Հաճախումների քանակը |
Կազմակերպվել են զանգվածային միջոցառումներ | |
1 |
2 |
3 |
4 |
401 |
Ընդամենը |
||
402 |
որից՝ 1-9-րդ դասարանների աշակերտների |
5. Գրադարանային աշխատողներ
մարդ |
Տողի հա-մարը |
Գրադարանային աշխատողների թվաքանակը |
այդ թվում` ըստ կրթական մակարդակի | ||||||
ընդա- |
նրանցից` ունեն մինչև 5 տարվա գրադարանային աշխատանքային ստաժ |
բարձրա-գույն |
նրանցից` գրադա-րանային |
միջին |
նրանցից` գրադա-րանային |
միջնակարգ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
501 |
Ընդամենը |
|||||||
502 |
այդ թվում` կանայք |
6. Ֆինանսական միջոցների մուտքն ու օգտագործումը
հազ. դրամ |
Ֆինանսական միջոցների առկայությունը |
Ֆինանսական ծախսեր |
Ֆինան-սական միջոցների | |||||||||||||
ընդա-մենը |
այդ թվում` |
ընդա-մենը |
այդ թվում` | ||||||||||||
մնացորդը |
ֆինանսական մուտքերը |
նյու-թական ծախսեր |
ոչ նյու-թական ծառայու-թյունների վճա-րումներ |
գոր-ծուղման ծախսեր |
աշխա-տանքի վարձա-տրության և դրան հավա-սարեցված այլ վճարումներ |
գրադա-րանային ֆոնդի համա-լրման |
հիմնավերա-նորոգման, |
այլ ծախսեր | |||||||
ընդա-մենը |
այդ թվում` | ||||||||||||||
բյուջեից (պետական և |
նվիրատվու-թյուններ |
վարձա-կալու-թյունից |
այլ եկա-մուտներ | ||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Ղեկավար |
___________________________ |
_________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
___________________________ | __________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _»______ ____20___թ. |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են գրադարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Հաշվետվության սյունակ 1-ում լրացվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը (քառ. մ):
7. Սյունակ 2-ում լրացվում է ընթերցասրահի ընդհանուր մակերեսը (քառ. մ), իսկ սյունակ 3-ում` տեղերի քանակը (միավոր):
III. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ (ՖՈՆԴԻ) ՇԱՐԺԸ
8. Հաշվետվության 201 տողում լրացվում է գրադարանային հավաքածուի ընդհանուր քանակը տարեսկզբի դրությամբ (սյունակ 3):
9. 202 տողում լրացվում է հաշվետու տարում ստացված գրքերի քանակը (սյունակ 3), որից 202.1 տողում առանձնացվում է բյուջետային միջոցների հաշվին ստացվածը, 202.2 տողում՝ նվիրաբերածը:
10. 203 տողում լրացվում է հաշվետու տարում դուրս գրված գրքերի քանակը (սյունակ 3):
11. 204 տողում լրացվում է գրքային ֆոնդի ընդհանուր քանակը տարեվերջին (սյունակ 3):
12. 205 տողում լրացվում է տացքը (սպասարկած գրականություն) (սյունակ 3), որից 205.1 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներին սպասարկած գրականությունը:
13. Նշված տողերին համապատասխան, սյունակներ 4-8-ում լրացվում է գրքային ֆոնդն ըստ բովանդակության:
IV. ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
14. Հաշվետվության 301 տողում լրացվում է ընթերցողների թվաքանակը (սյունակ 3), որից սյունակներ 4-10-ում առանձնացվում է ըստ տարիքի, իսկ սյունակներ 11-14-ում՝ ըստ կրթական մակարդակի:
15. 302 տողում նույն ցուցանիշները լրացվում են կանանց համար:
V. ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
16. Հաշվետվության 401 տողում լրացվում է հաճախումների ընդհանուր քանակը (սյունակ 3), որից 402 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներինը:
17. Սյունակ 4-ում լրացվում է կազմակերպված զանգվածային միջոցառումների ընդհանուր քանակը, որից 402 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտների համար միջոցառումները:
VI. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
18. Հաշվետվության 501 տողում լրացվում է գրադարանային աշխատողների ընդհանուր թվաքանակը (սյունակ 3), նրանցից սյունակ 4-ում առանձնացվում է մինչև 5 տարվա գրադարանային աշխատանքային ստաժ ունեցողների թվաքանակը, իսկ սյունակներ 5-9-ում՝ գրադարանային աշխատողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի:
19. 502 տողում նույն ցուցանիշները լրացվում են կանանց համար:
VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
20. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
21. Սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
22. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
23. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-7-ում:
24. Սյունակ 8-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 9-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 10-ում լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) սյունակ 11-ում լրացվում է գործուղման ծախսերը,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 12-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` այլ կազմակերպություններից համատեղությամբ, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատողները) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ` փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները, աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները,
5) սյունակ 13-ում լրացվում է գրադարանային ֆոնդի համալրման համար կատարված ծախսերը,
6) սյունակ 14-ում լրացվում է գրադարանների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և կապիտալ վերանորոգման ծախսերը,
7) սույն հրահանգի 24-րդ կետում նշված տողերում չառանձնացված այլ ծախսերը լրացվում է սյունակ 15-ում:
25. Սյունակ 16-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: