Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 197-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.27/95(1453).1 Հոդ.274
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.11.2018
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2018 թ.

թիվ 197-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել ապահովագրական ընկերությունների գործունեության նկատմամբ վերլուծական և վիճակագրության հավաքագրման գործընթացների արդյունավետությունը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/04-ի 21-րդ կետում «2-րդ և 4-րդ մասերի» բառերից հետո լրացնել «, ընդ որում, տարանջատվում է նաև երկրաշարժի ռիսկի ապահովագրությունը և համապատասխան տողում լրացվում է տեղեկատվություն բոլոր այն ապահովագրության պայմանագրերի գծով, որոնք նախատեսում են երկրաշարժի ռիսկը:»,

2) Կանոնակարգ 3/04-ի 219-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«219. Թիվ 15 հաշվետվության 2-րդ աղյուսակում արտացոլվում է Կանոնակարգ 3/03-ի 6-րդ գլխի համաձայն հաշվարկած ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստի, ինչպես նաև կանոնակարգ 3/03-ի 11-րդ գլխի համաձայն հաշվարկած` պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի վերաբերյալ տեղեկատվությունը: Հաշվետվության 2.1 աղյուսակում արտացոլվում է տեղեկատվություն հաշվետու ամսաթվին նախորդող տասներկու ամիսների ընթացքում կարգավորված պահանջների և պահանջների կարգավորման ծախսերի մեծության և կարգավորված պահանջների քանակի վերաբերյալ ըստ ապահովագրության դասերի, ըստ պահանջի ներկայացման ամիսների և ըստ ներկայացված պահանջի կարգավորման ժամանակահատվածի, ընդ որում ըստ այն ապահովագրության դասերի, որոնց գծով հնարավոր է օգտագործել «միավոր պահանջի հատուցման միջին չափի» մեթոդը: Որպես պահանջի ներկայացման ամիս լրացվում է հաշվետու ամսվան նախորդող 12 ամիսները ամսաթվային ձևաչափով (տվյալ ամսվա վերջին օրը), իսկ այն պահանջների գծով, որոնք ներկայացվել են մինչ հաշվետու ամսվան նախորդող 12-րդ ամիսը, համապատասխան բջջում լրացվում է «Մինչ հաշվետու ամսվան նախորդող 12-րդ ամիս»: Աղյուսակ 2.1-ի 3-րդ սյունակը ցույց է տալիս, թե քանի ամիսների ընթացքում են կարգավորվել յուրաքանչյուր դիտարկվող ժամանակահատվածում ներկայացված պահանջները: Այն դեպքում, երբ պահանջը կարգավորվել է պահանջի ներկայացման ամսվա ընթացքում, ապա սյունակի համապատասխան բջջում լրացվում է «0», եթե ներկայացված պահանջը կարգավորվել է պահանջի ներկայացմանը հաջորդող ամսվա ընթացքում, ապա սյունակում լրացվում է «1» և այդպես շարունակ: Տվյալ սյունակում արտացոլվում են բոլոր այն պահանջները, որոնք կարգավորվել են մինչև հաշվետու ամսվա նախորդ ամիսը ներառող ժամանակահատվածում: Այն պահանջների գծով, որոնք ներկայացվել են մինչև հաշվետու ամսվան նախորդող 12-րդ ամիսը, 3-րդ սյունակում լրացվում է «0», եթե ներկայացված պահանջը կարգավորվել է հաշվետու ամսվան նախորդող 12-րդ ամսվա ընթացքում, «1»՝ եթե պահանջը կարգավորվել է հաշվետու ամսվան նախորդող 11-րդ ամսվա ընթացքում և այդպես շարունակ և լրացվում է «11», եթե պահանջը կարգավորվել է հաշվետու ամսվան նախորդող ամսվա ընթացքում: Աղյուսակ 2.1-ի 4-րդ և 5-րդ սյունակներում ըստ ապահովագրության դասի, ըստ պահանջի ներկայացման ամսվա և կարգավորման ժամանակահատվածի լրացվում են համապատասխանաբար կարգավորված պահանջների և պահանջների կարգավորման ծախսերի մեծությունը, բացառությամբ ծայրահեղ մեծ պահանջների և դրանց կարգավորման ծախսերի և կարգավորված պահանջների քանակը, բացառությամբ ծայրահեղ մեծ պահանջների և ապահովագրողի կողմից մերժված պահանջների: Հաշվետվության 3-րդ աղյուսակում արտացոլվում է բոնուսների և զեղչերի պահուստի վերաբերյալ տեղեկատվությունը:»,

3) Կանոնակարգ 3/04-ի 222-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«222. Թիվ 15 հաշվետվության 4-րդ աղյուսակի 2-4-րդ սյունակներում արտացոլվում են, համապատասխանաբար, կանոնակարգ 3/03-ի 32-րդ կետով սահմանված «Հ», «Պ», «Գ» և «ՏՉՊՊ» մեծությունների արժեքները: Հաշվետվության 4.1 աղյուսակում արտացոլվում է կանոնակարգ 3/03-ի 32-րդ կետով սահմանված «Հ» մեծության հաշվարկի համար անհրաժեշտ տեղեկատվությունը ըստ ապահովագրության դասերի, ըստ պատահարը տեղի ունենալու ամիսների և ըստ պատահարի գծով հատուցման հաշվեգրման ժամանակահատվածի, ընդ որում ըստ այն ապահովագրության դասերի, որտեղ պահանջների՝ հաշվետու ամսաթվին և դրան նախորդող 11 ամիսների միջին ամսական քանակը հիսուն և ավելի է, և պահանջների հատուցումների չափերն այդ ամիսների ընթացքում էականորեն չեն տատանվել: Որպես պատահարի տեղի ունենալու ամիս լրացվում է հաշվետու ամիսը, հաշվետու ամսվան նախորդող 11 ամիսները ամսաթվային ձևաչափով (տվյալ ամսվա վերջին օրը), իսկ այն պատահարների գծով, որոնք տեղի են ունեցել մինչև հաշվետու ամսվան նախորդող 11-րդ ամիսը, համապատասխան բջջում լրացվում է «Մինչ հաշվետու ամսվան նախորդող 11-րդ ամիս»: Աղյուսակ 4.1-ի 3-րդ սյունակը ցույց է տալիս, թե քանի ամիս հետո է յուրաքանչյուր դիտարկվող ժամանակահատվածում տեղի ունեցած պատահարների գծով հաշվեգրվել հատուցում: Այն դեպքում, երբ պատահարի գծով հատուցումը հաշվեգրվել է պատահարի տեղի ունենալու ամսվա ընթացքում, ապա սյունակի համապատասխան բջջում լրացվում է «0», եթե պատահարի գծով հատուցումը հաշվեգրվել է պատահարի տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, ապա սյունակի համապատասխան բջջում լրացվում է «1» և այդպես շարունակ մինչև այն պատահարները, որոնց գծով հատուցումները հաշվեգրվել են հաշվետու ամսվա ընթացքում: Այն պատահարների գծով, որոնք տեղի են ունեցել մինչև հաշվետու ամսվան նախորդող 11-րդ ամիսը, 3-րդ սյունակում լրացվում է «0», եթե պատահարի գծով հատուցումը հաշվեգրվել է հաշվետու ամսվան նախորդող 11-րդ ամսվա ընթացքում, «1»՝ եթե պատահարի գծով հատուցումը հաշվեգրվել է հաշվետու ամսվան նախորդող 10-րդ ամսվա ընթացքում և այդպես շարունակ և լրացվում է «11», եթե պահանջը կարգավորվել է հաշվետու ամսվա ընթացքում: Աղյուսակ 4.1-ի 4-րդ սյունակում լրացվում է հաշվեգրված ապահովագրական հատուցումների և պահանջների կարգավորման ծախսերի մեծությունն ըստ ապահովագրության դասի, ըստ պատահարի տեղի ունենալու ամսվա և հատուցման հաշվեգրման ժամանակահատվածի:»,

4) Կանոնակարգ 3/04-ի 224-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«224. Թիվ 16 հաշվետվության 1-ին աղյուսակում արտացոլվում է տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի գործակցի հաշվարկման մեջ ներառվող բտ-1, բտ-2, բտ-3 տարրերի հաշվարկի համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Աղյուսակի՝ որպես 2-րդ և 5-րդ սյան անվանումներ լրացվում է հաշվետու տարվան նախորդող տարին, որպես 3-րդ և 6-րդ անվանումներ՝ հաշվետու տարվան նախորդող 2-րդ հաշվետու տարին, իսկ որպես 4-րդ և 7-րդ սյան անվանումներ լրացվում է հաշվետու տարվան նախորդող 3-րդ հաշվետու տարին (օրինակ՝ եթե հաշվետու տարվան նախորդող 2-րդ հաշվետու տարին 2015 թվականն է, ապա որպես ենթասյան անվանում լրացվում է «2015»): Այնուհետև սյուները լրացվում են կանոնակարգ 3/03-ի 33-րդ կետով սահմանված կարգով: Աղյուսակը չի լրացվում այն ապահովագրության դասերի գծով, որոնցով ապահովագրողը գործունեություն ծավալել է մինչև երկու տարի տևողությամբ:»,

5) Կանոնակարգ 3/04-ի 235-րդ կետի 4-րդ ենթակետում ««Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն»,» բառերից հետո լրացնել ««Երկրաշարժի ռիսկի ապահովագրություն»,» բառերը,

6) Կանոնակարգ 3/04-ի 290-րդ կետից հետո լրացնել նոր՝ 290.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

«290.1. Թիվ 22 հաշվետվության «Ագենտնամբր (AGENT_NՍMBER)» տարրում լրացվում է ապահովագրական գործակալի՝ Կենտրոնական բանկի ապահովագրական միջնորդների ռեգիստրում հաշվառման համարը:»,

7) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 1-ում «Սահմանված հատուցումների պլանների գծով ակտուարային օգուտներ և վնասներ» հաշվին համապատասխան տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

«   

Այլ համապարփակ եկամուտ

5

54

540

5406

»,

 

8) Կանոնակարգ 3/04-ի հավելվածներ 2, 4, 6, 11, 12, 13, 14, 15, 16, 17-ում բոլոր աղյուսակները, բացառությամբ հավելված 14-ի աղյուսակ 2-ի և հավելված 16-ի 5-րդ աղյուսակի, լրացնել նոր՝ 1.20 տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

 
«
 

1.20

Ընդ որում՝ երկրաշարժի ռիսկի ապահովագրություն

»,

 

9) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 10-ում.

ա. Աղյուսակ 1-ի 10-րդ տողում «պատասխանատվության» բառից հետո լրացնել «կամավոր» բառը,

բ. Աղյուսակ 1-ը լրացնել նոր՝ 18.1 և 18.2 տողերով՝ հետևյալ բովանդակությամբ.


«

 

18.1

Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն

1.19

18.2

Ընդ որում՝ երկրաշարժի ռիսկի ապահովագրություն

1.20

»,

 

10) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 15-ի աղյուսակ 2-ը շարադրել նոր խմբագրությամբ, աղյուսակ 2-ից հետո լրացնել աղյուսակ 2.1-ը և աղյուսակ 4-ից հետո լրացնել աղյուսակ 4.1-ը ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է),

11) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 16-ի թիվ 16 հաշվետվության աղյուսակ 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ին:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2018 թ. նոյեմբերի 29

Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 197-Ն որոշմամբ

 

«ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ապահովագրական ընկերության անվանում՝ _______________________

Ամսաթիվ՝ _______________________

Ապահովագրության դաս

Ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների քանակ (Քչկարգ)

«Դեպք առ դեպք» մեթոդով գնահատված պահանջների քանակ (Քդեպք), այդ թվում՝

«Դեպք առ դեպք» մեթոդով գնահատված պահանջների ծավալ

 բողոք-պահանջների գծով

Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված պահանջների, դատարան կամ արբիտրաժային տրիբունալ ներկայացված հայցերի գծով

ծայրահեղ մեծ պահանջների
գծով

 այլ

բողոք-պահանջների գծով

Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված պահանջների, դատարան կամ արբիտրաժային տրիբունալ ներկայացված հայցերի գծով

ծայրահեղ մեծ պահանջների
գծով

այլ

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Ոչ կյանքի ապահովագրություն,

այդ թվում՝

                 

1.1

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

                 

1.2

Առողջության ապահովագրություն

                 

1.3

Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն

                 

1.4

Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն

                 

1.5

Օդանավերի ապահովագրություն

                 

1.6

Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն

                 

1.7

Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն

                 

1.8

Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն

                 

1.9

Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն

                 

1.10

Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն

                 

1.11

Օդանավերի (նաև՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

                 

1.12

Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

                 

1.13

Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն

                 

1.14

Վարկի ապահովագրություն

                 

1.15

Երաշխիքի տրամադրում

                 

1.16

Ֆինանսական վնասների ապահովագրություն

                 

1.17

Դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն

                 

1.18

Աջակցության ապահովագրություն

                 

1.19

Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն

                 

1.20

Ընդ որում՝ երկրաշարժի ռիսկի ապահովագրություն

                 

2

Կյանքի ապահովագրություն, այդ թվում՝

                 

2.1

Կյանքի ապահովագրություն

                 

2.2

Ամուսնության, ծննդի ապահովագրություն

                 

2.3

Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն

                 

2.4

Տոնտին ապահովագրություն

                 

2.5

Կապիտալի հատուցման ապահովագրություն

                 

2.6

Կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարում

                 

3

ԸՆԴԱՄԵՆԸ

                 

ՆՉՊՊդեպք (7)+(8)+(9)+(10)

Ներկայացված պահանջների
քանակ (ՊՔ)

Ներկայացված պահանջների
ծավալ (ՊՉ)

ՆՉՊՊմիջ
((2)-((3)+(4)+(5)+(6)))* (12)/(13)

Ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ
(11)+(14)

Վերաապահովագրողների մասնաբաժինը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստում (ՎՆՉՊՊ)

Ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների զուտ պահուստ (15)-(16)

11

12

13

14

15

16

17

             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ _______________________

                                             (Գործադիր տնօրեն)

 Գլխավոր հաշվապահ _______________________

 Պատասխանատու ակտուար` _______________________

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2.1։ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ապահովագրության դաս

Պահանջի ներկայացման ամիս

Պահանջի կարգավորման ժամանակահատված (ամիս)

Ներկայացված և կարգավորված պահանջի մեծություն (հազար ՀՀ դրամ)

Ներկայացված և կարգավորված պահանջների քանակ

 

1

2

3

4

5

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ _______________________

                                              (Գործադիր տնօրեն)

 Գլխավոր հաշվապահ՝ _______________________

Պատասխանատու ակտուար` _______________________

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4.1։ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ապահովագրության դաս

Պատահարի ամիս

Հատուցման հաշվեգրման ժամանակահատված (ամիս)

Հաշվեգրված ապահովագրական հատուցումների մեծություն
(հազար ՀՀ դրամ)

 

1

2

3

4

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ _______________________

                                           (Գործադիր տնօրեն)

 

Գլխավոր հաշվապահ՝ _______________________

Պատասխանատու ակտուար` _____________________»։

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 197-Ն որոշմամբ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 16

«Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը,

դրանցում ներառվող տեղեկատվությունը,

ներկայացնելու կարգը և ժամկետները»

կանոնակարգ 3/04 հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 16

 

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԳՈՐԾԱԿՑԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (տարեկան)

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ բտ-1, բտ-2, բտ-3 ՏԱՐՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ապահովագրական ընկերության անվանում՝ __________________________

 

 Ամսաթիվ՝ __________________________

   

 (հազար դրամ)

Ապահովագրության դաս

Հաշվեգրված ապահովագրական հատուցումներ

Ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ

           

1

2

3

4

5

6

7

1

Ոչ կյանքի ապահովագրություն, այդ թվում՝

           

1.1

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

           

1.2

Առողջության ապահովագրություն

           

1.3

Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն

           

1.4

Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն

           

1.5

Օդանավերի ապահովագրություն

           

1.6

Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն

           

1.7

Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն

           

1.8

Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն

           

1.9

Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն

           

1.10

Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն

           

1.11

Օդանավերի (նաև՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

           

1.12

Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

           

1.13

Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն

           

1.14

Վարկի ապահովագրություն

           

1.15

Երաշխիքի տրամադրում

           

1.16

Ֆինանսական վնասների ապահովագրություն

           

1.17

Դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն

           

1.18

Աջակցության ապահովագրություն

           

1.19

Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն

           

1.20

Ընդ որում՝ երկրաշարժի ռիսկի ապահովագրություն

           

2

Կյանքի ապահովագրություն, այդ թվում՝

           

2.1

Կյանքի ապահովագրություն

           

2.2

Ամուսնության, ծննդի ապահովագրություն

           

2.3

Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն

           

2.4

Տոնտին ապահովագրություն

           

2.5

Կապիտալի հատուցման ապահովագրություն

           

2.6

Կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարում

           

3

ԸՆԴԱՄԵՆԸ

           

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ _______________________

                                           (Գործադիր տնօրեն)

 Գլխավոր հաշվապահ _______________________

 Պատասխանատու ակտուար` _______________________ »։