Գլխավոր տեղեկություն
Համար
N 1538-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2018-31.08.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1538-Ա

        

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

   

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

   

2018 թ. դեկտեմբերի 27

Երևան

    

    

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1538-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

    

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի 

   

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1.

5204200000

Կարի թել

գունավոր թելեր` արտադրության մեջ օգտագործելու

կգ

8 928

Թուրքիա

18 359 900

2.

9606290000

Կոճակներ

երկաթից գունավոր կոճակներ տարբեր նախշերով

կգ

2 340

Թուրքիա

6 031 495

3.

8308900000

Օղլակներ, կեռիկներ

մանր օղակներ երկաթից և տարբեր ձևերի տաբատի վրա անցկացնելու

կգ

1 800

Թուրքիա

5 244 990

4.

9607110000

Ոչ թանկարժեք մետաղից ատամիկներով

10 սմ, 14 սմ ցեպեր երկաթից տաբատի վրա անցկացնելու

մ

4 380

Թուրքիա

6 988 450

5.

5210410000

Աստառ

30%-ոց բամբակյա 150 սմ լայնքով աստառ

մ2

92 090.64

Թուրքիա

23 492 880

6.

8308100000

Պիտակներ

երկաթից պիտակներ տաբատի համար

կգ

304

Թուրքիա

21 576 720

7.

5806390000

Տաբատի եզրաժապավեն

տարբեր գույների

կգ

1 740

Թուրքիա

46 899 600

8.

5209490000

Կտորեղեն

կապույտ և սև գույնի 100% բամբակյա կտորներ

մ2

132 387.84

Թուրքիա

735 350 520

9.

3809910000

Գունաթափման նյութեր

տաբատը լվանալու և գունաթափելու համար նյութեր

կգ

120 000

Թուրքիա

156 169 212

 

Ընդամենը

1 020 113 767

    

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան