Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 27
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.03.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

3 մարտի 2017 թվականի

թիվ 27

քաղ. Մոսկվա

    

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 98 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 69-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի «Մրցակցության կանոնների խախտումների ուսումնասիրություն անցկացնելու կարգի մասին» թիվ 98 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

     

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

     

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

   

    

    

   

    

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

               

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի մարտի 3-ի

թիվ 27 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

որոնք կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշման մեջ

 

1. Անվանման մեջ և 1-ին կետում «Մրցակցության կանոնների» բառերը փոխարինել «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերով։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Մրցակցության կանոնների խախտումների ուսումնասիրություն անցկացնելու կարգում՝

ա) անվանման մեջ «Մրցակցության կանոնների» բառերը փոխարինել «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերով։

բ) տեքստում «մրցակցության կանոնների» բառերը փոխարինել «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերով.

գ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն կարգը մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 11-րդ կետին համապատասխան և կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում՝ անդրսահմանային շուկաներում (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, անդրսահմանային շուկաներ) մրցակցության ընդհանուր կանոնների պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված խախտումների ուսումնասիրություն անցկացնելու ընթացքում:».

դ) 3-րդ կետում՝

1-ին ենթակետում ««Մրցակցության կանոնների խախտման մասին դիմումները (նյութերը) քննության առնելու մասին» կարգին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումները (նյութերը) քննության առնելու մասին» կարգին» բառերով.

2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) ուսումնասիրություն անցկացնելու մասին որոշումը, որն ընդունվել է Հանձնաժողովի կողմից բացահայտված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հնարավոր հատկանիշների առկայության դեպքում».

ե) 4-րդ կետում «Համաձայնագրի 2-րդ հոդվածում» բառերը փոխարինել «Արձանագրության 2-րդ կետով» բառերով.

զ) 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Ուսումնասիրությունն անցկացվում է Հանձնաժողովի այն պաշտոնատար անձանց և (կամ) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ոլորտում լիազորված կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից (այսուհետ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանում), որոնք նշված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումները (նյութերը) քննության առնելու մասին» կարգին համապատասխան ընդունված՝ ուսումնասիրություն անցկացնելու մասին որոշման մեջ։».

է) 6-րդ կետում «Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի այն անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ)» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով, «մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը» բառերը փոխարինել «մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը» բառերով.

ը) 7-րդ կետի առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«7. Ուսումնասիրություն անցկացնելու ընթացքում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն իրավասու է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ անդամ պետությունների մարմիններից կամ կազմակերպություններից գրավոր պահանջելու այնպիսի տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, պարզաբանումներ, որոնք անհրաժեշտ են ուսումնասիրությունն անցկացնելու համար, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, պարզաբանումներ։

Հարցման պատճենը միաժամանակ ուղարկվում է այն անդամ պետության լիազորված մարմին, որի տարածքում հարցում ստացող իշխանության մարմինն իրականացնում է իր լիազորությունները, հարցում ստացող իրավաբանական անձը գրանցված է, հարցում ստացող ֆիզիկական անձը ժամանակավորապես կամ մշտապես բնակվում է:».

թ) 8-րդ կետում՝

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև անդամ պետությունների պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց գործառույթներն իրականացնող այլ անդամ պետությունների մարմինները կամ կազմակերպությունները պարտավոր են, ըստ հարցման, սահմանված ժամկետում Հանձնաժողով ներկայացնել իրենց վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվությունը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Այն դեպքում, երբ ուսումնասիրության անցկացման ժամանակ հարցմամբ ստացված տեղեկությունները (տեղեկատվությունը) որոշում կայացնելու համար բավարար չեն, Հանձնաժողովն իրավունք ունի լիազորված մարմիններ ուղարկելու առանձին դատավարական գործողություններ անցկացնելու մասին հիմնավորված միջնորդությունը՝ Արձանագրության 61-րդ կետին համապատասխան։».

ժ) 9-րդ կետում՝

«Հանձնաժողովի աշխատակիցների» բառերից առաջ լրացնել «Կոլեգիայի անդամների, պաշտոնատար անձանց և» բառերը.

«անդամ պետությունների համապատասխան համաձայնագրով» բառերը փոխարինել «Արձանագրության 80-րդ կետով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրով» բառերով.

ժա) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված հարցվող տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողովին ակնհայտորեն անարժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը հիմք են Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված տուգանային պատժամիջոցներ կիրառելու համար։ Նշված տուգանային պատժամիջոցներ կիրառելն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների համար տուգանքների հաշվարկման մեթոդաբանությանը և նշանակման կարգին համապատասխան։».

ժբ) 11-րդ կետի 3-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը «տնտեսավարող սուբյեկտի» բառերից հետո լրացնել «(շուկայի սուբյեկտի)» բառերով.

ժգ) 12-րդ կետում՝

5-րդ ենթակետում «Համաձայնագրի» բառը փոխարինել «Պայմանագրի» բառով.

6-րդ ենթակետում «Մրցակցության կանոնների խախտման մասին գործի քննության կարգին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումները (նյութերը) քննության առնելու մասին» կարգին» բառերով.

ժդ) 17-րդ կետի երկրորդ պարբերությունը «տնտեսավարող սուբյեկտի» բառերից հետո լրացնել «(շուկայի սուբյեկտի)» բառերով.

ժե) 18-րդ կետում «Հանձնաժողովի կառուցվածքային այն ստորաբաժանումը, որն ապահովում է քննության անցկացումը և մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի նյութերի նախապատրաստումը» բառերը փոխարինել «Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան