Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

17 մայիսի 2017 թվականի

թիվ 23

քաղ. Մոսկվա

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 45-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) տեքստում «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.

բ) ԵԱՏՄ ԱՏԳԱԱ 0511-ից, 9601-ից, 9705 00 000 0-ից ծածկագրերով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

    

0713 10 900 1,

 

0713 50 000 0

Լոբազգի բանջարեղեն

Անասնաբուժության մեջ,

այդ թվում՝ կենդանիների կերերի մեջ օգտագործումը հայտարարագրելու դեպքում

 

գ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1518 00 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

         

1518 00-ից, 2102-ից, 2309-ից, 2936-ից, 3002-ից, 3203 00-ից, 3302-ից,

3504 00-ից, 3507-ից, 3808-ից, 3824-ից

Կերային հավելումներ

         

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

          

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

   

  

   

   

  

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: