Գլխավոր տեղեկություն
Համար
N 558-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.10.2008-11.11.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2008 թվականի N 558-Ա

 

«ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 30.10.08 N 847-Ա)

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 1998 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվում ստորագրված «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի`

1. Հաստատել «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը`

 

Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
 
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
 
Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
 
Մ. Մելքոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
 
Ն. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ
 
Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության պետ
 
Ռ. Հարությունյան   - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
 
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

(1-ին կետը լրաց. 30.10.08 N 847-Ա)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 381-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 24

Երևան