Գլխավոր տեղեկություն
Համար
N 1327-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2018-14.02.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.26/95(1453) Հոդ.1232
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.11.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2018 թվականի N 1327-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 8.1-ին գլխի 33.1-ին հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և փոփոխություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Գաղտնի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 128,621.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» արտաբյուջետային ֆոնդի միջոցներից եկամուտների նվազեցման եղանակով 80,000.0 հազ. դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ եկամուտներ»:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի միջոցների` 2018 թվականի հունվարի 1-ին առկա մնացորդից եկամուտների նվազեցման եղանակով 15,000.0 հազ. դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ եկամուտներ»:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2018 թ. նոյեմբերի 29
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1327-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1327-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1327-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1327-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1327-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1327-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1327-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1327-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1327-Ն որոշման