Գլխավոր տեղեկություն
Համար
N 1494-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
07.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2018 թվականի N 1494-Ա

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 687-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

   

2018 թ. նոյեմբերի 7

Երևան

   

  

    

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

նոյեմբերի 7-ի N 1494-Ա

որոշման

       

«Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հուլիսի 29-ի N 687-Ա

որոշման

   

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

                      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

     

Գ. Գևորգյան

-

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար
(խորհրդի նախագահ)

Ս. Խանդանյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Լ. Ղալթաղչյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Քամալյան

-

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար

Ա. Եգանյան

-

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ

Ա. Սողոմոնյան

-

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ

Հ. Եսայան

-

ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի տեղակալ

Ռ. Մակարյան

-

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)

Դ. Դերեյ

-

«Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի խաղողի գնումների, որակի և շրջակա միջավայրի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Ասլանյան

-

«Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Դ. Հովհաննիսյան

-

«Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)

Վ. Մուրադյան

-

«Վան Արդի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Ղազարյան

-

«Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)»։

               

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան