Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2019-01.02.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.07.22/16.1 Հոդ.280
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.09.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2021

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 սեպտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 109-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել`

ա) էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի` 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 1).

բ) (ենթակետն ուժը կորցրել է 12.12.18 N 455-Ն)

գ) շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման` երաշխավորված մատակարար-շուկայի օպերատոր պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 3).

դ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման` երաշխավորված մատակարար-համակարգի օպերատոր պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 4).

ե) էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման` երաշխավորված մատակարար-հաղորդող պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 5):

(1-ին կետը փոփ. 28.09.11 N 449-Ն, 23.12.15 N 444-Ն, փոփ., խմբ. 12.12.18 N 455-Ն)

1.2. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված պայմանագիրը չի կիրառվում օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի հարաբերություններում:

(1.2-րդ կետը լրաց. 13.12.17 N 543-Ն)

2. Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց` մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը կնքել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան պայմանագրեր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրանցմանը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան կնքված պայմանագրերն ուժի մեջ են մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից:

4. Ընդունել ի գիտություն, որ մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց հետ կքննարկվի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի քննարկմանը կներկայացվի էլեկտրաէներգետիկական շուկային վերաբերող առաջնահերթ փաստաթղթերի ընդունման վերաբերյալ ժամանակացույցը:

5. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի «Էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատման մասին» N 37 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի օրինակելի ձևը հաստատելու և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 31 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 14 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 23-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 20 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 11-ի N 44 և 1999 թվականի դեկտեմբերի 28-ի N 37 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 29 որոշման 2-րդ կետը.

ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 26-ի «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության (մեծածախ գնորդ (վաճառող)-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 32 որոշումը.

զ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի օգոստոսի 10-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14, հունիսի 19-ի N 28 և N 29 որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին» N 35 որոշման 1-ին և 2-րդ կետերը.

է) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 25-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 26-ի N 32 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 41 որոշումը.

ը) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքի բարեփոխման մասին» N 3 որոշումը.

թ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ պարտադիր միացյալ շուկայի կառուցվածքը և գործառույթները հաստատելու մասին» N 10 որոշումը.

ժ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 2-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 63-Ն որոշումը.

ժա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 78-Ն որոշումը.

ժբ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի «Հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշման 1-ին կետը.

ժգ) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 22-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 71-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(6-րդ կետը փոփ. 30.11.04 N 156-Ն)

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

 

 

Հավելված N 1

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն
որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

 

(30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար)

(վերնագիրը փոփ. 28.09.11 N 449-Ն, 12.12.18 N 455-Ն)

 

____ ___________ 200_ թվական ք.__________________

___________________________________________________________________

(արտադրող ընկերության անվանումը)

___________________________________________________________________ ,

այսուհետ` Վաճառող, ի դեմս ________________________________________________

___________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

 

___________________________________________________________________ ,

(ընկերության անվանումը)

 

այսուհետ` Գնորդ, ի դեմս ___________________________________________________

___________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Հաղորդող`

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Համակարգի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Հաշվարկային ամիս`

ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400-ին.

Շուկայի օպերատոր՝

էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

Հատուկ հաշիվ`

Գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում բացված հաշիվ, որի միջոցով Գնորդը կատարում է վճարումներ Վաճառողին և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա (հզորություն)` Պայմանագրով սահմանված կարգով:

 

3. Վաճառքի սակագինը

 

3.1 Էլեկտրաէներգիայի (հզորության) վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Օրենքով սահմանված կարգով էլեկտրաէներգիան (հզորությունը) կարող են վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով: Էլեկտրաէներգիայի (հզորության) վաճառքի գինը ամրագրվում է N 1 հավելվածում:

3.2 Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել N 1 հավելվածում:

 

4. Կողմերի պարտականությունները

 

4.1 Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով:

4.2 Վաճառողը պարտավորվում է.

ա) ապահովել էլեկտրաէներգիայի առաքումը Գնորդին սահմանազատման (առաքման) կետերում` էլեկտրաէներգիայի առուվաճառքի նախնական ամսական չափաքանակների և պայմանագրային հզորության սահմաններում (հավելված N 2)

բ) ապահովել Պայմանագրի N 2 հավելվածում ամրագրված հզորությունների պատրաստականությունը.

գ) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող, Պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, պահպանումը.

դ) անհապաղ տեղեկացնել Գնորդին, Հաղորդողին և Շուկայի օպերատորին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) մասին և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Գնորդի մասնակցությամբ վերացնել այն` Գնորդի հետ համատեղ կազմված համապատասխան ակտերը ներկայացնելով Շուկայի օպերատորին: Նշված ժամանակահատվածում առևտրային հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի 2.3 կետի համաձայն.

ե) Գնորդի հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:

(4.2-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

4.3 Գնորդը պարտավորվում է.

ա) գնել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան (հզորությունը) և վճարել դրա համար` Պայմանագրով սահմանված կարգով.

բ) էլեկտրաէներգիայի պայմանագրային չափաքանակների կամ պայմանագրային հզորությունների փոփոխություն նախատեսելու դեպքում, մինչև յուրաքանչյուր ամսի 20-ը ներառյալ, Վաճառողի և Համակարգի օպերատորի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ ամսվա չափաքանակների և պայմանագրային հզորությունների փոփոխման վերաբերյալ հայտը, որի հիման վրա կնքվում է համաձայնագիր.

գ) կնքել համապատասխան պայմանագրեր Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի և Հաղորդողի հետ, այդ պայմանագրերով պատվիրել համապատասխան ծառայություններ` ինքնուրույն և իր հաշվին կատարելով այդ ծառայությունների դիմաց վճարումները: Պատվիրված ծառայությունները մատուցողների կողմից պետք է իրականացվեն գործունեության լիցենզիայի պայմանների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան:

(4.3-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

5. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառումը

 

5.1. Վաճառողի կողմից Գնորդին առաքված էլեկտրաէներգիան (հզորությունը) հաշվառում է Շուկայի օպերատորը` էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:

(5.1-ին կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

5.2. Առաքված էլեկտրաէներգիայի հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է Վաճառողի սահմանազատման կետերի համար` Պայմանագրի N 3 հավելվածում ամրագրված հաշվառքի սարքերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա:

(5.2-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

5.3 Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Շուկայի օպերատորը կազմում է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 6-ը ներառյալ, իսկ էլեկտրական էներգիա (հզորություն) արտահանող կամ ներկրող արտադրող կայանների համար՝ մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:

(5.3-րդ կետը փոփ. 23.12.15 N 444-Ն, 12.12.18 N 455-Ն)

5.3.1 Կողմերը, վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտի մասով առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 12-ը ներառյալ ստորագրել Շուկայի օպերատորի կողմից ներկայացրած վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը:

(5.3.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

5.4 Վճարման ենթակա հզորությունը Շուկայի օպերատորը հաշվառում է Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Վաճառողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա: Եթե Հաշվարկային ամսվա համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Վաճառողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա որպես Վաճառողին վճարման ենթակա հզորություն հաշվառվում է դրանց միջին կշռութային մեծությունը: Ընդ որում, Հաշվարկային ամսվա համար այն չի կարող գերազանցել պայմանագրում ամրագրված մեծությունը:

(5.4-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

6. Վճարման կարգը

 

6.1 Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 5-ից Գնորդի հատուկ հաշվում մուտքագրված գումարները Վաճառողի կողմից Հաշվարկային ամսվա ընթացքում վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) արժեքի չափով գրավադրվում են Վաճառողի օգտին` մինչև Գնորդի կողմից Վաճառողի նկատմամբ Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առկա պարտավորությունների լրիվ կատարումը:

6.2 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտը (հավելված N 4) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Վաճառողն իր կողմից վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին:

(6.2-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)

6.2.1 Գնորդը պարտավոր է ստորագրել (հաստատել) Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմված հաշիվ-ապրանքագիրը միայն Վաճառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը ստորագրելուց հետո:

(6.2.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)

6.3 Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրաէներգիայի (հզորության) դիմաց վճարումը կատարում է իր Հատուկ հաշվից` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը ներառյալ:

(6.3-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)

6.4 Վաճառողի և Գնորդի միջև գրավոր համաձայնության (պայմանագրի) առկայության դեպքում Գնորդը կարող է իրականացնել ոչ դրամային վճարումներ:

 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.2 Սույն պայմանագրի 6.3 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

(7.2-րդ կետը խմբ. 25.09.13 N 329-Ն, 23.12.15 N 444-Ն)

 

8. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

8.1 Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. Լրացուցիչ պայմաններ

 

9.1 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը` Շուկայի օպերատորի մասնակցությամբ:

(9.1-ին կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

9.2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում է սեփականատերերի կողմից` իրենց միջոցներով: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ` այն ներկայացնելով Շուկայի օպերատորին:

(9.2-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

9.3 Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային իրավիճակներում Համակարգի օպերատորն` իրավունք ունի փոխել Վաճառողի` նախօրոք հայտարարված բեռնվածքի օրական գրաֆիկը` այդ մասին տեղեկացնելով Կողմերին:

9.4 Կրիտիկական (վթարային) իրավիճակների սկիզբն ու ավարտը հայտարարում է Համակարգի օպերատորը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով Կողմերին` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:

9.5 Կողմերը պարտավոր են անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի` իր լիազորությունների սահմաններում տրված կարգավարական կարգադրությունները (հրահանգները):

9.6 Կողմերը պարտավոր են Պայմանագրի պատճենները տրամադրել Շուկայի օպերատորին և Համակարգի օպերատորին:

(9.6-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

9.7 Վաճառողն էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց հետ էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագիր կնքելիս այդ մասին տեղեկացնում է Գնորդին և Համակարգի օպերատորին:

9.8 Պայմանագրով ամրագրված էլեկտրաէներգիայի նախնական ամսական չափաքանակները և պայմանագրային հզորությունները կարող են փոփոխվել Կողմերի կամ Համակարգի օպերատորի նախաձեռնությամբ:

 

10. Տարաձայնությունների լուծումը

 

10.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

10.2 Եթե տարաձայնության առարկան Շուկայի օպերատորի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտն է, ապա Շուկայի օպերատորը պարտավոր է, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

(10.2-րդ կետը խմբ. 23.12.15 N 444-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

10.3 Եթե Պայմանագրի 10.2 կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել Շուկայի օպերատորի կողմից վերանայված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:

(10.3-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

11. Այլ պայմաններ

(լրացնում են Կողմերը` կախված Վաճառողի հիմնական սարքավորումների առանձնահատկություններից, ըստ Կողմերի հայեցողության)

__________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________

 

12. Պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխման եվ լուծման կարգը

(վերնագիրը փոփ. 23.12.15 N 444-Ն)

 

12.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:

(12.1-ին կետը խմբ. 04.12.13 N 424-Ն)

12.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

12.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (30ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

(12.3-րդ կետը փոփ. 28.09.11 N 449-Ն, 23.12.15 N 444-Ն, 12.12.18 N 455-Ն)

12.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

(12.3.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)

12.4 Պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:

 

13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1 Էլեկտրաէներգիայի (հզորության) գնի մասին համաձայնագիր

Հավելված N 2 Էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակների և պայմանագրային հզորության մասին համաձայնագիր

Հավելված N 3 Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին համաձայնագիր

Հավելված N 4 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտ

 

14. Կողմերի գտնվելու վայրը ԵՎ հաշվարկային համարները

 

Վաճառող`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

Գնորդ`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)


Կ.Տ.


Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Գրանցված է

 

____ _________________ 200 _____ թվական

Գրանցման N ________

Կ.Տ.

 

Պատասխանատու

___________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

 

Հավելված N 1
էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի
200__ թվականի _____ ___ N__ պայմանագրի

 

Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր

 

էլեկտրաէներգիայի (հզորության) գնի մասին

 

1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի (հզորության) հետևյալ սակագնային դրույքները.

 

էլեկտրական էներգիայի դրույքը` ___________ դրամ/կՎտժ

էլեկտրական հզորության դրույքը` __________ դրամ/կՎտ ամիս

հաստատագրված վճար` __________________ դրամ/ամիս

 

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Վաճառողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է.

 

էլեկտրական էներգիայի դրույքը` ___________ դրամ/կՎտժ

էլեկտրական հզորության դրույքը` ___________ դրամ/կՎտամիս

հաստատագրված վճար` __________________ դրամ/ամիս

 

3. Էլեկտրաէներգիայի (հզորության) գինն ուժի մեջ է մտնում 20__ թվականի_________ ___-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:

(3-րդ կետը խմբ. 23.12.15 N 444-Ն)

 

ԳՆՈՐԴ

ՎԱՃԱՌՈՂ

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


 ___ __________200__ թվական

 ___ __________200__ թվական


 

Կ.Տ.

Կ.Տ.

 

(հավելվածը խմբ. 23.12.15 N 444-Ն)

 

 

 


Հավելված N 2
էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի
200__ թվականի _____ ___  N__ պայմանագրի

 

Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր

 

էլեկտրաէներգիայի առուվաճառքի նախնական չափաքանակների եվ պայմանագրային հզորության մասին

 

1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակները և պայմանագրային հզորությունների հետևյալ մակարդակները.

 

 

Ակտիվ հզորություն (կՎտ)

Էլեկտրաէներգիայի գնման
նախնական չափաքանակներ
(կՎտժ)

 

Պայմանագրային

Այդ թվում տնօրինելի

Հունվար

 

 

 

Փետրվար

 

 

 

Մարտ

 

 

 

Ապրիլ

 

 

 

Մայիս

 

 

 

Հունիս

 

 

 

Հուլիս

 

 

 

Օգոստոս

 

 

 

Սեպտեմբեր

 

 

 

Հոկտեմբեր

 

 

 

Նոյեմբեր

 

 

 

Դեկտեմբեր

 

 

 

 

(աղյուսակը փոփ. 02.03.05 N 19-Ն)

 

2. Եթե որևէ ամսվա ընթացքում նախատեսվում են ակտիվ հզորության պայմանագրային պատրաստականության տարբեր մակարդակներ, ապա աղյուսակում նշվում են այդ մակարդակները (կՎտ) և դրանց տևողությունները (օր):

 

3. Սույն համաձայնագրի 1-ին կետում նշված աղյուսակում լրացված էլեկտրաէներգիայի գնման նախնական չափաքանակները չեն հանդիսանում պայմանագրային մեծություն:

 

ԳՆՈՐԴ

ՎԱՃԱՌՈՂ

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


___ __________200__ թվական

___ __________200__ թվական


 

Կ.Տ.

Կ.Տ.

 

Համաձայնեցված է

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


___ __________200__ թվական


Կ.Տ.

(հավելվածը փոփ. 02.03.05 N 19-Ն)

 

Հավելված N 3
էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի
200__ թվականի _____ ___ N__ պայմանագրի

 

Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր

 

Վաճառողի սահմանազատման (առաքման) եվ էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին

 

1. _________________________________ -ի (Վաճառող) սահմանազատման (առաքման) կետերն են.

 

2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետերը

 

Առևտրային
հաշվառքի
սարքերի
տեղադրման
վայրերը

Առևտրային
հաշվառքի
սարքերի
համարը

Հոսանքի և լարման
տր-ների փոխարկման
գործակիցները

Վերահսկիչ
հաշվառքի
սարքերի
տեղադրման
վայրերը,
N և տեսակը

Հոսանքի և լարման տր-ների
փոխարկման գործակիցները

Kհտ

Kլտ

 

Kլտ

Kհտ

Kլտ

 

Kլտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________________ -ը:

 

Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________________ -ը:

 

ԳՆՈՐԴ

ՎԱՃԱՌՈՂ

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


___ __________200__ թվական

___ __________200__ թվական


 

Կ.Տ.

Կ.Տ.

 

Համաձայնեցված է

Շուկայի օպերատոր

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


 ___ __________200__ թվական


Կ.Տ.

(հավելվածը փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

 

 

Հավելված N 4
էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի
200__ թվականի _____ ___ N__ պայմանագրի

 

Ա Կ Տ

 

Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ

 

 

Գնորդ _______________________________________________________________

 

Վաճառող _____________________________________________________________

 

Հաշվարկային ժամանակաշրջան ___ _______ 200_ թ. մինչև ___ _______ 200_թ.

 

Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ

 

Գնորդ _______________________________________________________________

 

Վաճառող _____________________________________________________________

 

Հաշվարկային ժամանակաշրջան ___ _______ 200_ թ. մինչև ___ _______ 200_թ.

 

Վճարման ենթակա հզորությունները

 

 ___ _________ 200__թ. մինչև ___ _________ 200_թ. ______ կՎտ

 ___ _________ 200__թ. մինչև ___ _________ 200_թ. ______ կՎտ

 ___ _________ 200__թ. մինչև ___ _________ 200_թ. ______ կՎտ

 

Հիմքը _______________________________________________________________ ___________________________________________________________________

 

ՎԱՃԱՌՈՂ

ԳՆՈՐԴ

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


 ___ __________200__ թվական

 ___ __________200__ թվական


 

Կ.Տ.

Կ.Տ.

 

Շուկայի օպերատոր

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


 ___ __________200__ թվական


Կ.Տ.

(հավելվածը փոփ. 12.12.18 N 455-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 25.09.13 N 329-Ն, 04.12.13 N 424-Ն, լրաց., փոփ., խմբ. 23.12.15 N 444-Ն, փոփ., խմբ. 12.12.18 N 455-Ն)

 

 

Հավելված N 2

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն
որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

(մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող -բաշխող)

 

(հավելվածն ուժը կորցրել է 12.12.18 N 455-Ն)

 

 

 

Հավելված N 3

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն
որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  ______________

 

Շուկայի օպերատորԻ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

(երաշխավորված մատակարար-շուկայի օպերատոր)

(վերնագիրը փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

____ ___________ 200_ թվական ք.__________________

___________________________________________________________________

(ընկերության անվանումը)

___________________________________________________________________ ,

 

այսուհետ` Պատվիրատու, ի դեմս _______________________________________________

___________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)


ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

 

___________________________________________________________________ ,

(ընկերության անվանումը)

 

այսուհետ` Կատարող, ի դեմս _______________________________________________

___________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Հաշվարկային ամիս`

ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 2400-ին.

Ֆորս մաժոր`

արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են Կողմի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Կատարողը շուկայի օպերատորի ծառայություններ է մատուցում, իսկ Պատվիրատուն վճարում է մատուցված ծառայությունների համար` սույն պայմանագրով սահմանված կարգով:

(2.1-ին կետը փոփ. 24.12.04 N 174-Ն, 12.12.18 N 455-Ն)

 

3. Կողմերի պարտականությունները

 

3.1 Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գործունեության լիցենզիայով, սույն պայմանագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով:

3.2 Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենը տրամադրել էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, հաղորդման և էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձանց:

3.3 Կատարողը պարտավոր է պատշաճ կերպով կատարել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, էլեկտրաէներգետիկական շուկային շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիայով, Հանձնաժողովի կողմից ընդունած իրավական ակտերով, էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերով նախատեսված իր պարտավորությունները:

(3.3-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

3.4 Պատվիրատուն պարտավոր է սույն պայմանագրի, հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգի համաձայն վճարել Կատարողին` վերջինիս մատուցած ծառայությունների դիմաց, ինչպես նաև պատշաճ կերպով կատարել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով, Հանձնաժողովի կողմից ընդունած իրավական ակտերով, էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի, հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված այն պարտավորությունները, որոնք հնարավորություն կտան Կատարողին ժամանակին և ամբողջությամբ կատարելու իր պարտականությունները:

 

4. Վճարման կարգը

 

4.1 Էլեկտրաէներգետիկական շուկային շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

(4.1-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

4.2 Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Կատարողը իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:

(4.2-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)

4.3 Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 5-ից Պատվիրատուի հատուկ հաշվում մուտքագրված գումարները Կատարողի կողմից Հաշվարկային ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների չափով համարվում են գրավադրված Կատարողի օգտին` մինչև Պատվիրատուի կողմից Կատարողի նկատմամբ Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առկա դրամական պարտավորությունների լրիվ կատարումը:

4.4 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար իր հատուկ հաշվից վճարում է Պատվիրատուն` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

(4.4-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)

4.5 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.2 Սույն պայմանագրի 4.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

(5.2-րդ կետը խմբ. 25.09.13 N 329-Ն, 23.12.15 N 444-Ն)

 

6. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

6.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք Ֆորս մաժորի հետևանք են:

6.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

7. Տարաձայնությունների լուծումը

 

7.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

7.2 Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Պատվիրատուն իրավունք ունի ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք:

 

 

8. Այլ պայմաններ

(կազմում են Կողմերը)

 

_______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________

 

9. Պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխման եվ լուծման կարգը

(վերնագիրը փոփ. 23.12.15 N 444-Ն)

 

9.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:

(9.1-ին կետը խմբ. 04.12.13 N 424-Ն)

9.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

9.3 Հանձնաժողովի կողմից շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման (երաշխավորված մատակարար-շուկայի օպերատոր) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով այն Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

(9.3-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

9.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

(9.3.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)

9.4 Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար:

 

10. Կողմերի գտնվելու վայրը եվ հաշվարկային համարները`

 

Պատվիրատու`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

Կատարող`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)


Կ.Տ.


Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Գրանցված է

 

 ___ _________________ 200 _____ թվական

Գրանցման N ________

Կ.Տ.

 

Պատասխանատու

___________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

(հավելվածը խմբ. 25.09.13 N 329-Ն, 04.12.13 N 424-Ն, լրաց., խմբ., փոփ. 23.12.15 N 444-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

 

Հավելված N 4

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն
որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  _________________

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

(երաշխավորված մատակարար-համակարգի օպերատոր)

(վերնագիրը փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

____ ___________ 200_ թվական ք.__________________

___________________________________________________________________

(ընկերության անվանումը)

___________________________________________________________________ ,

այսուհետ` Պատվիրատու, ի դեմս ____________________________________________

___________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

 

___________________________________________________________________ ,

(ընկերության անվանումը)

 

այսուհետ` Կատարող, ի դեմս ________________________________________________

___________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Հաշվարկային ամիս`

ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 2400-ին.

Ֆորս մաժոր`

արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են Կողմի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Կատարողը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություններ է մատուցում, իսկ Պատվիրատուն վճարում է մատուցված ծառայությունների համար` սույն պայմանագրով սահմանված կարգով:

(2.1-ին կետը փոփ. 24.12.04 N 174-Ն)

 

3. Կողմերի պարտականությունները

 

3.1 Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով:

3.2 Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենը տրամադրել էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, հաղորդման և էլեկտրաէներգետիկական շուկային շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձանց:

(3.2-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

3.3 Կատարողը պարտավոր է պատշաճ կերպով կատարել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիայով, Հանձնաժողովի կողմից ընդունած իրավական ակտերով, տեխնիկական կանոնակարգերով, էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերով նախատեսված իր պարտավորությունները` ապահովելով էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

3.4 Պատվիրատուն պարտավոր է սույն պայմանագրի, հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգի համաձայն վճարել Կատարողին` վերջինիս մատուցած ծառայությունների դիմաց, ինչպես նաև պատշաճ կերպով կատարել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով, Հանձնաժողովի կողմից ընդունած իրավական ակտերով, էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի, հաղորդման, շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված այն պարտավորությունները, որոնք հնարավորություն կտան Կատարողին ժամանակին և ամբողջությամբ կատարելու իր պարտականությունները:

(3.4-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

4. Վճարման կարգը

 

4.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

4.2 Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Կատարողը իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:

(4.2-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)

4.3 Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 5-ից Պատվիրատուի հատուկ հաշվում մուտքագրված գումարները Կատարողի կողմից Հաշվարկային ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների չափով համարվում են գրավադրված Կատարողի օգտին` մինչև Պատվիրատուի կողմից Կատարողի նկատմամբ Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առկա դրամական պարտավորությունների լրիվ կատարումը:

4.4 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար իր հատուկ հաշվից վճարում է Պատվիրատուն` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

(4.4-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)

4.5 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

5.2 Սույն պայմանագրի 4.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

(5.2-րդ կետը խմբ. 25.09.13 N 329-Ն, 23.12.15 N 444-Ն)

6. Ֆորս մաժորային իրավիճակներ

6.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք Ֆորս մաժորի հետևանք են:

6.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

7. Տարաձայնությունների լուծումը

 

7.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

7.2 Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Պատվիրատուն իրավունք ունի ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք:

 

8. Այլ պայմաններ

(կազմում են Կողմերը)

 

_______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________

 

9. Պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխման եվ լուծմանկարգը

(վերնագիրը փոփ. 23.12.15 N 444-Ն)

 

9.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:

(9.1-ին կետը խմբ. 04.12.13 N 424-Ն)

9.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

9.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (երաշխավորված մատակարար-համակարգի օպերատոր) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով այն Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

(9.3-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

9.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

(9.3.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)

9.4 Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար:

 

10. Կողմերի գտնվելու վայրը եվ հաշվարկային համարները`

 

Պատվիրատու`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

Կատարող`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)


Կ.Տ.


Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Գրանցված է

 

___ _________________ 200 _____ թվական

Գրանցման N ________

Կ.Տ.

 

Պատասխանատու

___________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

(հավելվածը խմբ. 25.09.13 N 329-Ն, 04.12.13 N 424-Ն, լրաց., խմբ., փոփ. 23.12.15 N 444-Ն, փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

 

Հավելված N 5

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն
որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (երաշխավորված մատակարար-հաղորդող)

(վերնագիրը փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

____ ___________ 200_ թվական ք.__________________

___________________________________________________________________

(ընկերության անվանումը)

___________________________________________________________________ ,

այսուհետ` Պատվիրատու, ի դեմս _____________________________________________

___________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

___________________________________________________________________ ,

(ընկերության անվանումը)

այսուհետ` Կատարող, ի դեմս ________________________________________________

___________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Արտադրող`

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Բաշխող`

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Հաղորդող`

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Էլեկտրաէներգիայի հաղորդում`

Կատարողի կողմից էլեկտրական էներգիայի ընդունում, հաղորդում (տարանցում) և հանձնում Պատվիրատուին.

Հաշվարկային ամիս`

ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00.00-ին և ավարտվում է օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 24.00 -ին.

Շուկայի օպերատոր՝

էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

Համակարգի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Պատրաստականություն`

Կատարողի հաղորդման էլեկտրական ցանցի (դրա առանձին հանգույցների, գծերի, ենթակայանների) աշխատանքային պատրաստ վիճակը` էլեկտրաէներգիան հաղորդել հուսալիության պայմանագրային ցուցանիշների ապահովմամբ, սույն պայմանագրում նշված հզորության սահմաններում.

Հաշվարկային վթարային
ռեժիմ`

Կատարողի հաղորդման ցանցի որևէ էլեկտրակայանքի անջատումը Կատարողի պահանջով և (կամ) պաշտպանության սարքերից, որը տեղի է ունենում Կատարողի սպասարկման տակ գտնվող էլեկտրակայանքների վնասվածքներից.

Հանձնման կետ`

Կատարողի էլեկտրական ցանցի կետ, որտեղ Պատվիրատուին է հանձնվում էլեկտրաէներգիայի ընդունման կետերում գնված և հաղորդման ցանցով հաղորդված էլեկտրական էներգիան.

Ընդունման կետ`

Կատարողի էլեկտրական ցանցի կետ, որտեղ Պատվիրատուն Կատարողին է հանձնում գնած էլեկտրական էներգիան.

Ֆորս մաժոր`

արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են լիցենզավորված անձի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Լիցենզավորված անձի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1. Պատվիրատուի հանձնարարությամբ Կատարողը իրականացնում է Պատվիրատուի էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդում ընդունման կետերից մինչև հանձնման կետերը, իսկ Պատվիրատուն վճարում է Կատարողին հաղորդման ծառայության մատուցման համար` սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան:

 

3. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ծառայության սակագները

 

3.1. Հաղորդման ծառայության մատուցման սակագինը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

(3.1-ին կետը խմբ. 23.02.07 N 58-Ն)

3.2. Կողմերն իրավունք ունեն սահմանել էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագրային սակագներ` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագրային սակագինը ամրագրվում է սույն պայմանագրի N 2 հավելվածում:

3.3. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից: Համապատասխանաբար փոփոխվում է պայմանագրի N 2 հավելվածի համաձայնագիրը:

 

4. Կողմերի պարտավորությունները

 

4.1. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով և սույն Պայմանագրով:

4.2. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենը տրամադրել էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, հաղորդման և էլեկտրաէներգետիկական շուկային շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձանց:

(4.2-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

4.3. Կատարողը պարտավորվում է.

4.3.1. Սույն Պայմանագրով սահմանված կարգով իրականացնել Պատվիրատուի էլեկտրաէներգիայի հաղորդումը պայմանագրային հզորությունների սահմաններում` ընդունման կետից մինչև հանձնման կետերը (հավելվածներ N 1 և N 3):

4.3.2. Իրականացնել էլեկտրաէներգիայի հաղորդումը փաստացի ռեժիմներով հաշվարկված (նորմատիվային) տեխնոլոգիական կորուստների սահմաններում և կրել պատասխանատվություն փաստացի ռեժիմներով հաշվարկված (նորմատիվային) ցուցանիշը գերազանցող տեխնոլոգիական կորուստների համար` սույն պայմանագրի 9.2, 9.3 և 9.4 կետերով սահմանված կարգով:

4.3.3. Ապահովել հաղորդման ցանցի էլեկտրակայանքների` սույն պայմանագրով սահմանված հուսալիության ցուցանիշները (հավելված N 4) բնականոն և հաշվարկային վթարային ռեժիմներում:

4.3.4. Ապահովել իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը և պահպանումը:

4.3.5. Անհապաղ տեղեկացնել Պատվիրատուին և Շուկայի օպերատորին Կատարողի էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) հայտնաբերման մասին և ապահովել հաշվառքի վերականգնումը ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաղորդված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:

(4.3.5-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

4.3.6. Պատվիրատուին և Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնել իր էլեկտրակայանքների այն վթարների ու թերությունների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել իր կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը:

4.3.7. Պատվիրատուի հետ համաձայնեցված կարգով ապահովել նրա լիազոր ներկայացուցիչների մուտքը Կատարողի տնօրինության տակ գտնվող տարածքները` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ), այդ թվում առևտրային հաշվառքի սարքերի ստուգումներ կատարելու համար:

4.4. Պատվիրատուն պարտավորվում է.

4.4.1. Վճարել Կատարողին իր սեփականությունը հանդիսացող էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման համար` ըստ սույն պայմանագրի N 2 հավելվածում նշված հաղորդման ծառայության մատուցման սակագնի և 6-րդ կետում շարադրված կարգի:

4.4.2. (ենթակետն ուժը կորցրել է 23.02.07 N 58-Ն):

4.4.3. N 1 հավելվածում նշված էլեկտրական հզորությունների հաղորդման պայմանագրային մեծությունների փոփոխման դեպքերում վերանայել N 1 հավելվածը` փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում:

4.4.4. Կնքել համապատասխան պայմանագրեր Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի հետ, այդ պայմանագրերով պատվիրել համապատասխան ծառայություններ` ինքնուրույն և իր հաշվին կատարելով այդ ծառայությունների դիմաց վճարումները: Պատվիրված ծառայությունները մատուցողների կողմից պետք է իրականացվեն գործունեության լիցենզիայի պայմանների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան:

(4.4.4-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

5. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառում եվ հաշվարկում

 

5.1. Կատարողի հաղորդման էլեկտրական ցանց ընդունված և հանձնված էլեկտրական էներգիայի քանակության չափումները կատարվում են էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:

5.2. Կատարողի հաղորդման ցանց ընդունված էլեկտրական էներգիայի և փաստացի ռեժիմներով հաշվարկված (նորմատիվային) տեխնոլոգիական կորուստների ու փաստացի կորուստների քանակությունները հաշվարկվում են Շուկայի օպերատորի կողմից, վերջինիս ու Պատվիրատուի միջև կնքված պայմանագրի և էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:

(5.2-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

5.3. Հանձնման կետերում «Էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման և փաստացի կորուստների ամսական ցուցանիշների ակտը» կազմվում է ըստ N 5 հավելվածի, ստորագրվում Շուկայի օպերատորի կողմից և մինչև հաջորդ ամսվա 12-ը ներառյալ ներկայացվում Պատվիրատուի և Կատարողի հաստատմանը:

(5.3-րդ կետը փոփ. 23.12.15 N 444-Ն, 12.12.18 N 455-Ն)

 

6. Վճարման կարգը

 

6.1. Հաշվարկային ամսում մատուցված ծառայությունների համար Կատարողին վճարման ենթակա գումարը որոշվում է էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության պայմանագրային սակագնի (էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության վճար` դրամ/կՎտժ) և հաշվարկային ամսում փաստացի հաղորդված էլեկտրաէներգիայի քանակի հիման վրա: Տեխնոլոգիական կորուստների գերազանցման դեպքում կիրառվող տույժերը հաշվարկվում են ըստ սույն պայմանագրի 9.4 կետում սահմանված կարգի, եռամսյակային կտրվածքով:

(6.1-ին կետը փոփ. 23.02.07 N 58-Ն)

6.2. Էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման և փաստացի կորուստների ամսական ցուցանիշների վերաբերյալ ակտը (հավելված 5) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Կատարողը իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:

(6.2-րդ կետը փոփ. 23.12.15 N 444-Ն)

6.3. Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 5-ից Պատվիրատուի հատուկ հաշվում մուտքագրված գումարները հաշվարկային ամսվա ընթացքում Կատարողի մատուցած ծառայությունների չափով համարվում են գրավադրված Կատարողի օգտին` մինչև Պատվիրատուի կողմից Կատարողի նկատմամբ Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առկա պարտավորությունների լրիվ կատարումը:

6.4. Կատարողին իր մատուցած ծառայությունների համար իր հատուկ հաշվից վճարում է Պատվիրատուն` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը ներառյալ` Հանձնաժողովի հաստատած «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու կարգի» համաձայն:

(6.4-րդ կետը փոփ. 23.12.15 N 444-Ն)

6.5. Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:

 

7. Փոխկապակցված էլեկտրական ցանցերի շահագործումը եվ պահպանումը

 

7.1. Պատվիրատուն և Կատարողը պարտավոր են ապահովել փոխկապակցված էլեկտրական ցանցերի պատշաճ տեխնիկական վիճակը, անվտանգությունը և պաշտպանության ու ավտոմատիկայի սարքերի բնականոն աշխատանքը` ըստ տեխնիկական կանոնակարգերի:

7.2. Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է փոխհամաձայնեցված պայմաններով թույլատրել մյուս Կողմի անձնակազմի (լիազոր ներկայացուցիչների) մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղակայված մյուս Կողմի սեփականությունը հանդիսացող կայանքները:

7.3. Կողմերի միջև օպերատիվ փոխհարաբերությունները կարգավորվում են Հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգով և 2006 թվականի հունիսի 21-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի բաշխման և արտադրման, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց օպերատիվ փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 112-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի բաշխման և արտադրման, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց օպերատիվ փոխհարաբերությունների կարգով:

(7.3-րդ կետը խմբ. 23.02.07 N 58-Ն)

 

8. Կողմերի պատասխանատվությունը

 

8.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.2. Եռամսյակային արդյունքներով փաստացի ռեժիմներով հաշվարկված (նորմատիվային) կորուստների գերազանցման դեպքում Պատվիրատուն Կատարողից գանձում է տույժ` էլեկտրաէներգիայի գերկորուստների արժեքի չափով, որը հաշվարկվում է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար սահմանված երկդրույք սակագնի էլեկտրաէներգիայի դրույքով:

(8.2-րդ կետը փոփ. 23.02.07 N 58-Ն)

8.3 Սույն պայմանագրի 6.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում, Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

(8.3-րդ կետը խմբ. 25.09.13 N 329-Ն, 23.12.15 N 444-Ն)

 

9. Լրացուցիչ պայմաններ

 

9.1. Առևտրային հաշվառքի սարքերը և դրանց միացման շղթաները կնքվում են սահմանված կարգով:

9.2. Էլեկտրաէներգիայի հաղորդման հետ կապված էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների կանխատեսվող մեծությունները պայմանագրային ժամանակահատվածի համար հաշվարկվում են Շուկայի օպերատորի կողմից` Հանձնաժողովի հաստատած «Տեխնոլոգիական կորուստների հաշվարկման մեթոդիկայով», ըստ կանխատեսվող ռեժիմների ու հոսքաբաշխումների և ներառվում են N 1 հավելվածում:

(9.2-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

9.3. Յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա ավարտից հետո, տասնօրյա ժամկետում, ելնելով Հաշվարկային ամսվա փաստացի ռեժիմներից, Շուկայի օպերատորը կատարում է տեխնոլոգիական կորուստների հաշվարկ և փաստացի կորուստների հաշվառում, ստուգում այն և ներկայացնում Պատվիրատուին ու Կատարողին (հավելված N 5):

(9.3-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

9.4. Տեխնոլոգիական կորուստներին առնչվող փոխադարձ ֆինանսական պարտավորություններ և պատասխանատվություն սահմանելու համար Էլեկտրաէներգիայի հաղորդման տեխնոլոգիական կորուստների մեծության հաշվառումը կատարվում է Շուկայի օպերատորի կողմից` եռամսյակային ցուցանիշներով (հավելված N 6): Եռամսյակի համար հաշվարկված փաստացի ռեժիմներով հաշվարկված (նորմատիվային) կորուստները հաշվարկվում են որպես տվյալ եռամսյակի երեք ամիսների հաշվարկային կորուստների գումար:

Եռամսյակային արդյունքներով փաստացի ռեժիմներով հաշվարկված (նորմատիվային) կորուստների գերազանցման դեպքում Պատվիրատուն Կատարողից գանձում է տույժ` սույն պայմանագրի 8.2 կետին համապատասխան:

(պարբերությունն ուժը կորցրել է 23.02.07 N 58-Ն)

(9.4-րդ կետը փոփ. 23.02.07 N 58-Ն, 12.12.18 N 455-Ն)

9.5. Կատարողի հաղորդման ցանցի պատրաստականության հսկողությունն իրականացնում են Պատվիրատուն ու Կատարողը համատեղ` իրենց սահմանած կարգով:

9.6. Հաղորդման ցանցի վթարների (խափանումների), Համակարգի օպերատորի հետ չհամաձայնեցված երկարաժամկետ նորոգումների կամ Կատարողի վթարային հայտով հաղորդման ցանցի առանձին տարրերը աշխատանքից հանելու հետևանքով Պատվիրատուի կրած վնասը ենթակա է փոխհատուցման Կատարողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(9.6-րդ կետը փոփ., լրաց. 23.02.07 N 58-Ն)

9.7. Կատարողի մեղքով Պատվիրատուի կրած ուղղակի վնասը (Պատվիրատուի էլեկտրակայանքների վնասման կամ այլ պատճառով) ենթակա է փոխհատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.8. Պատվիրատուի մեղքով Կատարողի կրած ուղղակի վնասը (Կատարողի էլեկտրակայանքների վնասման կամ այլ պատճառով) ենթակա է փոխհատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.9. (կետն ուժը կորցրել է 23.02.07 N 58-Ն):

 

10. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

10.1. Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք ֆորս մաժորի հետևանք են:

10.2. Կողմերը պարտավոր են ֆորս մաժորային իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

11. Տարաձայնությունների լուծումը

 

11.1. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

11.2. Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Պատվիրատուն իրավունք ունի ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք:

 

12. Այլ պայմաններ

(կազմում են Կողմերը)

_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________

 

13. Պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխման եվ լուծման կարգը

(վերնագիրը փոփ. 23.12.15 N 444-Ն)

 

13.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:

(13.1-ին կետը խմբ. 04.12.13 N 424-Ն)

13.2. Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

13.3. Հանձնաժողովի կողմից հաղորդման ծառայության մատուցման (երաշխավորված մատակարար-հաղորդող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով այն Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

(13.3-րդ կետը փոփ. 12.12.18 N 455-Ն)

13.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

(13.3.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)

13.4. Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար: _________________________________________________________________
_________________________________________________________________

 

14. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

14.1. Ամենամյա կազմվող փաստաթղթերի օրինակելի ձևերի ցանկը

 

Հավելված N 1`

Պատվիրատուի գնած էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման և տեխնոլոգիական կորուստների կանխատեսվող ցուցանիշները:

Հավելված N 2`

Համաձայնագիր էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների մասին:

Հավելված N 3`

Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման և սահմանազատման կետերի ցանկ:

Հավելված N 4`

Կատարողի (հաղորդողի) էլեկտրակայանքների հուսալիության պայմանագրային ցուցանիշները:

 

14.2. Ամենամսյա (եռամսյակային) կազմվող փաստաթղթերի օրինակելի ձևերի ցանկը

 

Հավելված N 5`

Էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման և փաստացի կորուստների ամսական ցուցանիշների ակտ:

Հավելված N 6`

Տեխնոլոգիական նորմատիվային կորուստների եռամսյակային ցուցանիշների գերազանցման համար տույժերի հաշվարկման ակտ:

 

(14.2-րդ կետը փոփ. 23.02.07 N 58-Ն)

 

15. Կողմերի գտնվելու վայրը եվ հաշվարկային համարները`

 

Պատվիրատու`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

Կատարող`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)


Կ.Տ.


Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Գրանցված է

 

___ _________________ 200 _____ թվական

Գրանցման N ________

Կ.Տ.

 

Պատասխանատու

___________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հավելված N 1
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200__ թվականի ______ ___ N__ պայմանագրի

_____________________    
Պատվիրատուի անվանումը

գնած էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման և տեխնոլոգիական կորուստների կանխատեսվող ցուցանիշները

 

___ __________ 200_ թ. մինչև ___ __________ 200_ թ.

մլն կՎտ ժամ

N

Ցուցանիշներ

Ընդամենը
տարեկան

այդ թվում` ըստ ամիսների

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Էլեկտրական էներգիայի/հզորության ընդունում, որից` *

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1-1

Կայան N 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1-2

Կայան N 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1-3

Ներկրում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

Էլեկտրաէներգիայի հանձնում, որից`

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

Տեխնոլոգիական կորուստներ, մլն կՎտժ, որից`

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3-1

Տեխնոլոգիական կորուստներ, մլն կՎտժ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3-2

Առևտրային (հաշվառքի սարքերով պայմանավորված) կորուստներ, մլն կՎտժ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

Տեխնոլոգիական կորուստներ (% մուտքի նկատմամբ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

* Ծանոթություն: Համարիչում լրացվում է էլեկտրական էներգիայի քանակությունը (մլն կՎտժ), իսկ հայտարարում` հզորությունը (ՄՎտ):

 

Պատվիրատու`

 

Կատարող`

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)


Կ.Տ.


Կ.Տ.

Համաձայնեցված է`
շուկայի օպերատոր

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ __________200__ թվական


Կ.Տ.

(հավելվածը փոփ. 12.12.18 N 455-Ն)

 

Հավելված N 2
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200__ թվականի ______ ___ N__ պայմանագրի

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների մասին

 

1. Սույնով Պատվիրատուն` __________________________________________________ և Կատարողը` __________________________________________________ փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման հետևյալ պայմանագրային սակագինը`

Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության վճար ____ դրամ/կՎտԺ:

(1-ին կետը փոփ. 23.02.07 N 58-Ն)

 

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Կատարողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է`

Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության վճար `____ դրամ/կՎտժ:

(2-րդ կետը փոփ. 23.02.07 N 58-Ն)

 

3. Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագրային սակագինը ուժի մեջ է մտնում 20__ թվականի _________ ___-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:

(3-րդ կետը խմբ. 23.12.15 N 444-Ն)

Պատվիրատու`

 

Կատարող`

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)


Կ.Տ.


Կ.Տ.

(հավելվածը փոփ. 23.02.07 N 58-Ն, խմբ. 23.12.15 N 444-Ն)

Հավելված N 3
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200__ թվականի ______ ___ N__ պայմանագրի

Առեվտրային եվ վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման եվ սահմանազատման կետերի ցանկ

I. Առեվտրային եվ վերստուգիչ հաշվառքի սարքերի ցանկ

N

Ենթակայանի և միացության կարգավարական անվանումը,
լարումը

Հոսանքի
տր-որ

Լարման
տր-րի փոխարկման գործակից

Հաշվառքի գործակից (3x5)

Միացության
բեռը (Ա)

Հաշվառքի ձևը
(առևտրային, վերստուգիչ)

Հաշվառքի
սարքի պատասխանատու
անձ

Kհտ

Ճշտության դասը

Առավելագույն

Նվազագույն

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Ընդունման
կետեր

 

 

 

 

 

 

 

 

2

Հանձնման
կետեր

 

 

 

 

 

 

 

 

Պատվիրատու`

 

Կատարող`

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)


___ __________200__ թ.

Կ.Տ.


___ __________200__ թ.

Կ.Տ.

Համաձայնեցված է`

շուկայի օպերատոր


_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


___ __________200__ թվական


Կ.Տ.

(հավելվածը փոփ. 12.12.18 N 455-Ն)

Հավելված N 4
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200__ թվականի ______ ___ N__ պայմանագրի

Կատարողի (հաղորդողի) էլեկտրակայանքների հուսալիության պայմանագրային ցուցանիշները ______ թ.

 

Սարքա-
վորումներ,
ՕԳ-եր

միջպե-
տական
110-200կՎ
ՕԳ (100կմ)

220կՎ
մեկ
շղթա
ՕԳ
(100կմ)

110կՎ
մեկ
շղթա
ՕԳ
(100կմ)

110կՎ
երկշղթա
մեկ
շղթա
ՕԳ (100կմ)

110կՎ
երկշղթա
ՕԳ
միաժամ
(100կմ)

110կՎ
Տր-ներ եռաթափ
(1 հատ)

110կՎ
Տր-ներ երկթափ
(1 հատ)

Ավտոտրանս-
ֆորմատոր 220/110կՎ
(1 հատ)

Օդային
անջատիչներ 

Յուղային անջատիչներ

Հուսա-
լիության
ցուցանիշ

220կՎ
(1 հատ)

110կՎ
(1 հատ)

220կՎ
(1 հատ)

110կՎ
(1 հատ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

w1 (բոլոր տեսակի
խախտումների հոսքի
պարամետրեր)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

w2 (կայուն խախտումների հոսքի պարամետրեր)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

TՎ (ժամ),
վերականգնման
միջին տևողություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

TՆ (ժամ), նորոգման
միջին տևողություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծանոթություն

- հուսալիության ցուցանիշները հաշվարկված են ըստ 1998-2000 թթ. վիճակագրական տվյալների` հետևյալ բանաձևով.
սարքավորումների համար - w=m/nT 1/տարի, գծերի համար w=m100/LT 1/տարի;

Ներմուծեք նկարագրությունը_12211
ժամ;  
Ներմուծեք նկարագրությունը_12212
ժամ,  

որտեղ m-ը T տարիների ընթացքում տեղի ունեցած
խափանումների թիվն է 100կմ երկարության գծի համար, L-ը գծերի գումարային երկարությունն է (կմ), ti i-րդ-ը խախտման հայտնաբերման վերացման ժամանակն է, K-ն նորոգումների թիվը, n-ը նույնանման ցանցային տարրերի թիվն է:

Պատվիրատու`

 

Կատարող`

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)


___ __________200__ թ.

Կ.Տ.


___ __________200__ թ.

Կ.Տ.

Հավելված N 5
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200__ թվականի ______ ___ N__ պայմանագրի

Էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման եվ փաստացի կորուստների ամսական ցուցանիշների

 

Ա Կ Տ

 

Հաշվարկային ժամանակաշրջանը` ___ ________ մինչև ___ ________ թ.

 

N

Ցուցանիշներ

Չափման միավոր

Քանակ

Հիմքը

Ծանոթություն

 

I. Էլեկտրաէներգիայի ընդունում

մլն կՎտժ

 

 

 

 

 

(Տարեկան
պայմանագիր)

__
__
__

 

 

այդ թվում`

 

1.1

Կայան N 1

մլն կՎտժ

1.2

Կայան N 2

մլն կՎտժ

 

_______

 

1.3

Ներկրում _______-ից

մլն կՎտժ

 

II. Էլեկտրաէներգիայի հանձնում

մլն կՎտժ

 

III. Էլեկտրաէներգիայի կորուստներ

%

3.1

Փաստացի կորուստ

մլն կՎտժ

3.2

Փաստացի կորուստ

%

3.3

Փաստացի ռեժիմներով հաշվարկված նորմատիվ կորուստ

մլն կՎտժ

3.4

Փաստացի ռեժիմներով հաշվարկված նորմատիվ կորուստ

մլն կՎտժ

3.5

Կորուստների մեծությունները ամսվա համար` (3.5-3.1)

մլն կՎտժ

3.6

Նույնը, պայմանագրային ժամկետի սկզբից աճողական կարգով

 

Պատվիրատու`

 

Կատարող`

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)


___ __________200__ թ.

Կ.Տ.


___ __________200__ թ.

Կ.Տ.

շուկայի օպերատոր


_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


___ __________200__ թվական


Կ.Տ.

(հավելվածը փոփ. 12.12.18 N 455-Ն)

Հավելված N 6
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200__ թվականի ______ ___ N__ պայմանագրի

200_ թ. _______ տեխնոլոգիական նորմատիվային կորուստների եռամսյակային ցուցանիշների գերազանցման համար տույժերի հաշվարկման

(վերնագիրը փոփ. 23.02.07 N 58-Ն)

 

Ա Կ Տ

 

N

Մեծությունը

Չափման միավոր

Քանակ

Ծանոթու-
թյուն

1

Տեխնոլոգիական նորմատիվային (հաշվարկային) կորուստները _________ եռամսյակում

մլն կՎտժ

 

 

2

Փաստացի տեխնոլոգիական կորուստները _________ եռամսյակում

մլն կՎտժ

 

 

3

Փաստացի և նորմատիվային տեխնոլոգիական   կորուստների տարբերությունը _________ եռամսյակի համար                       

մլն կՎտժ

 

 

4

Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության էլեկտրաէներգիայի դրույքը

դր/կՎտժ

 

 

5

Հաշվարկային եռամսյակի արդյունքներով վճարման ենթակա գանձման ենթակա տույժը

մլն կՎտժ

 

 

Պատվիրատու`

 

Կատարող`

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)


___ __________200__ թ.

Կ.Տ.


___ __________200__ թ.

Կ.Տ.

շուկայի օպերատոր


_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


___ __________200__ թվական


Կ.Տ.

(հավելվածը փոփ., խմբ. 23.02.07 N 58-Ն, փոփ.12.12.18 N 455-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 23.02.07 N 58-Ն, խմբ. 25.09.13 N 329-Ն, 04.12.13 N 424-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.12.15 N 444-Ն, փոփ., խմբ. 12.12.18 N 455-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան