Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-49-Ն-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.28/88(1446) Հոդ. 1200
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.11.2018
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                

          

ԲԴԽ-49-Ն-4

2018 թ.

         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ. ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի թիվ ՆՀ-284-Ա, հոկտեմբերի 24-ի թիվ ՆՀ-454-Ա, ՆՀ-455-Ա և ՆՀ-456-Ա, նոյեմբերի 13-ի թիվ ՆՀ-482-Ա հրամանագրերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշման 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշման հավելվածի 2-րդ բաժնի 2.1-րդ կետը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը որոշում է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հավելվածի 1-ին աղյուսակի 22-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մաքեյան Ռոբերտ Վարդանի» բառերով.

2) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Վարդանյան Արշակ Ժորայի» բառերը փոխարինել «Մկրտչյան Արթուր Պետիկի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը «Քրեական» բառից հետո լրացնել «/Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ/» բառերը.

3) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 21-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Մկրտչյան Արթուր Պետիկի» բառերը.

4) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Գաբրիելյան Ավագ Արտուշի» բառերով.

5) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Աբգարյան Լուսինե Լևոնի» բառերը.

6) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Գաբրիելյան Ավագ Արտուշի» բառերը.

7) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Ասատրյան Ժաննա Համլետի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

     

Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

Գ. Հարությունյան

          

2018 թ. նոյեմբերի 15
ք. Երևան