Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.06.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2017 թվականի

թիվ 37

քաղ. Մոսկվա

      

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

      

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում կենտրոնացված առևտրի կազմակերպման համար առևտրային հարթակների օգտագործման և Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման որոշ հարցերի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

      

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

   

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում կենտրոնացված առԵՎտրի կազմակերպման համար առԵՎտրային հարթակների օգտագործման ԵՎ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման որոշ հարցերի մասին

     

Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման նպատակներով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 1-ին կետին, 81-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի մասին» թիվ 20 որոշման 2-րդ կետին համապատասխան՝

1. Նպատակահարմար համարել Ղազախստանի Հանրապետությունում և (կամ) Ռուսաստանի Դաշնությունում առկա էլեկտրական էներգիայի առևտրի հարթակների (այսուհետ՝ առևտրային հարթակներ) օգտագործումը Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման համար՝ հաշվի առնելով այդ հարթակների առևտրի էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ առևտրի էլեկտրոնային համակարգեր) արդիականացման անհրաժեշտությունը:

2. Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման նպատակով առևտրային հարթակների առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացումը ֆինանսավորելու համար արտաբյուջետային միջոցներից ներգրավվող միջոցների անհրաժեշտ ծավալները սահմանելու նպատակով մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը՝

Ղազախստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ապահովել առևտրային հարթակների կողմից իրականացված առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացման արժեքի գնահատման արդյունքների մասին տեղեկատվության տրամադրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ըստ Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի միջոցների ).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սույն կետի երկրորդ պարբերության համաձայն ներկայացված տեղեկատվությունն ուղարկել Միության անդամ պետությունների կառավարություններ.

Միության անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման տնտեսական նպատակահարմարության գնահատման «օր առաջ» անցկացումը և նշված գնահատման իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով:

3. Միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ, մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, հաշվի առնելով Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների կողմից ներկայացված՝ առևտրային հարթակների կողմից առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացման արժեքի անցկացված գնահատման արդյունքները, մշակել Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում Էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման նպատակով առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացման ֆինանսավորման համար արտաբյուջետային աղբյուրներից միջոցներ ներգրավելու հետևյալ մեխանիզմներից մեկի կամ մի քանիսի ընտրության հարցերը (այդ թվում՝ նշված միջոցների հետագա հնարավոր վերադարձի պայմաններին և կարգին առնչվող հարցերը)՝

առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացում սեփական և (կամ) առևտրային հարթակների կողմից ինքնուրույն ներգրավվող միջոցների հաշվին.

առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացման նպատակով ֆինանսավորման տրամադրում առևտրային հարթակներին Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ՝.

առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացման համատեղ ֆինանսավորում Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի մասնակիցների և այլ շահագրգիռ սուբյեկտների, ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից.

առևտրի էլեկտրոնային համակարգերի արդիականացման ֆինանսավորում Միության անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված այլ արտաբյուջետային աղբյուրների հաշվին։

4. Սահմանել, որ Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերի մշակման հետ կապված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է՝

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար նախատեսված միջոցների հաշվին (սահմաններում).

բ) Միության անդամ պետությունների լիազորված մարմինների գործունեությունն ապահովելու նպատակով Միության անդամ պետությունների բյուջեներով համապատասխան ֆինանսական տարվա համար նախատեսված միջոցների հաշվին (սահմաններում):

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

  

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

                     

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան