Գլխավոր տեղեկություն
Համար
N 316-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2018 թվականի N 316-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. մարտի 30
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 316
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման
անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Դատավորի՝ առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մաս

2.

«Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, չափն ու ժամկետը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մաս

3.

«Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

4.

«Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մաս

5.

«Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մաս

6.

«Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանելու ու ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին փաստաթղթի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետ, 112-րդ հոդվածի 2-րդ մաս

7.

«Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերը մշակողներին, գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 2-րդ մաս, 104-րդ հոդվածի 7-րդ մաս

8.

«Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մաս

9.

«Դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մաս

10.

«Ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մաս

11.

«Պաշտոնի բերումով ստացված նվերները Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մաս

12.

«Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապա-հության նախարարություն

2018 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետ

(հավելվածը լրաց. 23.11.18 N 1575-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան