ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2018 թվականի N 1643-Ա
ԱԼԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանին 2018 թվականի դեկտեմբերի 16-17-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ուկրաինական ծագում ունեցող որոշակի տեսակի պողպատե խողովակների նկատմամբ հակագնագցման տուրքերի սահմանմամբ պայմանավորված Ուկրաինայի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախաձեռնված առևտրային վեճի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:
2. Ալբերտ Բաբայանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ալբերտ Բաբայանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 14 Երևան |