Basic information
Number
N 191-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.03.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.03.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.03.2019
Effective date
15.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2019 թվականի N 191-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1499-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՄՈՒԼՏԻ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1499-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 56-րդ տողի «Քանակը» սյունակում «19 091,2» թիվը փոխարինել «19 398,6» թվով և «Արժեքը (դրամ)» սյունակում «33 826 810» թիվը՝ «41 773 158» թվով.

2) «Ընդամենը» պարբերության մեջ «171,081,528» թիվը փոխարինել «179,027,876» թվով։

          

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. մարտի 14

Երևան