Գլխավոր տեղեկություն
Համար
N 366-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2017 թվականի N 366-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱՎՐԱ» ԵՎ «ԳՈԳԱՎԱՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 140-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ստեղծել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ավարտված աշխատանքների ընդունող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 13-ի N 366-Ա որոշման

 

ա ն հ ա տ ա կ ա ն  Կ Ա Զ Մ

 

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» ԵՎ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ավարտված աշխատանքների ընդունող հանձնաժողովի

Ա. Թանանյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)

 

Ա. Մանգասարյան 

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ

 

Մ. Բիչախչյան

- ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

 

Ա. Ջավադյան

- ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

 

Լ. Հունանյան

- ՀՀ առողջապահության նախարարության ԱՏՄ հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ

 

Հ. Ավետիսյան

- ՀՀ առողջապահության նախարարության ԱՏՄ Բավրայի սահմանային հսկիչ կետի պետ

 

Ա. Միրզոյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական քաղաքականության վարչության պետ

 

Ք. Քաբաբյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ

 

Ա. Յազերյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության նորմատիվ-տեխնիկական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ-տեսուչ

 

Ա. Ավետիսյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետ

 

Է. Ծառուկյան

- ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ

 

Ա. Սարգսյան

- ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի Բավրայի սահմանային հսկիչ կետի պետ

 

Դ. Քարտաշյան

- ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության գլխավոր վերահսկող:

(հավելվածը խմբ. 08.11.18 N 1248-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան