Գլխավոր տեղեկություն
Համար
N 1295-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.20/92(1450).1 Հոդ. 1198
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1295-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կատաղության դեմ պատվաստանյութի գնումներն իրականացվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 33-րդ և 71-րդ կետերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

          

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

            

2018 թ. նոյեմբերի 19

Երևան

   

           

        

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 15-ի N 1295-Ն որոշման

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

     

ՀՀ առողջապահության նախարարություն

         

Գնման առարկայի

Գնման ձևը (ընթացակարգը)

Չափի միավորը

Միավորի գինը
(ՀՀ դրամ)

Քանակը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) (հազ. դրամ)

Միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման

անվանումը

Բաժին 07

Խումբ 04

Դաս 01

Հանրային առողջապահական ծառայություններ

0.0

04. Իմունականխարգելման ազգային ծրագիր

0.0

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

33651199/302

կատաղության դեմ պատվաստանյութ

ԲՄ

դոզա

4,869.0

-3,980.0

(19,378.6)

33651199/2

կատաղության դեմ պատվաստանյութ

ՄԱ

հատ

2,981.3

6,500.0

19,378.6

           

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան