Basic information
Number
թիվ 160
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.12.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
21.11.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
21.11.2017
Effective date
24.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 160

քաղ. Մոսկվա

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 7-րդ ենթակետի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության բնագավառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության դիտանցում և համեմատական-իրավական վերլուծություն անցկացնելու վերաբերյալ» հիմնադրույթը։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի ««Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների օրենսդրության՝ «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միասնական կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրին համապատասխանության մասով դիտանցում իրականացնելու և համեմատական-իրավական վերլուծություն անցկացնելու կարգի վերաբերյալ» հիմնադրույթի մասին» թիվ 166 որոշումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի նոյեմբերի 21-ի

թիվ 160 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: