ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2018 թվականի N 1528-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 67-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 16-ի N 1528-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 67-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Աբգարյան |
- Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ |
Վ. Բուդումյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Լ. Գրիգորյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ |
Վ. Գասպարյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ |
Է. Ալեքսանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ |
Լ. Երնջակյան |
- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ) |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Ակշելյան |
- կոմպոզիտոր (համաձայնությամբ) |
Ա. Ավանեսով |
- արվեստաբան (համաձայնությամբ) |
Լ. Չաուշյան |
- կոմպոզիտոր (համաձայնությամբ) |
Հ. Պապյան |
- օպերային երգչուհի (համաձայնությամբ) |
Ս. Խաչատրյան |
- ջութակահար (համաձայնությամբ) |
Ս. Նավասարդյան |
- դաշնակահարուհի (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Հարությունյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր |
Մ. Նավոյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտության գծով պրոռեկտոր |
Դ. Ղազարյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի խորհրդական |
Է. Թադևոսյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան |
Ա. Ոսկանյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և ժողովրդական երգեցողության ամբիոնի վարիչ |
Ի. Բադալյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Մակիյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Ա. Խառատյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Վ. Սեդրակյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Շ. Հովակիմյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Է. Հովհաննիսյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Մ. Հակոբյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|