Գլխավոր տեղեկություն
Համար
N 1548-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

        

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1548-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ՏԱՎՈՒՇԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1127-Ն, 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1211-Ն, 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1323-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշումներով սահմանված հատկացումների շրջանակներում սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ պայմանագրերի գործողության ժամկետ սահմանելով մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:

    

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

     

2018 թ. դեկտեմբերի 27

Երևան

    

 

     

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1548-Ա որոշման

   

ց ա ն կ

  

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի ԵՎ Սյունիքի մարզպետարանների Եվ համայնքների հետ կնքված համայնքների տնտեսական ԵՎ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի

    

NN
ը/կ

Մարզը

Համայնքը

Սուբվենցիայի ծրագիրը

ՀՀ կառավարության որոշումը

ՀՀ պետ բյուջեից համաֆինանսավոր-
ման չափը
(դրամ)

1.

Արագածոտն

Արագածավան

Համայնքի Արագածավան, Արտենի, Գետափ, Լուսակն բնակավայրերի արտաքին լուսավորության համակարգի վերանորոգում

3.11․2018 թ․
N 1211-Ն որոշում

6,706,6

2.

Տավուշ

Նոյեմբերյան

Համայնքային շուկայի կառուցում և գործարկում

20.12.2018 թ.
N 1492-Ն որոշում

16,084,8

3.

Գեղարքունիք

Գավառ

Համայնքի կենտրոնական հրապարակի լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, ժամացույցի, նստարանների և աղբամանների տեղադրում

20.12.2018 թ.
N 1492-Ն որոշում

24,218,3

4.

Սյունիք

Քաջարան

Համայնքի մարզահրապարակի կառուցում

27.09.2018 թ.
N 1127-Ն որոշում

13,375,4

5.

Գորիս

Համայնքի դիտակետի և հարակից ճանապարհի վերակառուցում

27.09.2018 թ.
N 1127-Ն որոշում

59,904,0

6.

Գորիս

Համայնքի մշակույթի տան հարակից ճեմուղու բարեկարգում

27.09.2018 թ.
N 1127-Ն որոշում

23,135,2

Ընդամենը

 

143,424,302

          

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան