Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 64-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2019-01.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.12.26/33(636) Հոդ.267.7
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.11.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 նոյեմբերի 2018 թ.

թիվ 64-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 23-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 64-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18261

 

1. Փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթները և ծախսերը

 

(ամսական)

Ցուցանիշի անվանում

Տողի համարը

Չափի միավորը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

Գ

1

Հասույթներ, ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի)

110

հազար
դրամ

 

այդ թվում` փոստային գործունեությունից

110.1

-“-

 

սուրհանդակային գործունեությունից

110.2

-“-

 

Ծախսեր, ընդամենը

120

-“-

 

այդ թվում` փոստային գործունեությունից

120.1

-“-

 

սուրհանդակային գործունեությունից

120.2

-“-

 

Այլ գործունեությունից ստացված հասույթներ

130

-“-

 

Փոստային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (լրացվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում)

140

մարդ

 

Սուրհանդակային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (լրացվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում)

150

-“-

 


2. Փոստային և սուրհանդակային առաքումներ

(եռամսյակային)

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Չափի միավորը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

Գ

1

Առաքվել է փոստ, ընդամենը

200

տոննա

 

այդ թվում` ներհանրապետական

200.1

-“-

 

միջազգային

200.2

-“-

 

որից` Անկախ Պետությունների

Համագործակցության երկրներ

200.2.1

-“-

 

Առաքվել են նամակներ և բացիկներ, ընդամենը

210

հազար
հատ

 

այդ թվում` ներհանրապետական

210.1

-“-

 

միջազգային

210.2

-“-

 

որից` Անկախ Պետությունների

Համագործակցության երկրներ

210.2.1

-“-

 

Միջազգային մուտքային նամակներ և բացիկներ, ընդամենը

215

-“-

 

որից` Անկախ Պետությունների

Համագործակցության երկրներ

215.1

-“-

 

Առաքվել են ծանրոցածրարներ (բանդեռոլներ), ընդամենը

220

-“-

 

այդ թվում` ներհանրապետական

220.1

-“-

 

միջազգային

220.2

-“-

 

որից` Անկախ Պետությունների

Համագործակցության երկրներ

220.2.1

-“-

 

Միջազգային մուտքային ծանրոցածրարներ (բանդեռոլներ), ընդամենը

225

-“-

 

որից` Անկախ Պետությունների

Համագործակցության երկրներ

225.1

-“-

 

Առաքվել են ծանրոցներ, ընդամենը

230

-“-

 

այդ թվում` ներհանրապետական

230.1

-“-

 

միջազգային

230.2

-“-

 

որից` Անկախ Պետությունների

Համագործակցության երկրներ

230.2.1

-“-

 

Միջազգային մուտքային ծանրոցներ, ընդամենը

235

-“-

 

որից` Անկախ Պետությունների

Համագործակցության երկրներ

235.1

-“-

 

Ղեկավար

__________________________ __________________________
 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

__________________________ __________________________
 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

     
   

«_ _ »______ ____20___թ.

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 64-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 

ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից` «Փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներ և ծախսեր (ամսական) (բաժին 1)», «Փոստային և սուրհանդակային առաքումներ (եռամսյակային) (բաժին 2)»:

7. 1-ին բաժնի 110 տողում արտացոլվում են հասույթներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով:

8. 130 տողում լրացվում են այլ գործունեությունից ստացված հասույթները, որոնք ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի փոստային և սուրհանդակային ծառայություններից:

9. 2-րդ բաժնում արտացոլվում են առաքված փոստի ծավալները (արտացոլված տոննայով) և նամակների ու բացիկների, ծանրոցածրարների (բանդերոլների) և ծանրոցների (հասարակ, պատվիրված, լրացուցիչ վճարով, ծանուցումով, գնահատված) փոխադրման փաստացի ծավալները (արտացոլված հազար հատերով)` առանձնացնելով նաև ներհանրապետական և միջազգային փոստային կապի օպերատորների հետ փոստային առաքանու փոխանակումները:

10. Փոստային գործունեությունը փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն ապահովող ծառայություն է, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր:

11. Փոստային առաքումը փոստային առաքանու (հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու փոստային բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն է հասցեատիրոջը:

12. Փոստային ծառայությունները գործողություն կամ գործունեություն է փոստային առաքանու (բացառությամբ` հատուկ առաքանու) ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման և բաժանորդագրված պարբերականների առաքման գծով:

13. Սուրհանդակային ծառայությունը փոստային գործունեության տեսակ է, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչև հասցեատեր ուղեկցվում է միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից:

14. Հատուկ կապի ծառայությունը փոստային գործունեության տեսակ է, որն ապահովում է հատուկ առաքանիների (փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ և առարկաներ, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված զարդեր, Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր, տարադրամ, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:

15. Հաշվետվության 140 և 150 տողերում լրացվում են աշխատողների միջին տարեկան թվաքանակները (համապատասխանաբար փոստային և սուրհանդակային գործունեությամբ զբաղվող) (լրացվում է միայն դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում): Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.01.2024, թիվ 12-Ն 31.01.2024, թիվ 64-Ն
28.12.2020, թիվ 29-Ն 01.01.2021, թիվ 64-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան