ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2018 թվականի N 1503-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանն իր կարիքների համար՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Սբ Ամենափրկիչ եկեղեցու 2018 թվականին կատարվելիք նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքների, այդ աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 30-ին հայտարարված՝ «ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-18/83» և 2018 թվականի նոյեմբերի 14-ին հայտարարված՝ «ՀՀՄՆ-ԳՀԾՁԲ-18/84» ծածկագրերով գնանշման հարցման ձևով գնման ընթացակարգերը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|