ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2016 թվականի N 458-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) «II. Վաղարշապատի տարածաշրջան» բաժնում՝
ա. 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով.
«9. «Վաղարշապատի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` այն միացնելով «Վաղարշապատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը: Լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել «Վաղարշապատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
10. «Վաղարշապատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Էջմիածին» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
11. «Էջմիածին» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալային ֆոնդը սահմանել 50 մահճակալ (35` մանկաբարձական և հղիության պաթոլոգիական, 15` գինեկոլոգիական):».
2) «III. Բաղրամյանի տարածաշրջան» բաժնի`
ա. 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված օպտիմալացման գործընթացների արդյունքում մարզում կգործեն`
երեք բժշկական կենտրոն՝ Արմավիրում, Մեծամորում և Վաղարշապատում,
մեկ հիվանդանոց` Վաղարշապատում,
մեկ մարզային արյան փոխներարկման կենտրոն՝ Արմավիրում,
հիսունմեկ առողջության առաջնային պահպանման կենտրոն:»,
բ. 3-րդ կետի երրորդ պարբերությունում «Վաղարշապատի ծննդատուն» բառերը փոխարինել «Էջմիածին» բժշկական կենտրոն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետով նախատեսված առողջապահական համակարգի օպտիմալացման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված վերակազմակերպումը (այդ թվում՝ վերանվանումը) իրականացնելու գործընթացի մասին.
3) (ենթակետն ուժը կորցրել է 08.11.18 N 1250-Ն)
(2-րդ կետը փոփ. 08.11.18 N 1250-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 08.11.18 N 1250-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. մայիսի 6 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.11.2018, N 1250-Ն | 01.12.2018, N 458-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|