ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2018 թվականի N 1494-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 687-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 7 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. նոյեմբերի 7-ի N 1494-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հուլիսի 29-ի N 687-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Գ. Գևորգյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար |
Ս. Խանդանյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Լ. Ղալթաղչյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Քամալյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար |
Ա. Եգանյան |
- |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ |
Ա. Սողոմոնյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ |
Հ. Եսայան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի տեղակալ |
Ռ. Մակարյան |
- |
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր (համաձայնությամբ) |
Դ. Դերեյ |
- |
«Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի խաղողի գնումների, որակի և շրջակա միջավայրի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Ասլանյան |
- |
«Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Դ. Հովհաննիսյան |
- |
«Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ) |
Վ. Մուրադյան |
- |
«Վան Արդի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Ղազարյան |
- |
«Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)»։ |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|