ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2018 թվականի N 1248-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 366-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ավարտված աշխատանքների ընդունման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 366-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1248-Ա որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 366-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» ԵՎ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ավարտված աշխատանքների ընդունող հանձնաժողովի
Ա. Թանանյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Մանգասարյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ |
Մ. Բիչախչյան |
- ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ |
Ա. Ջավադյան |
- ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ |
Լ. Հունանյան |
- ՀՀ առողջապահության նախարարության ԱՏՄ հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ |
Հ. Ավետիսյան |
- ՀՀ առողջապահության նախարարության ԱՏՄ Բավրայի սահմանային հսկիչ կետի պետ |
Ա. Միրզոյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական քաղաքականության վարչության պետ |
Ք. Քաբաբյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ |
Ա. Յազերյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության նորմատիվ-տեխնիկական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ-տեսուչ |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետ |
Է. Ծառուկյան |
- ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի Բավրայի սահմանային հսկիչ կետի պետ |
Դ. Քարտաշյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության գլխավոր վերահսկող:»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|