Գլխավոր տեղեկություն
Համար
N 1280-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1280-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1342-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու, դրա կանոնադրությունը հաստատելու և գործադիր տնօրեն նշանակելու մասին» N 1342-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.

2) որոշման հավելվածի՝

ա. 4.2-րդ կետում «11» թիվը փոխարինել «15» թվով,

բ. 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ են համապատասխան ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը: Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներից 6-ը նշանակվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, 6-ը՝ մասնավոր հատվածից (գործարար միջավայրի հեղինակավոր ներկայացուցիչներ կամ այդ ոլորտում գործունեություն ծավալող հաստատությունների ներկայացուցիչներ՝ ի պաշտոնե)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ գործադիր տնօրենի առաջադրմամբ:»,

գ. 4.10-րդ կետում «ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ» բառերը փոխարինել «ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ վերակազմակերպման մասին որոշման»ուղղ.  բառերով,

դ. 4.13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերը փոխարինել «համապատասխան ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. նոյեմբերի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան