Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.03.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

3 մարտի 2017 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

    

«ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

      

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել կից ներկայացվող՝ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 041/2017)։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մշակել եւ հաստատել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)՝ քիմիական նյութերի եւ խառնուրդների ռեեստրի ձեւավորման եւ վարման կարգը եւ նոր քիմիական նյութերի նոտիֆիկացման կարգը՝ ապահովելով դրանց ուժի մեջ մտնելը մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 1-ը:

3. Խնդրել Միության անդամ պետությունների կառավարություններին մինչեւ 2021 թվականի մարտի 1-ն ապահովել Միության՝ քիմիական նյութերի եւ խառնուրդների ռեեստրի ազգային մասերի ձեւավորումը:

4. Սահմանել, որ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունիսի 2-ից՝ սույն Որոշման 2-րդ կետի կատարման պայմանով՝ բացառությամբ թունաքիմիկատների պատրաստուկային ձեւերի եւ դրանց հետ կապված դրանց արտադրության, պահման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), իրացման եւ օգտահանման (վերամշակման) մասով պահանջների: Մինչ Միության տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը, որով սահմանվում են թունաքիմիկատների պատրաստուկային ձեւերի եւ դրանց հետ կապված դրանց արտադրության, պահման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), իրացման եւ օգտահանման (վերամշակման) մասով պահանջները, այդ արտադրանքի եւ նշված գործընթացների նկատմամբ գործում են Միության մարմինների ակտերի դրույթները կամ Միության անդամ պետությունների օրենսդրությունը:

5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

  

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

   

   

   

   

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

    

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան