Գլխավոր տեղեկություն
Համար
N 321-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.11.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2018 թվականի N 321-Ա

 

«ԱԶՆԱՎՈՒՐԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱԶՆԱՎՈՒՐ» ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ազնավուրը» հիմնադրամի կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02652202) իրականացվող` 4,641,739,339 դրամ ընդհանուր արժողությամբ «Ազնավուր» կենտրոնի ստեղծում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Ազնավուրը» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2018 թ. նոյեմբերի 9
Երևան

 

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

նոյեմբերի 9-ի N 321-Ա որոշման

 

ծ ր ա գ ի ր

 

«Ազնավուր» կենտրոնի ստեղծում»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակը Երևանի սրտում աշխարհում առաջին և դեռևս միակ թանգարանային մշակութային կենտրոնի հիմնումն է՝ նվիրված համաշխարհային լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրին։ Կենտրոնը ներառելու է տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով թանգարանային մաս, ինչպես նաև կրթամշակութային հատված՝ նախատեսված գլխավորապես երիտասարդների համար։
Կենտրոնի նպատակն է՝

- Հայաստանում ապրող և մեր երկիրն այցելող մարդկանց ներկայացնել Շառլ Ազնավուրի անցած ուղին և գործունեությունը, համաշխարհային արվեստում նրա ներդրած ավանդը և անգնահատելի ներդրումը մարդասիրության զարգացման գործում.

- կրթամշակութային ծրագրերի միջոցով երիտասարդներին փոխանցել գիտելիքներ, հմտություններ՝ կապված արվեստի տարբեր ճյուղերի, մասնավորապես, երաժշտության և կինոյի հետ.

- բարձրակարգ մասնագետների ուղղորդմամբ՝ երիտասարդ արվեստագետներին տալ ինքնուրույն ստեղծագործելու, միմյանց հետ շփվելու հարթակ՝ հագեցած համապատասխան ժամանակակից ենթակառուցվածքներով.

- ուսումնական կենտրոնի միջոցով նպաստել Հայաստանում ֆրանսերենի և մշակույթի տարածմանը, հայ-ֆրանսիական մշակութային կապերի խորացմանը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ծրագրի շրջանակներում՝ օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:
3.

Բարեգործ Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը, հանգանակության մասնակիցներ ֆիզիկական անձինք, ոչ առևտրային և բարեգործական կազմակերպություններ, նվիրատվություն և նվիրաբերություններ կատարողներ՝ ներառյալ «Ազնավուրը» հիմնադրամը (ՀՎՀՀ՝ 02652202)
4. Ծրագիր կատարողը «Ազնավուրը» հիմնադրամ
Գտնվելու վայր՝ ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2
ՀՎՀՀ՝ 02652202
Պետական ռեգիստրի վկայական՝ 03Ա1074722
Գրանցված՝ 222.160.924722
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Անտառային փող. 11/4 հասցեում գտնվող Շառլ Ազնավուրի կեցավայրը
Մշակույթ, զբոսաշրջություն, կրթություն, գիտություն, սոցիալական աջակցություն
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի իրականացման բյուջեն կկազմի 4,641,739,339 դրամ
7. Բարեգործությունն ստացողը - Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում Շառլ Ազնավուրի ստեղծագործական և հասարակական կյանքի հետևողներ, երկրպագուներ
- աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես, Հայաստանում և հարևան երկրներում ապրող երիտասարդ արվեստագետներ
- Հայաստանում և հարևան երկրներում ապրող՝ ֆրանսերենը և ֆրանսիական մշակույթն ուսումնասիրողներ, հետազոտողներ
- մշակութային կյանքով հետաքրքրվող տեղի բնակչություն
- Երևան այցելող միջազգային և ներքին զբոսաշրջիկներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 1 նոյեմբերի 2018 թ. - 1 նոյեմբերի 2023 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը «Ազնավուր» կենտրոնի ստեղծում» ծրագրի գնահատված բյուջե, որը ներկայացված է 5 տարվա համար

Անվանումը

Գնահատված ծախսեր,
4,641, 739,339 դրամ

   
  1. «Ազնավուր» կենտրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքներ

«Ազնավուր» կենտրոնի շենքի վերակառուցման ճարտարապետական, կոնստրուկտորական և ինժեներական նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, շինարարության կազմակերպման նախագծերի մշակում և հաստատում
Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2022 թ.

82,824,000

  2. «Ազնավուր» կենտրոնի թանգարանային մասի համակարգման նախագծերի մշակում

«Ազնավուր» կենտրոնի թանգարանային մասի առանձին բաղադրիչների բովանդակային մասի, գործառույթների, ինտերիերի նախագծերի մշակում և համադրում, համակարգման ծառայությունների մատուցում (թանգարանային նմուշների հետազոտում և ընտրություն, ներկայացնելու ձևի մշակում, մշտական և ժամանակավոր ցուցադրությունների մշակում, իրականացման համակարգում, համապատասխան տեղեկատվական և այլ նյութերի պատրաստում, տարածման ռազմավարության մշակում և իրականացման համակարգում) ցուցադրանքների և ցուցահանդեսների կազմակերպում ու մշակում, այդ թվում՝ տեխնոլոգիական լուծումներ և խորհրդատվություն
Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2022 թ.

571,200,000

3. Շենքի ձևափոխման և քանդման աշխատանքներ, նոր կցակառույցի շինմոնտաժային աշխատանքների, շենքի ներքին ու արտաքին հարդարման և ինժեներական աշխատանքների իրականացում

Գոյություն ունեցող շենքի ուղղանկյուն երկաթբետոնե ծածկի և մույթերի (սյուներ, այլ շինարարական տարրեր) ապամոնտաժում, ներքևի հատվածի թեք ծածկի ապամոնտաժում և կրող կոնստրուկցիաների ուժեղացում։ Գոյություն ունեցող շենքի միջնորմների ու հատակների ապամոնտաժում և վերակառուցում՝ ըստ նոր նախագծի։ Նոր կցակառույցի սյուների, ծածկերի արտաքին պատերի շինմոնտաժային աշխատանքների իրականացում և ապակեպատ վիտրաժների տեղադրում։ Շենքի միջնորմների, հատակների ու առաստաղների կառուցում (վերակառուցում), ինժեներական ցանցերի ներկառուցում, սարքավորումների տեղադրում, հարդարման աշխատանքների իրականացում, ներկառուցված և շարժական կահույքի պատրաստում ու տեղադրում և այլ շինարարական աշխատանքներ
Սկիզբը՝ 1 ապրիլի 2019 թ., ավարտը՝ 1 հոկտեմբեր 2022 թ.

2,499,000,000

4. Ձայնագրման ստուդիայի տեղակայում

Ձայնագրման ստուդիայի կարիքների համար հարկավոր սարքավորումների, այն է՝ համակարգիչներ, աուդիո ինտերֆեյս համակարգեր, միկրոֆոններ, ականջակալներ, մալուխներ, ակուստիկ վահանակներ, ռեֆլեքսային ֆիլտրեր և այլն, մոնիթորներ, անհատական սնուցման աղբյուրներ, անալոգային և այլ սարքավորումների ձեռքբերում, տեղափոխում, ներմուծում, տեղադրում, փորձարկում և գործարկում
Սկիզբը՝ 1 ապրիլի 2019 թ., ավարտը՝ 1 ապրիլի 2023 թ.

107,100,000

5. «Մուլտիմեդիա» կենտրոնի տեղակայում

Կենտրոնի կարիքների համար հարկավոր սարքավորումների, այն է՝ թվային պրոյեկտոր, մաքրագրիչներ, պրոյեկցիայի էկրան, մալուխներ, վիդեո ստանդարտացման համակարգ, ստերեո բարձրախոսների համակարգի ձեռքբերում, տեղափոխում, ներմուծում, տեղադրում, փորձարկում և գործարկում
Սկիզբը՝ 1 ապրիլի 2019 թ., ավարտը՝ 1 ապրիլի 2023 թ.

177,786,000

6. Թանգարանային ֆոնդի հավաքագրում, ուսումնասիրում և համադրում

Շառլ Ազնավուրի ընտանիքի կողմից նրա ստեղծագործական կյանքին, հասարակական և մասնավոր գործունեությանը վերաբերող իրերի, փաստաթղթերի, ձայնագրությունների նվիրաբերված ցուցանմուշների ներմուծում, հավելյալ ցուցանմուշների ձեռքբերում երրորդ անձանցից և ներմուծում։ Բոլոր առարկաների, նյութերի, ձայնագրությունների արխիվային աշխատանքներ, ուսումնասիրություն, թանգարանային ֆոնդի ստեղծում, մշտական ցուցադրության համադրում և նախապատրաստում, ֆոնդի պահպանության գործընթացների մշակում
Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2023 թ.

892,500,000

7. Խորհրդատվական (այդ թվում՝ իրավաբանական, հաշվապահական ծառայություններ), վարչական աշխատողների աշխատավարձը և կառավարչական ծառայություններ (ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական, գրասենյակային և վարչական այլ ծախսեր)
Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2023 թ.

217,063,471

8. Փոխադրման ծառայություններ, մարդատար 1 տրանսպորտային միջոցի ձեռքբերում՝ վարչական և գործառնական նպատակներով օգտագործելու համար, վարձույթ, վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ
Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2023 թ.

28,993,054

9. Գործուղման ծախսեր՝ հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, ավիատոմսեր և օրապահիկներ, որոնք նախատեսված են կազմակերպչական աշխատակազմի, ծրագրի ղեկավար անձնակազմի համար
Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2023 թ.

28,139,880

10. Տարբեր միջոցառումների կազմակերպման, կենտրոնի հանդիսավոր բացման և այլ ներկայացուցչական ծախսեր
Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2023 թ.

15,426,587

11. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում (տպագրություն) և ձևավորում
Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2023 թ.

21,706,347

 

ընդամենը

4,641,739,339

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների նկարագիրը

- Շինարարական նյութերի, շինարարական, ձայնագրային, համակարգչային և այլ սարքավորումների, կահույքի, անվտանգության համակարգերի, ձեռքբերում, տեղադրում և (կամ) ներմուծում՝ 2,783,886,000 դրամ

- Ճարտարապետական, ինժեներական, տեխնոլոգիական, շինարարական և այլ համանման նախագծային աշխատանքներ, ցուցադրանքների և ցուցահանդեսների կազմակերպչական ծառայություններ, նշված ոլորտներում մասնագիտական խորհրդատվական ծառայություններ՝ 654,024,000 դրամ

- Շառլ Ազնավուրի ընտանիքի կողմից նրա ստեղծագործական կյանքին, հասարակական և մասնավոր գործունեությանը վերաբերող իրերի, փաստաթղթերի, ձայնագրությունների նվիրաբերված ցուցանմուշների ներմուծում, հավելյալ ցուցանմուշների ձեռքբերում երրորդ անձանցից և ներմուծում՝ 892,500,000 դրամ

- Խորհրդատվական, այդ թվում՝ իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական և կառավարչական ծառայություններ՝ 43,412,694 դրամ

- Փոխադրման ծառայություններ, տրանսպորտային միջոցների ձեռքբերում, վարձույթ, վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ՝ 28,993,054 դրամ

- Կենտրոնի հանդիսավոր բացման, միջոցառումների կազմակերպման և այլ ներկայացուցչական ծախսեր՝ 15,426,587 դրամ

- Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում (տպագրություն) և ձևավորում՝ 21,706,347 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

- Վարչական աշխատողների աշխատավարձ՝ 173,650,777 դրամ

- Իրավաբանական, հաշվապահական և այլ մասնագիտական խորհրդատվական ծառայություններ և այլ վարչական ծախսեր՝ 43,412,694 դրամ

- Տրանսպորտային ծախսեր՝ 28,993,053 դրամ, որից մեկ մարդատար տրանսպորտային միջոցի ձեռքբերում՝ 6,800,000 դրամ, վարձույթը՝ ընդամենը ծրագրի շրջանակներում՝ 3,900,000 դրամ, վառելիքը՝ 7,700,000 դրամ, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ՝ 10,593,053 դրամ

- Գործուղման ծախսեր՝ 28,139,880 դրամ

- Միջոցառումների կազմակերպման, ներկայացուցչական ծախսեր՝ 15,426,586 դրամ

- Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ 21,706,347 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության կառավարություն, Ֆրանսիայի Հանրապետության կառավարություն, «Institut Franςais» ֆրանսիական կրթական հիմնադրամ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամ, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ
13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը «Ազնավուրը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար ստացման միջոցով, ինչպես նաև սահմանված կարգով հաշվետվություններ է ներկայացնում Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով: Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան