ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2018 թվականի N 1636-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 576-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունիսի 20-ի «Հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մարտի 24-ի N 218-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 576-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «գործադիր իշխանության» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության Եվրոպայի վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրան Սամվելյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածում նշված մարմինների ղեկավարներին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահին ներկայացնել իրենց կողմից առաջադրվող ներկայացուցիչների թեկնածությունները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 12-ի N 1636-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հունիսի 20-ի N 576-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ) |
Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |