Գլխավոր տեղեկություն
Համար
N 1388-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2018 թվականի N 1388-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄՍԱՆՊՐՈԴԱԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՐՄՍԱՆՊՐՈԴԱԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

    

2018 թ. դեկտեմբերի 12

Երևան

      
          

     

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 6-ի N 1388-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

9406903100

Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ՝ ջերմոցներ

կիսափակ տեխնոլոգիայով ավտոմատ կառավարվող ջերմոցային համալիր

կգ

13 000 000

ԵՄ

19 800 000 000

2.

1209918000

Բանջարեղենային մշակաբույսերի սերմեր

ջերմոցներում լոլիկի, վարունգի, բիբարի, բողկի արտադրության համար

կգ

2 000

ԵՄ, ԱՄՆ

1 500 000 000

3.

5305000000

Կոկոսի սուբստրատ

ջերմոցում բույսերի աճեցման համար

կգ

400 000

Հնդկաստան, Շրի Լանկա

800 000 000

4.

3808919000

Ինսեկտիցիդներ այլ (կպչուն լենտ)

վնասատուների դեմ բիոլոգիական պայքարի համար

կգ

40 000

ԵՄ, Թուրքիա, Իսրայել

200 000 000

5.

0106490009

Մակրոլոֆուս և այլ բլոճներ, փոշոտման մեղուներ

վնասատուների դեմ պայքարող էնտոմոֆագներ և փոշոտող մեղուներ

հատ

15 000

ԵՄ, Իսրայել

500 000 000

6.

2834298000

Կալցիումի նիտրատ

ջերմոցների համար պարարտանյութ

կգ

1 200 000

ԵՄ, Իսրայել, ԱՄՆ, Չինաստան

250 000 000

7.

2834210000

Կալիումի նիտրատ

ջերմոցների համար պարարտանյութ

կգ

500 000

ԵՄ, Իսրայել, ԱՄՆ, Չինաստան

150 000 000

8.

2835240000

Կալիումի դիգիդրոօրթոֆոսֆատ

ջերմոցների համար պարարտանյութ

կգ

500 000

ԵՄ, Իսրայել, ԱՄՆ, Չինաստան

150 000 000

9.

3104300000

Կալիումի սուլֆատ

ջերմոցների համար պարարտանյութ

կգ

400 000

ԵՄ, Իսրայել, ԱՄՆ, Չինաստան

150 000 000

10.

2833210000

Մագնիումի սուլֆատ

ջերմոցների համար պարարտանյութ

կգ

1 000 000

ԵՄ, Իսրայել, ԱՄՆ, Չինաստան

350 000 000

11.

4819100000

Ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից

բանջարեղենի արկղերի համար

կգ

500 000

Թուրքիա, ԵՄ

165 000 000

12.

8418690008

Սառնարանային ագրեգատներ

արտադրանքի պահպանման սառնարանային խցերի համար

կգ

24 000

ԵՄ, Թուրքիա

155 000 000

13.

8427209000

Ամբարձիչ մեխանիկական

ջերմոցներում արտադրանքի տեղափոխման համար

հատ

500

ԵՄ, Թուրքիա

1 000 000 000

14.

8716800000

Ամբարձիչ ձեռնասայլ մեխանիկական

ջերմոցներում արտադրանքի տեղափոխման համար

հատ

100

ԵՄ, Թուրքիա

180 000 000

15.

3926909709

Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից

բույսերի ցողունների ամրացման համար

կգ

300 000

ԵՄ, Թուրքիա, Չինաստան

300 000 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

25 650 000 000

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան