ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2018 թվականի N 319-Ա
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ) - ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԱՆՑՈՒՄԻ ՊԱՏԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) - Հայաստան» բարեգործական հիմնադրամի (ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 58, բն. 1, ՀՎՀՀ` 00148272) կողմից իրականացվող՝ 1,720,833 դրամ ընդհանուր արժողությամբ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի խաղահրապարակի ասֆալտապատում և անցումի պատերի ընթացիկ վերանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) -Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից «ՌԱԶ ՇԻՆ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08420204) հետ 2018 թվականի օգոստոսի 11-ին կնքված N 7 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում` 1,720,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) - Հայաստան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. նոյեմբերի 9-ի N 319 -Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԱՆՑՈՒՄԻ ՊԱՏԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի խաղահրապարակի ասֆալտապատման և անցումի պատերի ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարում |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն» (ՍՕԱՐ) հիմնադրամ՝ 150 Ն. Ռադնոր Չեսթեր Ֆ.200, Ռադնոր 19087 Փենսիլվանիա, ԱՄՆ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամ (ք. Երևան, Քանաքեռ - Զեյթուն, Թբիլիսյան խճուղի 19) ՀՎՀՀ 00148272 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Գավառ Օգոստոսի 23-ի փող., շենք 5 |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,720,833.00 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2018 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը՝ համաձայն կնքված պայմանագրի խաղահրապարակի ասֆալտապատման և անցումի պատերի ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարում՝ 1,720,833.00 (մեկ միլիոն յոթ հարյուր քսան հազար ութ հարյուր երեսուներեք հազար) դրամի չափով |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը եվ նախատեսվող գինը |
«ՌԱԶ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի օգոստոս 11-ին կնքված N 07 պայմանագրի գազաֆիկացում` |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է բարեգործի կողմից, ինչպես նաև սահմանված կարգով` ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին կներկայացվի հաշվետվություն |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|