Գլխավոր տեղեկություն
Համար
N 1337-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2018-07.02.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.26/95(1453) Հոդ.1238
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1337-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2018 թվականի դեկտեմբեր - 2019 թվականի հունվար ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2018 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. 2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2018 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման՝ դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2019 թվականի հունվարի 7-31-ը ներառյալ.

2) 2018 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝

1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն, համագործակցելով համապատասխան զինվորական կոմիսարների հետ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել բժիշկ-մասնագետների թեկնածություններ:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն կազմավորել զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

14. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

15. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2018 թ. նոյեմբերի 30
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 29-ի N 1337-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Դ. Տոնոյան

- ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)

   

Ա. Դավթյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   

Հ. Մուրադյան

- ՀՀ զինվորական կոմիսար

   

Վ. Օսիպյան

-ՀՀ ոստիկանության պետ

   

Ա. Վանեցյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

   

Ա. Դավթյան

- ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

   

Ա. Հարությունան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար

   

Հ. Արշակյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար

   

Ա. Թորոսյան

- ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար

   

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

   

Ս. Պապիկյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար

   

Կ. Նահապետյան

- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Սարգսյան

- ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ
(հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 29-ի N 1337-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները

Հանձնաժողովների անդամներ

1

2

 

Երևան

Երևանի N 1

Երևանի N 2

Երևանի N 3

Երևանի N 4

 

 

Օ. Գասպարյան

Երևանի քաղաքապետ

(հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ

Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ
Երևան քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Երևանի N 1, Երևանի N 2, Երևանի N 3 և Երևանի N 4 զինվորական կոմիսարիատների զինվորական կոմիսարներ

Արագածոտն

Արագածոտնի մարզի

 


Ա. Փիլոյան

Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
5-րդ բանակային կորպուսի հրամանատար
Մարզային ոստիկանության վարչության պետ
Աշտարակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար

Արարատ

Արարատի մարզի

 

Ա. Մարտիկյան

ՀՀ Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ
Մարզային ոստիկանության վարչության պետ
Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
Արարատի մարզի զինվորական կոմիսար

Արմավիր

Արմավիրի մարզի

 

Տ. Խաչատրյան

Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ
Մարզային ոստիկանության վարչության պետ
Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Արմավիրի մարզի զինվորական կոմիսար

Գեղարքունիք



Գեղարքունիքի մարզի

 



Դ. Մանուկյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

2 -րդ բանակային կորպուսի հրամանատար
Մարզային ոստիկանության վարչության պետ
Սևանի, Մարտունու ռազմական ոստիկանության բաժնի պետեր
Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար

Լոռի

Լոռու մարզի



Գ. Խաչատուրով

ՀՀ Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
3-րդ բանակային կորպուսի հրամանատար
Մարզային ոստիկանության վարչության պետ
Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ
 
Լոռու մարզի զինվորական կոմիսար

Կոտայք

Կոտայքի մարզի

 

Ա. Մակարյան

ՀՀ Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ-մարտական պատրաստության վարչության պետ
Մարզային ոստիկանության վարչության պետ
Կոտայքի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի պետ
Կոտայքի մարզի զինվորական կոմիսար

Շիրակ

Շիրակի մարզի

 

Ս. Գալստյան

Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
Մարզային ոստիկանության վարչության պետ
Շիրակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
Շիրակի մարզի զինվորական կոմիսար

Սյունիք

Սյունիքի մարզի

 

Ժ. Պողոսյան

Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
1-ին բանակային կորպուսի հրամանատար
Մարզային ոստիկանության վարչության պետ
Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետեր
Սյունիքի մարզի զինվորական կոմիսար

Վայոց ձոր

Վայոց ձորի մարզի

 

Վ. Քոչարյան

Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
4-րդ բանակային կորպուսի հրամանատար
Մարզային ոստիկանության վարչության պետ
Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսար

Տավուշ

Տավուշի մարզի

 

Ա. Բրուտյան

Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար
Մարզային ոստիկանության վարչության պետ
Իջևանի և Տավուշի ռազմական ոստիկանության բաժնի պետեր
Տավուշի մարզի զինվորական կոմիսար

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 29-ի N 1337-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հենրիկ Կարապետի Մուրադյան

- ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

   

Սերգեյ Համլետի Սիմոնյան

- վնասվածքաբան, բ/ծ մայոր (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   

Արսեն Մակբեթի Մելքոնյան

- ՀՀ ՊՆ-ի աշխատակազմի վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի ավագ սպա

   

Սամվել Սուրենի Սահակյան

- ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ

   

Վահան Նաիրիի Մուկուչյան

- թերապևտ

   

Էդուարդ Արմենի Ավագյան

- թերապևտ, բ/ծ կապիտան

   

Հարություն Վահրամի Ղռմաջյան

- սրտաբան

   

Արշակ Վարդգեսի Ղազարյան

- նյարդաբան

   

Մկրտիչ Էդուարդի Դարբինյան

- նյարդաբան, բ/ծ մայոր

   

Սահակ Աշոտի Հակոբյան

- մաշկաբան

   

Գարիկ Մարատի Սողոմոնյան

- վիրաբույժ, բ/ծ մայոր

   

Անդրանիկ Յուրիի Ալեքսանյան

- վիրաբույժ

   

Թեհրան Ֆրիկի Նավիկյան

- վնասվածքաբան

   

Գարիկ Սմբատի Սարգսյան

- օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր

   

Նարինե Լավրենտի Բաղդասարյան

- ակնաբույժ, բ/ծ մայոր

   

Եղիշե Ալիկի Բաղդասարյան

- ակնաբույժ

   

Տիգրան Շամշադի Սարգսյան

- հոգեբույժ, բ/ծ մայոր

   

Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան

- հոգեբույժ

   

Ռաֆիկ Գևորգի Բզանյան

- համակարգ. օպերատոր, ավագ սերժանտ /Պ/

   

Անի Սերգեյի Բաբայան

- հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.01.2019, N 27-Ն 07.02.2019, N 1337-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան