Գլխավոր տեղեկություն
Համար
N 319-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.11.2018
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
09.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2018 թվականի N 319-Ա

 

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ) - ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԱՆՑՈՒՄԻ ՊԱՏԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) - Հայաստան» բարեգործական հիմնադրամի (ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 58, բն. 1, ՀՎՀՀ` 00148272) կողմից իրականացվող՝ 1,720,833 դրամ ընդհանուր արժողությամբ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի խաղահրապարակի ասֆալտապատում և անցումի պատերի ընթացիկ վերանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) -Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից «ՌԱԶ ՇԻՆ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08420204) հետ 2018 թվականի օգոստոսի 11-ին կնքված N 7 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում` 1,720,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) - Հայաստան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

 
2018 թ. նոյեմբերի 9
Երևան

 

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

նոյեմբերի 9-ի N 319-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԱՆՑՈՒՄԻ ՊԱՏԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի խաղահրապարակի ասֆալտապատման և անցումի պատերի ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարում
Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Գավառ Օգոստոսի 23-ի փող., շենք 5

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն» (ՍՕԱՐ) հիմնադրամ՝ 150 Ն. Ռադնոր Չեսթեր Ֆ.200, Ռադնոր 19087 Փենսիլվանիա, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

«Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամ (ք. Երևան, Քանաքեռ - Զեյթուն, Թբիլիսյան խճուղի 19) ՀՎՀՀ 00148272

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Գավառ Օգոստոսի 23-ի փող., շենք 5
Բնագավառ՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

1,720,833.00 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2018 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը՝ համաձայն կնքված պայմանագրի խաղահրապարակի ասֆալտապատման և անցումի պատերի ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարում՝ 1,720,833.00 (մեկ միլիոն յոթ հարյուր քսան հազար ութ հարյուր երեսուներեք հազար) դրամի չափով

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը եվ նախատեսվող գինը

«ՌԱԶ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի օգոստոս 11-ին կնքված N 07 պայմանագրի գազաֆիկացում`
1,720,833.00 (մեկ միլիոն յոթ հարյուր քսան հազար ութ հարյուր երեսուներեք հազար) դրամի չափով

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է բարեգործի կողմից, ինչպես նաև սահմանված կարգով` ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին կներկայացվի հաշվետվություն

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան