Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.04.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

    

ԽՈՐՀՈՒՐԴ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

28 ապրիլի 2017 թվականի

թիվ 31

քաղ. Մոսկվա

        

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 կետով.

«51. Քաղաքացիական ավիացիայի համար՝ նախկինում Միության մաքսային տարածք ներմուծված և մաքսային արժեքից 0 տոկոսի չափով տոկոսադրույքով՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ, կամ սակագնային արտոնության կիրառմամբ տեխնիկական սպասարկման և (կամ) վերանորոգման գործողություններ (այդ թվում՝ հիմնանորոգում, արդիականացում) կատարելու համար Միության մաքսային տարածքից արտահանվող, ինչպես նաև նշված գործողություններն իրականացնելուց հետո կամ առանց դրանց իրականացման, անփոփոխ վիճակում արտահանման ամսաթվից 6 ամսվա ընթացքում Միության մաքսային տարածք հետ ներմուծվող քաղաքացիական ուղևորատար օդանավերը (Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 40 003 5, 8802 40 003 6 և 8802 40 004 6 դասակարգման ծածկագրեր), օդանավերի շարժիչները, պահեստամասերը և սարքավորումները, այդ թվում՝ օդանավի կազմում ներմուծված, ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման։

Սույն կետի առաջին մասում նշված ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմաններն են.

Միության մաքսային տարածք հետ ներմուծելու ժամանակ այդ ապրանքների նույնականացման հնարավորությունը Միության մաքսային տարածքից դրանք արտահանելու ժամանակ մաքսային մարմնի հետ համաձայնեցված նույնականացման եղանակով (եղանակներով).

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով դասակարգման ծածկագրի փոփոխության հետ կապված վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման (այդ թվում՝ հիմնանորոգման և (կամ) արդիականացման) գործողություններ կատարելիս այդ ապրանքների հատկանիշների փոփոխությունների բացակայությունը:

Սույն կետի դրույթները չեն կիրառվում Ռուսաստանի Դաշնությունում:»:

2. Սահմանել, որ քաղաքացիական ավիացիայի համար՝ նախկինում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծված և մաքսային արժեքից 0 տոկոսի չափով տոկոսադրույքով՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ, կամ սակագնային արտոնության կիրառմամբ քաղաքացիական ուղևորատար օդանավերի, օդանավերի շարժիչների, պահեստամասերի և սարքավորումների, այդ թվում՝ օդանավի կազմում ներմուծված, հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման մասով՝ սույն որոշման 1-ին կետում նշված ցանկի 51 կետի դրույթները կիրառվում են այնպիսի ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածքից արտահանման ժամանակ ձևակերպվել են հատուկ մաքսային ընթացակարգով և ներմուծվել են հետ Մաքսային միության տարածք վերանորոգման և կամ տեխնիկական սպասարկման (այդ թվում՝ հիմնանորոգման և կամ արդիականացման մասով) գործողություններ կատարելուց հետո՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:

3. Ուժը կորցրած ճանաչել՝

«Քաղաքացիական ուղևորատար օդանավեր ներմուծելու դեպքում սակագնային արտոնություններ կիրառելու, մաքսատուրքերից, հարկերից լրիվ ազատելու, ինչպես նաև ժամանակավոր ներմուծման ժամկետները երկարաձգելու ու առանձին մաքսային ընթացակարգեր կիրառելու մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 328 որոշման 6-րդ կետը.

«Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130, 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 328, 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 50 որոշման 2-րդ կետը.

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առանձին որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 4-րդ կետը («Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առանձին որոշումների մեջ փոփոխություններ կատարելու ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 140 որոշման հավելված):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

     

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

   

  

   

  

   

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: