ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2018 թվականի N 1308-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետում՝
ա. «ա» ենթակետի 6-րդ պարբերությունից հանել «կամ քաղաքացիությունից զրկելու» բառերը, իսկ «դ» ենթակետի 1-ին պարբերության «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը» բառերով,
բ. նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենտրոնական և տեղական ռեգիստրները քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմիններին և նոտարներին տրամադրում են գրավոր կամ էլեկտրոնային հարցումների հիման վրա».
2) N 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Եթե սույն կարգի 3-րդ կետում նշված անձի ծնողները հաշվառված են տարբեր հասցեներում, ապա երեխայի ծնունդը գրանցելու ժամանակ ծնողներից մեկը դիմում է երեխայի ծնունդը գրանցող պետական մարմին՝ ծնողներից որևէ մեկի հաշվառման հասցեում երեխային հաշվառելու համար:».
3) N 1 հավելվածի 8-րդ կետի «բ» ենթակետը «կանգնելու» բառից հետո լրացնել «կամ ռեգիստր վարող լիազոր մարմին օտարերկրյա պետությունում մշտապես կամ առավելապես բնակվելը հաստատող համապատասխան փաստաթղթեր (անձնագիր կամ օտարերկրյա պետությունում օրինական բնակությունը հավաստող այլ փաստաթուղթ և դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված թարգմանությունները) ներկայացնելու:» բառերով.
4) N 1 հավելվածի 8.1-ին կետում`
ա. 1-ին ենթակետը «սեփականատիրոջ» բառից հետո լրացնել «կամ համասեփականատերերից մեկի» բառերով,
բ. լրացնել 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում».
5) N 1 հավելվածի 10-րդ կետի 2-րդ պարբերությունը և 17.5-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
6) N 1 հավելվածի 12-րդ և 13-րդ կետերում «դիմումները» բառերը փոխարինել «փաստացի բնակության և հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը» բառերով.
7) N 1 հավելվածի 17.1-ին կետում «հաջորդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
8) N 1 հավելվածի 17.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) դիմումատուն չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ:».
9) N 1 հավելվածի 20.1-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերություններում «տեղեկանք» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
10) N 1 հավելվածի 21-րդ կետում՝
ա. «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. նախավերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Եթե օրենքով սահմանված կարգով երեխայի խնամքը հանձնված է ծնողներից մեկին, ապա նա հաշվառվում է այդ ծնողի հաշվառման հասցեով՝ ծնողի կողմից լիազոր մարմին դիմում և համապատասխան փաստաթուղթ (երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը) ներկայացնելու դեպքում: Երեխայի հաշվառումն իրականացնելիս ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման 4-րդ հավելվածի 3-րդ կամ 5-րդ կետերով սահմանված՝ տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը չեն պահանջվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ծնողներից մեկի գրավոր անհամաձայնությունը երեխային մյուս ծնողի հաշվառման հասցեում հաշվառելու վերաբերյալ: Այս դեպքում գրավոր անհամաձայնությանը կցվում է նաև երեխայի` ծնողներից մեկի հետ բնակվելու օրինականությունը հավաստող փաստաթուղթ (դատարանի վճիռ կամ այլ փաստաթուղթ), որի հիմքով կատարվում է երեխայի հաշվառումը:
Երեխայի` ծնողներից մեկի հետ բնակվելու օրինականությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում երեխայի բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից` սույն հավելվածի 20.1-ին կետով սահմանված կարգով: Այս դեպքում երեխայի հաշվառումն իրականացվում է ոստիկանության կողմից տրամադրված փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա` այն ծնողի հաշվառման հասցեով, որի հետ երեխան բնակվում է:».
11) N 4 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «ծնողները համատեղ դիմումի հետ միասին ներկայացնում են երեխայի հաշվառման վայրում ծնողներից որևէ մեկի՝ հաշվառված լինելու մասին տեղեկանք, ինչպես նաև` իրենց անձը հաստատող փաստաթուղթ» բառերը փոխարինել «ծնողներից մեկը դիմումի հետ միասին ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը» բառերով,
բ. 5.1-ին կետում լրացնել նոր նախադասություններ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Համաձայնության մեջ պետք է նշվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան օր, ամիս, ամսաթիվ), որոնց սեփականատերը ցանկանում է հաշվառել իր բնակելի տարածության հասցեում: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը:».
12) N 6 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բնակչության պետական ռեգիստրում առկա մահացած անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են կենտրոնական ռեգիստրում՝ անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը) մուտքագրելուց հետո՝ անմիջապես:»:
2. Որոշման մեջ և որոշման հավելվածներում՝
1) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն», «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Ոստիկանություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
2) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|