ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2018 թվականի N 1665-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 17-ի N 567-Ն որոշման 1-ին կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի 13-րդ տողում «528» թիվը փոխարինել «522» թվով.
2) որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ տողով.
«11. ՀՀ ֆինանսների նախարարությանը ենթակա մարմիններ | ||||||
Գնումների հետ կապված բողոքներ քննող անձ |
3 |
- |
- |
- |
2 | |
Գնումների հետ կապված բողոքներ քննող անձ |
3 |
- |
- |
- |
2»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 24 Երևան |